|
In Armenianհայ
|
Adopt a Project
Donors
Applicants
Մամլո հաղորդագրություններ
Հայտարարություններ
Լուրերի արխիվ
Ակնարկ
Տեսանյութեր

Search News

Որոնում
Ամիս
Տարի
ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ Մամլո հաղորդագրություններ Հիմնադրամի Մոնրեալի տեղական մարմինը երրորդ փուլով շարունակում է Աբովյան քաղաքի ծննդատան հիմնանորոգման ֆինանսավորումը
2012-07-04
Հիմնադրամի Մոնրեալի տեղական մարմինը երրորդ փուլով շարունակում է Աբովյան քաղաքի ծննդատան հիմնանորոգման ֆինանսավորումը
"Հայաստան" համահայկական հիմնադրամի Մոնրեալի տեղական մարմինը` ի դեմս կանադահայ բարերարներ Վրեժ եւ Իմաստուհի Նիկողոսյանների, շարունակում է ֆինանսավորել Կոտայքի մարզի Աբովյան քաղաքի ծննդատան հիմնանորոգումը:

2010-ից սկսած հիմնանորոգվել են հիվանդանոցի ծնարանային-վիրահատական եւ հետծննդյան բաժանմունքները: Այս տարվա մայիսին բարերարների խումբը` Մոնրեալի տեղական մարմնի ատենապետ Անդրանիկ Շիրինյանի գլխավորությամբ, այցելեց ծննդատուն ծանոթանալու կատարված աշխատանքներին, որից հետո`կարճ ժամանակ անց, ստանձնեց հետծննդյան բաժանմունքի եւս երեք հիվանդասենյակների նորոգումը:

Հիվանդանոցը 27 տարի է, ինչ սպասարկում է Աբովյան քաղաքի եւ շրջակա 20 գյուղերի բնակիչներին: Գլխավոր բժիշկ Լարիսա Մադոյանի խոսքով` բաժանմունքներն արդիականացման խիստ կարիք ունեին, եւ այսօր բուժծառայություններն այստեղ մատուցվում են պատշաճ մակարդակով:

"Մեր ցանկությունն է, որ Հիմնադրամի բարերարները, ինչպես տեր եւ տիկին Նիկողոսյաները, անձամբ այցելեն իրենց հովանավորած ծրագրեր եւ որոշեն, թե որքանով է արդյունավետ տվյալ հաստատությունում նոր ծրագրերի նախաձեռնումը: Նման մոտեցումը բխում է եւ Հիմնադրամի, եւ հովանավորող կողմի շահերից, քանի որ շահագործողին եւս պարտավորեցնում է խնամքով շահագործել եւ պահպանել բարենորոգ կառույցը",- մեկնաբանում է "Հայաստան" հիմնադրամի գործադիր տնօրեն Արա Վարդանյանը:
Ֆայլեր
բեռնել արեւմտահայերեն տարբերակը
 82 KB
Նկարներ
  

Այլ Նորություններ

2013-05-24
"Հայաստան" հիմնադրամը հանդիսությամբ բացեց Դրախտիկ գյուղի համայնքային կենտրոնը

2013-05-23
Հանդիսությամբ բացվեցին Կարմիր Շուկա գյուղի խմելու ջրի համակարգը եւ Մարտունու հիվանդանոցը

2013-05-17
"Հայաստան" հիմնադրամի Հոգաբարձուների խորհրդի ամենամյա նիստը կկայանա մայիսի 30-ին

2013-05-06
Փաստաբան Մարկ Կիրակոսն իր գրքի վաճառքից ստացված հասույթի մի մասը նվիրաբերել է "Հայաստան" հիմնադրամին

2013-04-23
Հանդիսությամբ բացվեց Դիտավան համայնքի նորակառույց դպրոցը

2013-04-11
Հիմնադրամը Շուշիում կառուցում է երեխաների գիշերօթիկ խնամքի հաստատություն

2013-04-04
Visa «ԲԱՐԵՐԱՐ» քարտ

2013-04-02
Ավարտվել է Հայաստանի Հանրապետության Նախագահի 2012 թվականի երիտասարդական մրցանակի եզրափակիչ փուլը

2013-03-22
Ընթացքում է "Դասական երաժշտություն" բնագավառում Հանրապետության Նախագահի 2012 երիտասարդական մրցանակի համար մրցույթը

2013-03-18
Հիմնադրամի Գերմանիայի տեղական մարմնի ատենապետ Ժիլբեր Մոմջյանին շնորհվեց Ֆրիտյոֆ Նանսենի հուշամեդալ

մշակված է