
Որոնում
|
|
![]() ![]() |
2010-04-26
Մեծ սրտով փոքրիկ բարերարները Երբ չկա հանդիսատես եւ յուրաքանչյուրը մասնակից է… Բարերարներ, անկասկած, կան ամենուր: Աշխատանքի բերումով նրանց շատ եմ հանդիպել, բայց փոքրիկ բարերարների առաջին անգամ հանդիպեցի ապրիլի 23-ին Երեւանի թիվ 56 դպրոցում: Այդ օրը խորապես հավատացի, որ մի օր իսպառ կվերանան այն բոլոր խնդիրները, որ ունենք այսօր, եւ մեր ապագան կլինի այս մանուկների նման գեղեցիկ ու պայծառ: Տարիներ ի վեր, ապրիլ ամսվա ընթացքում դպրոցում կազմակերպվում են ամենատարբեր միջոցառումներ, որոնք նպատակ ունեն օգնել աշակերտներին ավելի խորությամբ ճանաչելու մեր պատմությունը, մեր մշակույթն ու ավանդույթները` որպես համաշխարհային մշակույթի կարեւորագույն մաս: Այս միջոցառումների շարքում առանձնանում է յուրաքանչյուր տարվա ապրիլի 23-ին անցկացվող ցերեկույթը` նվիրված Մեծ եղեռնի նահատակների հիշատակին: Այն ավանդաբար սկսվում է Ազգային տուրքի մարաթոնով եւ ավարտվում` Մեծ եղեռնի հուշահամալիր այցելությամբ: Այդ օրը մի քանի դպրոցականների եւ ուսուցիչների ուժերով հանրագումարի են բերվում նվիրաբերված գումարները եւ հայտարարվում` ցերեկույթի ավարտին: Հենց նույն օրն էլ գումարը փոխանցվում է "Հայաստան" համահայկական հիմնադրամին: Այսպես, 14 տարի շարունակ, դպրոցի բոլոր աշակերտներն ու ուսուցիչները մասնակցում են Հիմնադրամի մեծ ու փոքր ծրագրերին: Հինգերորդ դասարանի աշակերտուհի Մարիանան ոչ միայն գիտի, թե Հիմնադրամն ինչ գործեր է անում, այլեւ ակներեւ հպարտությամբ է նշում այն տասներորդ դասարանցու անունը, որի առաջարկով տասնչորս տարի առաջ դպրոցի տնօրինությունը որոշեց Ազգային տուրքի ամենամյա մարաթոն անցկացնել: Իր մայրն էր, ով այսօր դպրոցի մյուս բոլոր ծնողների հետ միասին երեխաներին քաջալերում է իրենց նախաճաշի կամ կոնֆետի գումարներից փոքրիկ խնայողություններ անել եւ վաղվա գեղեցիկ օրը սկսել կառուցել այսօր: Թե ինչու է դպրոցի տնօրինությունը որոշել Ազգային տուրքի մարաթոնն անցկացնել հենց այն օրը, երբ դպրոցականներն անցկացնում են Մեծ եղեռնի զոհերին նվիրված միջոցառում եւ այցելում հուշահամալիր, չհասցրի հարցնել: Գուցե այն պարզ պատճառով, որ այն տասնյակ հազարավոր նահատակները, որ կարող էին ճանապարհ բացել կամ դպրոց կառուցել ու մեզ այլ հայրենիք ժառանգել, չհասցրին դա անել, ու մենք ենք անելու կիսատ թողնվածը: Իսկ գուցե պարզապես այն պատճառով, որ դեռ 1996թ-ին դպրոցում կյանքի կոչվեց հետեւյալ կարգախոսը. Երկու ծաղիկներից մեկը դնել Ծիծեռնակաբերդի հուշակոթողին, Մյուս ծաղկի գումարը նվիրաբերել` որպես Ազգային տուրք……. Դպրոցական այդ օրը վառ էր ու բազմագույն, քանի որ լեցուն դահլիճում հավաքվածներից յուրաքանչյուրը մասնակից էր, եւ ոչ հանդիսատես: Հասմիկ Վ.Գրիգորյան Նկարներ
Այլ Նորություններ 2012-04-02Դպրոց կերտող ու բարերար… 2012-02-27Դպրոցականների մտորումները "Հայաստան" համահայկական հիմնադրամը 20 տարեկան է 2011-07-22Դռների հետեւում Մայր, ով ապրեցնում է իր զավակներին 2010-03-19Երեք քույր Գյումրիից Կամերտոնը խթանում է տաղանդավոր հայ երիտասարդ երաժիշտներին Հարցազրույց Կամերտոնի նախագահ Լյուդմիլա Ֆոն Բերգի հետ 2009-03-11“Հայաստան” համահայկական հիմնադրամն աջակցում է Գյումրիի հակատուբերկուլյոզային հիվանդանոցին Մելինե Թուֆենկյանի “Դեղորայք ու սնունդ” ծրագիրը շարունակվում է 2008-11-15 Լեռնային Ղարաբաղի Սպիտակաշեն գյուղն արդեն ջուր ունի Ջրի պակասը համաշխարհաիյն խնդիր է: Ըստ հաշվարկների` այսօր մեկ միլիարդ մարդ աշխարհում չունի մաքուր խմելու ջուր, իսկ 2.2 միլիոն մեծահասակ ու 9500 երեխա մահանում է ամեն տարի կեղտոտ ու վարակիչ ջրի պատճառով 2007-10-18 Իրապես համահայկական մասնակցություն մեր հայրենիքի շենացմանը Հարցազրույց ՙՀայաստան՚ համահայկական հիմնադրամի Մեծ Բրիտանիայի տեղական մարմնի ատենապետ Արմինե Կարապետիի հետ 2007-07-09 Ինչպիսին է տեսնում ապագայում ՙՀայաստան՚ հիմնադրամը Հայաստանի գյուղական համայնքները Ինչպիսին է տեսնում ապագայում ՙՀայաստան՚ հիմնադրամը Հայաստանի գյուղական համայնքները Հարցազրույց ՙՀայաստան՚ հիմնադրամի Նյու-Յորքի հանձնախմբի ատենապետ Րաֆֆի Ֆեստեքչյանի հետ: 2007-07-07 Մեկ ռոյալ, մեկ ուսանելի օրինակ 1 | 2 |
![]() |
||