|
In Armenianհայ
|
Adopt a Project
Donors
Applicants
Մամլո հաղորդագրություններ
Հայտարարություններ
Լուրերի արխիվ
Ակնարկ
Տեսանյութեր

Search News

Որոնում
Ամիս
Տարի
ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ Ակնարկ Կամերտոնը խթանում է տաղանդավոր հայ երիտասարդ երաժիշտներին
2009-12-04
Կամերտոնը խթանում է տաղանդավոր հայ երիտասարդ երաժիշտներին
Հարցազրույց Կամերտոնի նախագահ Լյուդմիլա Ֆոն Բերգի հետ
Լյուդմիլա Ֆոն Բերգը “Եվրոկոն” հասարակական կազմակերպության բազայի վրա ստեղծված Կամերտոն ծրագրի նախագահն է: Կամերտոնը միջազգային երիտասարդական երաժշտական ակադեմիա է, որը գործում է Երեւանում: Կամերտոնի եւ Տիկին ֆոն Բերգի շնորհիվ Հայաստանում բացահայտվում են նոր երիտասարդ տաղանդավոր երաժիշտներ. վերջիններս հնարավորություն են ստանում էլ ավելի բարձրացնել իրենց մասնագիտական և կատարողական մակարդակը:

(Ծանոթություն. Միջազգային երիտասարդական երաժշտական ակադեմիան առայժմ ակադեմիա չէ բառի բուն իմաստով: Այդպես մենք անվանում ենք Կամերտոն ծրագիրը և պլանավորում ենք մոտ ապագայում Հայաստանում իսկապես ստեղծել մի կառույց, որն ի վիճակի կլինի իրականացնել և զարգացնել Կամերտոնի բոլոր նպատակները: )

Տիկին ֆոն Բերգ, Կամերտոնը հավաքել է Հայաստանի ամենավառ տաղանդներին և նրանց առջև ճանապարհ բացել դեպի մեծ երաժշտության աշխարհ: Մենք շնորհակալ ենք Ձեր ծավալած գործունեության համար: Մեզ լսողներին հետաքրքիր կլինի իմանալ, թե ի՞նչը մղեց Ձեզ` Հայաստանում Կամերտոնը ստեղծելու համար:

Ինչպես կյանքում հաճախ է պատահում, Կամերտոնը ևս սկսվեց ընկերությունից: Ես ծնվել և սովորել եմ Մոսկվայում: Արդեն երկար տարիներ ապրում եմ Գերմանիայում: 1997թ. ես գործուղվել էի Երևան և ճակատագրի բերումով հանդիպեցի քաղաքի երաժշտական դպրոցներից մեկի ուսուցչուհի Հասմիկ Հակոբյանին: Սկսվեց մեր ընկերությունը: Դրանից հետո ես ամեն տարի լինում էի Հայաստանում` նախ գործերի բերումով, ապա նաև այն պատճառով որ այստեղ ինձ շատ լավ եմ զգում: Շուրջս միշտ ջերմություն է ու երաժշտություն: Հենց սկզբից ես հիացած մնացի Հասմիկ Հակոբյանի աշակերտների պրոֆեսիոնալիզմի մակարդակից: Ինձ մոտ աստիճանաբար ցանկություն առաջացավ մասնակցել այդ տաղանդավոր երաժիշտների ճակատագրի կերտմանը:

Դա հնարավոր դարձավ 2008 թվականին. Պարոն Հերալդ Վենկի աջակցությամբ Բեռլինում ստեղծվեց “Եվրոկոն” հասարակական կազմակերպությունը, որի առաջին նախագիծն էլ դարձավ Կամերտոնը:

Ներկայումս Կամերտոնում ներգրավված են 6-ից մինչև 16 տարեկան 14 երիտասարդ երաժիշտներ, որոնք սովորում են տարբեր երաժշտական դպրոցներում տարբեր մասնագիտություններով:
Մեր նպատակներն են.
ա/ Ներգրավել որքան հնարավոր է շատ երեխաների (այդ թվում նաև մարզերից)` նրանց ցուցաբերելով ֆինանսական աջակցություն երաժշտական դպրոցներում ուսանելու համար, բարձրացնել նրանց պրոֆեսիոնալ մակարդակը` մասնակից դարձնելով Հայաստանում և այլ երկրներրւմ անցկացվող վարպետության դասերին, ինչպես նաև տարբեր երաժշտական միջոցառումներին (մրցույթներ, երիտասարդական նվագախմբեր, ակադեմիաներ):
բ/ Հայտնաբերել առավել տաղանդավոր երիտասարդ երաժիշտներին և նրանց հնարավորություն տալ ելույթ ունենալ Կամերտոն անսամբլի կազմում Հայաստանում և այլ երկրներում հյուրախաղերի ժամանակ, ինչը կնպաստի նրանց ինքնության` որպես երաժիշտների զարգացմանը և կայացմանը:

Մենք գիտենք, որ Ձեր սաները հաճախակի հաջող ելույթներ են ունենում: Խնդրում եմ պատմեք առաջիկա պլանների և հյուրախաղերի մասին:

Կամերտոնը շատ հաջողված երաժշտական նախագիծ է: Մեկ տարվա ընթացքում երկու շրջագայություն եղավ Գերմանիայում, որտեղ Կամերտոնը ելույթը ունեցավ մեծ հաջողությամբ և հիացրեց գերմանացի ունկնդրին իր բարձր պրոֆեսիոնալիզմով և հրաշալի կատարմամբ:
Այս տարվա դեկտեմբերին նախատեսված է ևս մեկ շրջագայություն Գերմանիայում, որի ժամանակ, հավանաբար, Կամերտոնը կնվագի նաև Գերմանիայի դաշնային նախարարություններից մեկում` մի շատ կարևոր մրցանակի հանձնման արարողության ժամանակ:

Հաջորդ տարի կկայանա երկու շրջագայություն Գերմանիայում և, հնարավոր է նաև, արևմտաեվրոպական այլ երկրներում: Բացի դրանից, Կամերտոնի երիտասարդ երաժիշտները կմասնակցեն վարպետության դասերին Հայաստանում, Գերմանիայում և միջազգային երիտասարդական նվագախմբերում: Մենք պլանավորում ենք հրավիրել դոցենտներ և երաժշտության ուսուցիչներ Գերմանիայից` Հայաստանում դասընթացներ և վարպետության դասեր անցկացնելու համար:

Մենք շատ ենք լսել Ձեր սաների կատարողական բարձր մակարդակի մասին: Պատմեք խնդրեմ նրանց ուսուցիչների մասին:

Մենք ինքներս շատ հպարտ ենք այդ պատանիների բարձր պրոֆեսիոնալ մակարդակով: Սակայն մենք միայն աջակցում և զարգացնում ենք այն, ինչն արդեն ներդրվել է քաղաքի երաժշտական դպրոցներում ստացած կրթության արդյունքում: Եվ դա առաջին հերթին ի շնորհիվ հրաշալի և բարձր պրոֆեսիոնալիզմով օժտված ուսուցիչների, որոնց հայտնում ենք մեր երախտագիտությունը:

Ամեն մի դպրոց սովորաբար ունենում է իր առաջատարը: Կարո՞ղ եք առանձնացնել Ձեր աշակերտներից որևէ մեկին:

Մենք առայժմ իսկական երաժշտական դպրոց չենք համարվում, այլ համագործակցում ենք Երևանի որոշ երաժշտական դպրոցների և ուսուցիչների հետ: Այդ պատճառով, մենք չունենք ո’չ դպրոցի տնօրեն, ո’չ դասարանի ավագ: Եվ մենք չունենք մեր առաջատարը: Բոլոր երիտասարդ երաժիշտները շատ ոգևորված և նպատակաուղղված են:

Սովորաբար նման վեհանձն գործում դժվար է լինում առանց օգնականների: Մենք ուրախ կլինեինք ճանաչել բոլորին, ովքեր Ձեզ օգնում են Հայաստանից դուրս: Իսկ Հայաստանում ո՞ր պետական կամ հասարարական կազմակերպությունն է աջակցում ձեզ:

Կամերտոնը մասնավոր նախաձեռնություն է, և մեր աշխատանքը հենց սկզբից հովանավորել են անհատ հովանավորներ Գերմանիայից: Հատկապես, Կամերտոնի առաջին շրջագայությունից և երիտասարդ երաժիշտների հետ անմիջական շփումից հետո, այդ հովանավորները ավելի մեծ հիացմունքով են շարունակում մեզ աջակցել ֆինանսապես:

Մեզ շատ արագ հաջողվեց շահել Գյոթեի ինստիտուտի վստահությունը. վերջինս աշխարհի շատ երկրներում ակտիվորեն աջակցում միջազգային մշակութային փոխանակմանը: Գերմանիայի արտաքին գործերի նախարարությունը ևս օգնում է մեզ Հայաստանում Գերմանիայի դեսպանատան միջոցով: Մենք նաև շնորհակալ ենք Հայաստան Համահայկական Հիմնադրամին, հանձինս Ժիլբեր Մոմջյանի` աջակցության և Կամերտոնի հանդեպ ցուցաբերած հետաքրքրության համար:

Ինչպես հետևում է անվանումից, Կամերտոնը միջազգային երիտասարդական երաժշտական ակադեմիա է: Ինչպե՞ս է իրականացվում կապը մյուս երկրների երեխաների հետ:

Կամերտոնը Հայաստանում իրականացված գերմանական նախաձեռնություն է: Դա արդեն ինքնին միջազգային նախագիծ է: Մենք ցանկանում ենք ակտիվացնել հայ, գերամանացի և եվրոպական այլ ազգության երիտասարդ երաժիշտների միջև կապը և փորձի փոխանակումը` անցկացնելով դասընթացներ, վարպետության դասեր: Ցանկանում ենք էլ ավելի սերտացնել կապը Հայաստանի և Եվրոպայի երաժշտության ուսուցիչների միջև: Նպատակը` միջազգային մշակութային փոխանակությունն է: Դա հատկապես կարևոր է երիտասարդների համար` օտար լեզվի տիրապետման և այլ երկրների մշակույթների հետ ծանոթացման տեսակետից:
Վերջում, օգտվելով առիթից, շնորհակալություն ենք հայտնում երեխաների ծնողներին` մեր բոլոր միջոցառումներին աջակցելու և օգնելու համար:

Հասմիկ Վ. Գրիգորյան
Ֆայլեր
բեռնել ռուսերեն տարբերակը
 129 KB
Նկարներ
  

Այլ Նորություններ

2012-04-02
Դպրոց կերտող ու բարերար…

2012-02-27
Դպրոցականների մտորումները
"Հայաստան" համահայկական հիմնադրամը 20 տարեկան է

2011-07-22
Դռների հետեւում
Մայր, ով ապրեցնում է իր զավակներին

2010-04-26
Մեծ սրտով փոքրիկ բարերարները
Երբ չկա հանդիսատես եւ յուրաքանչյուրը մասնակից է…

2010-03-19
Երեք քույր Գյումրիից

2009-03-11
“Հայաստան” համահայկական հիմնադրամն աջակցում է Գյումրիի հակատուբերկուլյոզային հիվանդանոցին
Մելինե Թուֆենկյանի “Դեղորայք ու սնունդ” ծրագիրը շարունակվում է

2008-11-15
Լեռնային Ղարաբաղի Սպիտակաշեն գյուղն արդեն ջուր ունի
Ջրի պակասը համաշխարհաիյն խնդիր է: Ըստ հաշվարկների` այսօր մեկ միլիարդ մարդ աշխարհում չունի մաքուր խմելու ջուր, իսկ 2.2 միլիոն մեծահասակ ու 9500 երեխա մահանում է ամեն տարի կեղտոտ ու վարակիչ ջրի պատճառով

2007-10-18
Իրապես համահայկական մասնակցություն մեր հայրենիքի շենացմանը
Հարցազրույց ՙՀայաստան՚ համահայկական հիմնադրամի Մեծ Բրիտանիայի տեղական մարմնի ատենապետ Արմինե Կարապետիի հետ

2007-07-09
Ինչպիսին է տեսնում ապագայում ՙՀայաստան՚ հիմնադրամը Հայաստանի գյուղական համայնքները
Ինչպիսին է տեսնում ապագայում ՙՀայաստան՚ հիմնադրամը Հայաստանի գյուղական համայնքները Հարցազրույց ՙՀայաստան՚ հիմնադրամի Նյու-Յորքի հանձնախմբի ատենապետ Րաֆֆի Ֆեստեքչյանի հետ:

2007-07-07
Մեկ ռոյալ, մեկ ուսանելի օրինակ

1  |  2
մշակված է