|
In Armenianհայ
|
Adopt a Project
Donors
Applicants
Մամլո հաղորդագրություններ
Հայտարարություններ
Լուրերի արխիվ
Ակնարկ
Տեսանյութեր

Search News

Որոնում
Ամիս
Տարի
ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ Մամլո հաղորդագրություններ Խաչարձանի դպրոցի վերակառուցմանը կհաջորդեն այլ ձեռնարկներ
2015-08-14
Խաչարձանի դպրոցի վերակառուցմանը կհաջորդեն այլ ձեռնարկներ
Օգոստոսի 14-ին հանդիսավորությամբ բացվեց Տավուշի մարզի Խաչարձան գյուղի վերակառուցված միջնակարգ դպրոցը: Հիմնադրամի Արգենտինայի տեղական մարմնի բարերարներ Արտո եւ Հիլդա Կալչիյանների հովանավորությամբ վերակառուցված եւ ամբողջովին կահավորված դպրոցը սեպտեմբերին նորովի կներկայանա համայնքի աշակերտներին:
Նորացված գազամատակարարման եւ ջեռուցման համակարգերը շուրջ տարի հարմարավետ պայմաններ կապահովեն կրթօջախում: Բարերարների կողմից դպրոցին նվիրաբերված միկրոավտուբուսն էլ անհրաժեշտության դեպքում կծառայի նաեւ համայնքի կարիքներին:

Շուրջ 480 բնակիչ ունեցող համայնքում գրկաբաց են ընդունում Կալչիյաներին, ում հովանավորությամբ գյուղում կառուցվել են նաեւ ժամանակակից բուժկետ, բազմաֆունկցիոնալ սրահ, դպրոցականներին նվիրաբերվել են գրենական պիտույքներ, շարունակաբար խրախուսվում են նոր ծնունդները համայնքում: Բարերար ամուսինները ներդրումներ են անում նաեւ համայնքի բնակիչներին մշտական եկամուտով ապահովելու ուղղությամբ: Այդ նպատակով օրերս գյուղին կնվիրաբերվեն մեղվափեթակներ /մինչեւ 500 հատ/ եւ անհրաժեշտ սարքավորում:

Կալչիյան ընտանիքը գլխավորում էր արգենտինահայ բարերարների խումբը, որի այցելությամբ զարգացման նոր հեռանկարներ են ուրվագծվում համայնքում: Այս այցին Կալչիյանները, արգենտինահայ Թերզյան եւ Ավագյան ընտանիքների հետ համատեղ, ստանձնեցին խմելու ջրի ներքին ցանցի վերակառուցման ծրագրի հովանավորությունը: Այս օրերին բարերարները ծանոթանում են նաեւ գյուղում սպորտային կյանքը խթանելու հնարավորություններին:
Միջոցառման ընթացքում հայտարարվեց, որ Ալինա և Անի Ավագյանները կհոգան նաեւ այս տարի բարձրագույն ուսումնական հաստատություններ դիմած դպրոցի երկու լավագույն շրջանավարտների կրթական ծախսերը ողջ ուսման ընթացքում: Ամեն տարի հովանավորությունը կփոխանցվի նոր բարերարների:

Հիմնադրամի գործադիր տնօրեն Արա Վարդանյանի խոսքով` հեռավոր Արգենտինայի մեր հայրենակիցները շարունակում են իրենց ներդրումը բերել Հայաստանի եւ Արցախի ենթակառուցվածքների զարգացման գործում: "Նախորդ այցելության ժամանակ խաչարձանցիները Կալչիյաններին արժանիորեն շնորհեցին Խաչարձանի պատվավոր քաղաքացու կոչում",- նշում է տնօրենը:
Ֆայլեր
բեռնել արեւմտահայերեն տարբերակը
 139 KB
Նկարներ

Այլ Նորություններ

2017-11-21
Դո, ռե, մի․․․ Չայկովսկու երաժշտական դպրոցում լսվում են նոր դաշնամուրների հնչյունները

2017-11-20
Եվրոպայի հայերը 1,23 միլիոն եվրո գումար կներդնեն Հեռուստամարաթոն 2017-ին

2017-11-16
Բրազիլահայերը 48000 ԱՄՆ դոլարի կներդնեն Հեռուստամարաթոն 2017-ին

2017-11-13
Գյումրու «Երեխաների տուն» մանկատունը միկրոավտոբուս ունեցավ

2017-11-13
Մխիթարյանի ֆուտբոլային շապիկը Կանադայում վաճառվել է 20 հազար ԱՄՆ դոլարով․ կանադահայերը 530 հազար ԱՄՆ դոլար կնվիրաբերեն Հիմնադրամին

2017-11-10
20 համակարգիչ՝ ինֆորմատիկայի քոլեջին

2017-11-09
Ամերիկացի պաշտոնյաները կոչ են անում միանալ «Հայաստան» համահայկական հիմնադրամի հեռուստամարաթոնին

2017-11-01
700 000 նվիրատու ամբողջ աշխարհում. բարերների համար Հիմնադրամն ամենավստահելի կառույցներից մեկն է

2017-10-23
Վարորդ Արամ․ «Գիտե՞ս՝ մենա՞կ քշել գիտենք․ 25 տարի աշխատելիս հա՛մ լուսանկարիչ ենք դարձել, հա՛մ օպերատոր, հա՛մ ծրագիր անող․․․»
#Հիմնադրամցիներ

2017-10-22
Մեկ դպրոցի կառուցում, երկուսի կահավորում Արցախի Քաշաթաղի շրջանում

մշակված է