«Հայաստան» համահայկական հիմնադրամը սիրիահայերին օգնելու նպատակով բանկային հաշվեհամար է բացել
Հայաստանի Հանրապետության նախագահ, «Հայաստան» համահայկական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահ Սերժ Սարգսյանի առաջարկով Հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահությունը որոշում է կայացրել բացել դրամային եւ արտարժութային բանկային հաշիվներ սիրիահայությանն օժանդակելու նպատակով:
Այս նախաձեռնությունը հնարավորություն կտա կանոնակարգել Սիրիայում ստեղծված իրավիճակի կապակցությամբ տարբեր երկրներում անցկացվող դրամահավաքները եւ վերահսկել գործընթացը:
Ստորեւ նշվում են հաշվեհամարները`
HSBC Bank Armenia
9, V. Sargsyan Str. Yerevan Armenia
SWIFT: MIDLAM22