|
In Armenianհայ
|
Adopt a Project
Donors
Applicants
Մամլո հաղորդագրություններ
Հայտարարություններ
Լուրերի արխիվ
Ակնարկ
Տեսանյութեր

Search News

Որոնում
Ամիս
Տարի
ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ Մամլո հաղորդագրություններ Իրանահայ համայնքը վերականգնում է Նռնաձոր համայնքը
2010-11-08
Իրանահայ համայնքը վերականգնում է Նռնաձոր համայնքը
2007թ-ից սկսած իրանահայ համայնքի հովանավորությամբ "Հայաստան" համահայկական հիմնադրամը ծրագրեր է իրականացնում Սյունիքի մարզի Նռնաձոր համայնքում: Այս գործունեության շրջանակներում ս/թ նոյեմբերի 4-ին Թեհրանի հայոց թեմի Թեմական խորհրդի հովանավորությամբ Հիմնադրամը համայնքի շահագործմանը հանձնեց նորակառույց ջրամատակարարման համակարգը, որը թվով վեցերորդ ծրագիրն է այս գյուղում:

Համակարգն ունի 4,3կմ երկարությամբ ջրատար, 2 ջրամբար, պոմպակայան եւ ջրամատակարարման ներքին ցանց, որի միջոցով ջուրը հասցվել է գյուղի 50 տնտեսություններին:

"Բազմաթիվ խնդիրներ ունեցող այս գյուղում ապրելով` դուք պաշտպանում ու ամրացնում եք հայրենիքի սահմանները, եւ դա այսօր, ինքնին, հերոսություն է: Շարունակեք ապրել ձեր հողում ու շենացրեք այն",- ողջույնի իր խոսքում ասաց Թեհրանի հայոց թեմի Թեմական խորհրդի ատենապետ Աիդա Ավանեսյանը:

Ներկաներից շնորհավորանքի խոսքեր ասացին ԱԺ պատգամավոր Գագիկ Գեւորգյանը, համայնքի ղեկավար Մկրտիչ Մկրտչյանը, դպրոցի տնօրեն Սուսաննա Գրիգորյանը, իրանահայ բարերարները եւ Հիմնադրամի ծրագրերի եւ արտաքին կապերի բաժնի պետ Վարդան Փարթամյանը, ով մասնավորապես նշեց.,- "Հիմնադրամի այս տարվա դրամահավաքի կարգախոսն է` ջուրը կյանք է: Սա պարզ ճշմարտություն է եւ համայնքի բնականոն զարգացումն անհնար է առանց ջրի: Շատ ուրախ ենք, որ Նռնաձորում այս կենսական խնդիրն այլեւս լուծված է":

"Առաջ շատ դժվար էր, հիմա,փառք Աստծո, ջուր ունեցանք: Գյուղի ճամփեն էլ վերանորոգվեր, շատ լավ կլիներ",- իր ուրախությունն ու մտահոգությունը հայտնեց գյուղի բնակչուհի Նունե Գալստյանը, ով իր հինգ զավակների հետ մասնակցում էր միջոցառմանը:

Միջոցառման ավարտին Իրանի մեր հայրենակիցները դպրոցական պայուսակներ նվիրեցին գյուղի 34 աշակերտներին եւ խոստացան հաջորդ այցին գրքեր նվիրել Նռնաձորի եւ հարեւան գյուղերի դպրոցական գրադարաններին:

Թեհրանի հայոց թեմի հոգածության շնորհիվ գյուղի կենտրոնական փողոցները լուսավորված են, համայնքն ունի տրակտոր, դպրոցականները արտաքին աշխարհի հետ կապը պահպանում են նորաբաց համակարգչային դասասենյակի միջոցով: Իսկ իրանահայ բարերարներ տեր եւ տիկին Արզումանյանների միջոցներով, ի հիշատակ Խաժակ Արզումանյանի, կահավորվել եւ ցանկապատվել է Նռնաձորի դպրոցը:

Սյունիքի մարզում ընթացքում են Կապանի բժշկական կենտրոնի մանկական բաժանմունքի մասնաշենքի հիմնանորոգումը եւ Գորիսի նորակառույց "Զանգեզուր" սրտաբանական կենտրոնի կահավորումը:

Ֆայլեր
բեռնել արեւմտահայերեն տարբերակը
 98 KB
Նկարներ

Այլ Նորություններ

2017-11-24
«Բերքառատ Արցախը» հավաքագրեց 12.505.456 մլն ԱՄՆ դոլար

2017-11-23
Արի Հիմնադրամ՝ Հեռուստամարաթոնը նշելու

2017-11-21
Դո, ռե, մի․․․ Չայկովսկու երաժշտական դպրոցում լսվում են նոր դաշնամուրների հնչյունները

2017-11-20
Եվրոպայի հայերը 1,23 միլիոն եվրո գումար կներդնեն Հեռուստամարաթոն 2017-ին

2017-11-16
Բրազիլահայերը 48000 ԱՄՆ դոլարի կներդնեն Հեռուստամարաթոն 2017-ին

2017-11-13
Գյումրու «Երեխաների տուն» մանկատունը միկրոավտոբուս ունեցավ

2017-11-13
Մխիթարյանի ֆուտբոլային շապիկը Կանադայում վաճառվել է 20 հազար ԱՄՆ դոլարով․ կանադահայերը 530 հազար ԱՄՆ դոլար կնվիրաբերեն Հիմնադրամին

2017-11-10
20 համակարգիչ՝ ինֆորմատիկայի քոլեջին

2017-11-09
Ամերիկացի պաշտոնյաները կոչ են անում միանալ «Հայաստան» համահայկական հիմնադրամի հեռուստամարաթոնին

2017-11-01
700 000 նվիրատու ամբողջ աշխարհում. բարերների համար Հիմնադրամն ամենավստահելի կառույցներից մեկն է

մշակված է