|
In Armenianհայ
|
Adopt a Project
Donors
Applicants
Մամլո հաղորդագրություններ
Հայտարարություններ
Լուրերի արխիվ
Ակնարկ
Տեսանյութեր

Search News

Որոնում
Ամիս
Տարի
ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ Մամլո հաղորդագրություններ Բնակարաններ Գյումրիի անօթեւան ընտանիքներին
2015-07-17
Բնակարաններ Գյումրիի անօթեւան ընտանիքներին
"Հայաստան" համահայկական հիմնադրամը բնակարաններ է նվիրաբերել Գյումրիի անօթեւան կարիքավոր ընտանիքներին:
2014 թվականին մեկնարկած ծրագրի շրջանակներում գնվել է 17 բնակարան. 12 ընտանիք արդեն նշել է նորամուտը: Բնակարանները բարենորոգ են, կահավորված եւ հագեցած անհրաժեշտ տեխնիկայով:
Բնակարանները ձեռք են բերվել 2014թ. սեպտեմբերի 7-ին ԱՄՆ-ում ARTN Shant հեռուստաընկերության հետ համատեղ անցկացված հեռուստամարաթոնի արդյունքում հավաքագրված գումարներով: Նախաձեռնության շրջանակներում բնակարաններ են նվիրաբերել անհատ բարերարներ Անդրանիկ Բաղդասարյանը, Վահե Կարապետյանը, Հարո Ջորդանը, Հայկ Քելեջյանը, Սամվել Բալասանյանը եւ ARTN Shant ընկերությունը: Հիմնադրամի Գերմանիայի տեղական մարմնի ատենապետ Ժիլբեր Մոմջյանի նախաձեռնությամբ ծրագրին միացել է նաեւ գերմանահայ համայնքը, որի հանգանակություններով բնակարաններ է նվիրաբերվել միայնակ մայրեր Աննա Սարգսյանի եւ Ռուզաննա Եղոյանի ընտանիքներին:

Բոլոր այս ընտանիքներն ապրում էին ծայրահեղ անբարենպաստ պայմաններում` նկուղներում կամ խարխուլ տնակներում ու հանրակացարանի սենյակներում` զուրկ կենցաղային տարրական պայմաններից: Տարագիր ճակատագրերով այս ընտանիքներն արդեն իսկ ունեն սեփական կացարան եւ կարող են հարմարավետ պայմաններում մեծացնել իրենց երեխաներին:

"Ամեն կերպ ջանում էի, որ երեխաներս սոված չմնան, բայց տուն ունենալու մասին նույնիսկ չէի կարող երազել",հուզմունքը չթաքցնելով` պատմում էր միայնակ մայրերից Ռուզաննան:

Հունիսի 28-ին Լոս Անջելեսում տեղի ունեցավ ARTN Shant հեռուստաընկերության հետ համատեղ երկրորդ հեռուստամարաթոնը, որի հանգանակած գումարներով առաջիկա ամիսների ընթացքում կգնվեն նոր բնակարաններ: "Ծրագիրը շարունակական է լինելու",- տեղեկացնում է Հիմնադրամի գործադիր տնօրեն Արա Վարդանյանը:

Ֆայլեր
բեռնել արեւմտահայերեն տարբերակը
 79 KB
Նկարներ

Այլ Նորություններ

2017-11-13
Գյումրու «Երեխաների տուն» մանկատունը միկրոավտոբուս ունեցավ

2017-11-10
20 համակարգիչ՝ ինֆորմատիկայի քոլեջին

2017-11-09
Ամերիկացի պաշտոնյաները կոչ են անում միանալ «Հայաստան» համահայկական հիմնադրամի հեռուստամարաթոնին

2017-11-01
700 000 նվիրատու ամբողջ աշխարհում. բարերների համար Հիմնադրամն ամենավստահելի կառույցներից մեկն է

2017-10-23
Վարորդ Արամ․ «Գիտե՞ս՝ մենա՞կ քշել գիտենք․ 25 տարի աշխատելիս հա՛մ լուսանկարիչ ենք դարձել, հա՛մ օպերատոր, հա՛մ ծրագիր անող․․․»
#Հիմնադրամցիներ

2017-10-22
Մեկ դպրոցի կառուցում, երկուսի կահավորում Արցախի Քաշաթաղի շրջանում

2017-10-02
Գյումրիի դոմիկներում ապրող 31-րդ ընտանիքը տուն ստացավ

2017-09-29
Անվճար վիրահատություններ և բուժում Նոյեմբերյանում՝ ամերիկացի բժիշկների կողմից

2017-09-28
Խաչարձանցի երիտասարդները արգենտինահայերի հետ քննարկեցին գյուղի ապագան

2017-09-27
Արցախի Նորագյուղում մանկապարտեզ բացվեց

մշակված է