"Հայաստան" հիմնադրամը մեկնարկել է Լեռնային Ղարաբաղի Մարտունի քաղաքի խմելու ջրի ցանցի վերակառուցման երկրորդ փուլը
Լեռնային Ղարաբաղի Մարտունի քաղաքում մեկնարկել է խմելու ջրի ցանցի վերակառուցման երկրորդ փուլը:
Հիշեցնենք, որ օրեր առաջ "Հայաստան" հիմնադրամը հանդիսավորությամբ ազդարարեց ծրագրի առաջին փուլի ավարտը, որի արդյունքում քաղաքի բնակչության շուրջ երկու երրորդն այսօր ունի կանոնավոր ջրամատակարարում: Աշխատանքների 2-րդ եւ 3-րդ փուլերի ավարտին քաղաքն ամբողջությամբ կունենա բարելավված ջրամատակարարում: Ծրագիրը հովանավորում է Հիմնադրամի պատվո անդամ, "Տաշիր-Գրուպ" ընկերության նախագահ Սամվել Կարապետյանը: