|
In Armenianհայ
|
Adopt a Project
Donors
Applicants
ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐ Նախագահի մրցանակ Նախագահի Մրցանակ 2016
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ ՄՐՑԱՆԱԿ 2016
Հայաստանի Հանրապետության Նախագահի մրցանակը ֆինանսավորում է «Պողոսյան» Հիմնադրամը (Բելգիա-Շվեյցարիա): Որպես մրցանակ շնորհվում են` մրցանակի դափնեկրի վկայագիր, կրծքանշան և դրամական պարգեւ` 10.000 (տասը հազար) ԱՄՆ դոլարին համարժեք դրամի չափով:

Մրցանակը շնորհվում է յուրաքանչյուր տարի՝լավագույն ստեղծագործություններ, հայտնագործություններ (գյուտեր) և աշխատանքներ կատարած Հայաստանի Հանրապետության քաղաքացի հանդիսացող հեղինակներին հետևյալ յոթ բնագավառներում`
• բնական գիտություններ
• տեխնիկական գիտություններ և ինֆորմացիոն տեխնոլոգիաներ
• ֆիզիկա
• բժշկագիտություն
• արվեստ (այդ թվում ճարտարապետություն, կերպարվեստ, թատրոն, կինոարվեստ, ֆոտոարվեստ և արվեստի այլ ձևեր)
• գրականություն (գեղարվեստական, գեղարվեստա-թարգմանական)
• հումանիտար գիտություններ

Մրցանակաբաշխությանը կարող են ներկայացվել միայն այն գործերը, որոնք առաջին անգամ հրատարակվել, հրապարակվել, կատարվել, ցուցադրվել, բեմադրվել, կառուցվել-ավարտվել են 2014-2016թթ. ընթացքում:

Ներկայացվող գիտական աշխատանքը պետք է ունենա թեմատիկ ընդհանրություն:

ԾԱՆՈՒՑՈՒՄ
• Մրցույթին չեն կարող ներկայացվել բառարաններ, կատալոգներ, փաստաթղթերի ժողովածուներ, հուշագրություններ, դասագրքեր, ատենախոսություններ, ինչպես նաև այնպիսի աշխատանքներ, մենագրություններ, որոնց հիմքում ընկած են ատենախոսության նյութեր:
• Եթե աշխատանքը կամ նրա մի մասն ընդգրկված է եղել նախորդ տարիներին ներկայացված աշխատանքում, ապա այն չի կարող մասնակցել մրցույթին:
• Մրցույթին ներկայացվող մեկ հայտում մրցանակի հավակնորդների թիվը չպետք է գերազանցի հինգը:
• Մրցույթին մասնակցելու հայտ չի կարող ներկայացվել մահացած անձի համար:
• ՀՀ Նախագահի մրցանակ ստացած անձը այլևս չի կարող մրցանակ ստանալու համար աշխատանք ներկայացնել՝ ինչպես անհատական եղանակով, այնպես էլ համահեղինակների խմբի միջոցով՝ լինելով այդ խմբի հեղինակներից մեկը: ՀՀ Նախագահի մրցանակ տրվում է միայն մեկ անգամ:

Հայտատուն կարող է իր գործը ներկայացնել տվյալ բնագավառում գործող հաստատության կամ այլ անձի միջոցով, ինչպես նաև անձամբ: Հայտատուն կարող է ներկայացնել միայն մեկ հայտ:

Հայտերն ընդունվում են 2016 թվականի դեկտեմբերի 1-ից մինչև 2017 թվականի հունվարի 31-ը ներառյալ:

Ներկայացման համար անհրաժեշտ փաստաթղթերը կարելի է ստանալ «Հայաստան» համահայկական հիմնադրամի գործադիր վարչության գրասենյակից կամ Հիմնադրամի կայքից http:// www.himnadram.org:

Գործերը ներկայացնելու և մանրամասն տեղեկությունների համար դիմել «Հայաստան» համահայկական հիմնադրամի գործադիր վարչություն` Աիդա Խաչիկյանին:
Հեռ. 52-09-40 (106); 56-01-06 (106); է-փոստ` aida@himnadram.org
0010, Երևան, Հայաստանի Հանրապետություն, Կառավարական 3-րդ մասնաշենք, 2-րդ հարկ:
0010, Երևան, Հայաստանի Հանրապետություն, Կառավարական 3-րդ մասնաշենք,2-րդ հարկ:
Ֆայլեր (3)
Անհրաժեշտ փաստաթղթերի ցանկ  (748kb)
Հայցադիմումի ձև  (487kb)
Երաշխավորագրի օրինակ  (222kb)
մշակված է