|
In Armenianհայ
|
Adopt a Project
Donors
Applicants
Մամլո հաղորդագրություններ
Հայտարարություններ
Լուրերի արխիվ
Ակնարկ
Տեսանյութեր

Search News

Որոնում
Ամիս
Տարի
ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ Մամլո հաղորդագրություններ "Հայաստան" հիմնադրամը Հադրութ քաղաքում խմելու ջրի ներքին ցանց է կառուցում
2012-07-17
"Հայաստան" հիմնադրամը Հադրութ քաղաքում խմելու ջրի ներքին ցանց է կառուցում
Ընթացքում են ջրի խնդրի լուծմանն ուղղված ծրագրերը Հայաստանում եւ Արցախում
Հիմնադրամի ԱՄՆ արեւմտյան շրջանի տեղական մարմինը լոսանջելեսաբնակ բարերարներ տեր եւ տիկին Ջերարդ եւ Փաթրիշիա Թրփանջյանների հովանավորությամբ /Ստեփանակերտի թիվ 11 դպրոցի հովանավորներ-2010թ./ ԼՂՀ Հադրութ քաղաքում խմելու ջրի ներքին ցանց է կառուցում: Ծրագիրը համաֆինանսավորում է ԼՂՀ կառավարությունը:

Հադրութի վարչակազմի ղեկավարի տեղակալ Էդիկ Դավթյանի խոսքով` քաղաքն օգտվում է 1976 թվականին կառուցված ներքին ցանցից."Ջրագծերը, սակայն, հին են ու մաշված, հաճախ վթարներ են լինում, ու մարդիկ օրերով զրկվում են ջրից", - ասում է նա:
Ծրագրով նախատեսված 33 կմ երկարություն ունեցող ներքին ցանցի կեսից ավելին արդեն կառուցված է: Ջրամատակարարման բաշխիչ եւ կարգավորիչ հորերի տեղադրման աշխատանքներից բացի, կկառուցվեն նաեւ պոմպակայան եւ 2 ջրամբար: Արդեն հաջորդ տարվա գարնանը Հադրութ քաղաքի տնտեսությունները` ավելի քան 3200 բնակիչ, կունենան կանոնավոր ջրամատակարարում:

"2008թ.-ին Հիմնադրամի կառուցած Արջաղբյուր-Հադրութ 22 կմ երկարությամբ ջրագծի շնորհիվ խմելու ջուրը հասավ քաղաք, իսկ անցյալ տարի բարերարներ տեր եւ տիկին Ջերարդ եւ Փաթրիշիա Թրփանջյանները ստանձնեցին ներքին ցանցի կառուցման հովանավորությունը",- տեղեկացնում է Հիմնադրամի գործադիր տնօրեն Արա Վարդանյանը: "Կանոնավոր ջրամատակարարումը զգալիորեն կհեշտացնի իրենց կյանքը: Լեռնային գոտում գտնվող այս շրջանում բարենորոգ ենթակառուցվածքների դերը առավել կարեւոր է":

Բնակիչների կենցաղը հեշտացնելու ուղղությամբ Հիմնադրամը Հադրութում ծրագրեր է իրականացնում սկսած 2008 թվականից: Հիմնադրամի կառուցած Տող-Հադրութ 20 կմ երկարությամբ գազատարը գազով է ապահովում քաղաքի եւ հարակից յոթ գյուղերի շուրջ 5200 բնակիչներին, իսկ վերակառուցած եռահարկ շրջանային հիվանդանոցը ծառայում է շրջանի 12.000 բնակիչների բուժսպասարկման կարիքներին:
Ֆայլեր
բեռնել արեւմտահայերեն տարբերակը
 97 KB

Այլ Նորություններ

2013-05-17
"Հայաստան" հիմնադրամի Հոգաբարձուների խորհրդի ամենամյա նիստը կկայանա մայիսի 30-ին

2013-05-06
Փաստաբան Մարկ Կիրակոսն իր գրքի վաճառքից ստացված հասույթի մի մասը նվիրաբերել է "Հայաստան" հիմնադրամին

2013-04-23
Հանդիսությամբ բացվեց Դիտավան համայնքի նորակառույց դպրոցը

2013-04-11
Հիմնադրամը Շուշիում կառուցում է երեխաների գիշերօթիկ խնամքի հաստատություն

2013-04-04
Visa «ԲԱՐԵՐԱՐ» քարտ

2013-04-02
Ավարտվել է Հայաստանի Հանրապետության Նախագահի 2012 թվականի երիտասարդական մրցանակի եզրափակիչ փուլը

2013-03-22
Ընթացքում է "Դասական երաժշտություն" բնագավառում Հանրապետության Նախագահի 2012 երիտասարդական մրցանակի համար մրցույթը

2013-03-18
Հիմնադրամի Գերմանիայի տեղական մարմնի ատենապետ Ժիլբեր Մոմջյանին շնորհվեց Ֆրիտյոֆ Նանսենի հուշամեդալ

2013-03-04
"Հայաստան" հիմնադրամը Շիրակի մարզի Բավրա գյուղում համայնքային կենտրոն է կառուցում

2013-02-22
Կոնսերվատորիայի լավագույն ուսանող 2012

մշակված է