2003 թ.-ի ՄՐՑԱՆԱԿԱԿԻՐՆԵՐ
Հանրապետության Նախագահի 2003 թվականի մրցանակներ են շնորհվել.
Բնական գիտությունների զարգացման բնագավառում նշանակալի հայտնագործության կամ ներդրած ավանդի համար
մրցանակ չի շնորհվել
Տեխնիկական գիտությունների և ինֆորմացիոն տեխնոլոգիաների բնագավառում նշանակալի հայտնագործության կամ ներդրած ավանդի համար
մրցանակ չի շնորհվել
Արվեստի և գրականության բնագավառում ներդրած նշանակալի ավանդի համար(շնորհվել է երկու մրցանակ)
Ռոբերտ Էլիբեկյան` «Միստերիա» նկարների շարք համար:
Ռազմիկ Դավոյան` «Ծիտիկը ցուցահանդեսում» մանկական բանաստեղծությունների ժողովածուի համար:
Ֆիզիկայի զարգացման բնագավառում նշանակալի հայտնագործության կամ ներդրած ավանդի համար
Դավիթ Սարգսյան, Արամ Պապոյան և Տիգրան Վարժապետյան` «Հատուկ օպտիկական բջիջներում ատոմային գոլորշիների հետ լազերային ճառագայթման փոխազդեցության ուսումնասիրման նոր հնարավորություններ» գիտական հոդվածների շարքի համար:
Առողջապահության բնագավառում նշանակալի հայտնագործության կամ ներդրած ավանդի համար
Ռազմիկ Աբրահամյան և Գայանե Ավագյան` «Վերարտադրողական առողջություն. մանկաբարձություն, գինեկոլոգիա» դասագրքի համար:
Մարդկային զարգացման և հումանիստական արժեքների, այդ թվումª հումանիտար գիտությունների զարգացման բնագավառում ներդրած նշանակալի ավանդի համար
Աշոտ Սուքիասյան` «Հայոց լեզվի հոմանիշների բացատրական բառարանի» համար: