|
In Armenianհայ
|
Adopt a Project
Donors
Applicants
Մամլո հաղորդագրություններ
Հայտարարություններ
Լուրերի արխիվ
Ակնարկ
Տեսանյութեր

Search News

Որոնում
Ամիս
Տարի
ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ Մամլո հաղորդագրություններ 21 լավագույններին շնորհվեցին Հայաստանի Հանրապետության Նախագահի 2011 թվականի մրցանակներ
2012-05-29
21 լավագույններին շնորհվեցին Հայաստանի Հանրապետության Նախագահի 2011 թվականի մրցանակներ
"Հայաստան" համահայկական հիմնադրամի մշակութային ծրագրերի շրջանակներում այսօր` մայիսի 29-ին, Հայաստանի Հանրապետության Նախագահի նստավայրում կայացավ Հայաստանի Հանրապետության Նախագահի մրցանակ 2011-ի մրցանակաբաշխության հանդիսավոր արարողությունը:

Մրցանակի 149 հավակնորդից մրցանակներ շնորհվեցին 21 լավագույններին 12 անվանակարգերում:

"Գիտնականների եւ արվեստագետների հաջողություններն ուրախալի են բոլորիս համար, եւ մենք մեր պարտքն ենք համարում այս մրցանակներով շեշտել եւ ընդգծել նրանց աշխատանքը: Ինձ եւ, վստահ եմ, մեր ողջ հանրության համար բացառիկ կարեւորություն ունեն հատկապես երիտասարդական մրցանակները, քանի որ դրանք օգնում են ապահովել մեր մշակութային զարգացման անընդհատությունն ու շարունակականությունը",- ողջույնի խոսքում ասաց նախագահ Սերժ Սարգսյանը:

Հատկանշական է, որ այս տարի Հայոց ցեղասպանության ճանաչման գործում ավանդ ներդրած անձանց շնորհվող երկու մրցանակներից մեկը տրվել է ազգությամբ թուրք Ռագըփ Զարաքոլուին:
"Ցավալիորեն, թուրքերի ավագ սերունդը թեւ գիտի` անցյալ դարասկզբին ինչ է կատարվել Անատոլիայում, համակերպվել է, իսկ նոր սերնդին պարտադրվել է այն համոզմունքը, որ դա սուտ է", - իր խոսքում ասաց Ռագըփ Զարաքոլուն:

Բժշկագիտության բնագավառում եւ դասական երաժշտության "Երգեցողություն" անվանակարգում այս տարի մրցանակ չի շնորհվել:

Հայաստանի Հանրապետության նախագահի մրցանակի հիմնման օրից (2001թ.) ի վեր մրցանակի են արժանացել գիտության եւ մշակույթի 205 գործիչներ, այդ թվում` 14 օտարազգի: Մրցանակը հիմնվել եւ հովանավորվում է "Պողոսյան հիմնադրամ"-ի կողմից:


Հայաստանի Հանրապետության Նախագահի 2011 թվականի մրցանակներ են շնորհվել`

1 Հայոց ցեղասպանության ճանաչման գործում նշանակալի ավանդ ներդրած անձանց շնորհվող մրցանակ` Հարություն Մարությանին` Հայոց ցեղասպանության հիշողության շարունակականության երեւույթը, Մեծ եղեռնի եւ Ղարաբաղյան շարժման միջեւ եղած աղերսների ուսումնասիրությունը նոր գիտական մեթոդաբանության եւ մշակումների կիրառմամբ իրականացված հետազոտության համար:

2 Հայոց ցեղասպանության ճանաչման գործում նշանակալի ավանդ ներդրած անձանց շնորհվող մրցանակ` Ռագըփ Զարաքոլուին (Թուրքիա)`Հայոց ցեղասպանության պատմական ճշմարտության մասին թուրք հասարակությանն իրազեկելու, թեմայի շուրջ ակտիվ թարգմանչական եւ գրահրատարակչական գործունեության, խոսքի ազատության եւ մարդու իրավունքները հարգելու համար մղած անդուլ եւ սկզբունքային պայքարի համար:

3 Բնական գիտությունների զարգացման բնագավառում/ Աշոտ Սաղյանին/ "Օպտիկապես ակտիվ ոչ սպիտակուցային ամինաթթուների գերարդյունավետ ասիմետրիկ սինթեզ" մենագրության եւ գիտական հոդվածների շարքի համար:

4 Տեխնիկական գիտությունների եւ ինֆորմացիոն տեխնոլոգիաների բնագավառում/ Ալբերտ Ղուլյանին, Արմեն Աբրահամյանին, Ռոբերտ Սիմոնյանին, Համլետ Փիրումյանին, Անդրանիկ Սանոյանին/ "Տարածքների հսկման ավտոմատ համալիրի մշակում եւ ստեղծում" գիտական հոդվածների շարքի համար:

5 Արվեստի բնագավառում/ Գարրի Ռաշիդյանին/ "Արդի ճարտարապետության պրոբլեմները զարգացման նոր փուլում եւ առաջիկա խնդիրները" հետազոտության, մշակման եւ ներդրման համար:

6 Ֆիզիկայի բնագավառում/ Գագիկ Կրյուչկյանին, Տիգրան Գեւորգյանին, Դիանա Անտոնյանին, Աննա Շահինյանին/ "Ֆոտոնիկա` կառուցվածքային վակումում եւ ոչ գծային նյութերում" գիտական հոդվածների շարքի համար:

7 Գրականության բնագավառում/ Հրաչյա Թամրազյանին/ "Սրբազան խավար" բանաստեղծությունների ժողովածուի համար:

8 Հումանիտար գիտությունների զարգացման բնագավառում/ Հասմիկ Ստեփանյանին/ "Հայերի ներդրումն օսմանյան կայսրությունում" գրքի համար:


Հայաստանի Հանրապետության Նախագահի 2011 թվականի երիտասարդական մրցանակներ են շնորհվել`

9 Արվեստի բնագավառում/ Արման Համբարձումյանին/ "Լեգենդներ" քանդակների շարքի համար:

10 Արվեստի բնագավառում/ Աշոտ Գեւորգյանին/ "Մետամորֆիկ տրանսակցիաներ" քանդակների շարքի համար:

11 Արվեստի բնագավառում/ Աստղիկ Ստեփանյանին/ Ս.Պրոկոֆևի "Ռոմեո եւ Ջուլիետ" բալետի դեկորների եւ զգեստների ձեւավորման համար:

12 Գրականության բնագավառում/ Նառա Վարդանյանին/ "Անկախին սպասելիս" գրքի համար:

13 Դասական երաժշտության բնագավառում/ "Գործիքային կատարում" անվանակարգում/ Լիլիթ Զաքարյանին/դաշնամուր/լավագույն կատարման համար:

14 Դասական երաժշտության բնագավառում "Գործիքային կատարում" անվանակարգում/ Հասմիկ Վարդանյանին/թավջութակ/ լավագույն կատարման համար:
Ֆայլեր
բեռնել արեւմտահայերեն տարբերակը
 97 KB
Նկարներ
  

Այլ Նորություններ

2013-06-12
Տորոնտոյի տեղական մարմինը ստանձնել է իր թվով 44-րդ ծրագիրը

2013-06-03
"ԲԱՐԵՐԱՐ" քարտ ծրագրի շրջանակներում ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ ԲԱՆԿ-ն անակնկալ է մատուցել Մարի Իզմիրլյանի անվան մանկատան սաներին

2013-05-30
Կայացավ "Հայաստան" համահայկական հիմնադրամի Հոգաբարձուների խորհրդի 22-րդ նիստը

2013-05-29
Տեղի է ունեցել Հայաստանի Հանրապետության Նախագահի 2012 թվականի մրցանակների հանձնման արարողությունը

2013-05-27
"Հայաստան" հիմնադրամի պատվիրակության այցելությունները շարունակվում են Հայաստանում

2013-05-26
Հիմնադրամն ավարտել է ԼՂՀ Շուշիի շրջանի Քարին Տակ գյուղի խմելու ջրի համակարգի վերակառուցման ծրագրի առաջին փուլը

2013-05-24
"Հայաստան" հիմնադրամը հանդիսությամբ բացեց Դրախտիկ գյուղի համայնքային կենտրոնը

2013-05-23
Հանդիսությամբ բացվեցին Կարմիր Շուկա գյուղի խմելու ջրի համակարգը եւ Մարտունու հիվանդանոցը

2013-05-17
"Հայաստան" հիմնադրամի Հոգաբարձուների խորհրդի ամենամյա նիստը կկայանա մայիսի 30-ին

2013-05-06
Փաստաբան Մարկ Կիրակոսն իր գրքի վաճառքից ստացված հասույթի մի մասը նվիրաբերել է "Հայաստան" հիմնադրամին

մշակված է