|
In Armenianհայ
|
Adopt a Project
Donors
Applicants
Մամլո հաղորդագրություններ
Հայտարարություններ
Լուրերի արխիվ
Ակնարկ
Տեսանյութեր

Search News

Որոնում
Ամիս
Տարի
ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ Մամլո հաղորդագրություններ "Հայաստան" հիմնադրամի Տորոնտոյի տեղական մարմնի ամենամյա դրամահավաք-ճաշկերույթն աննախադեպ արդյունք է արձանագրել
2015-10-23
"Հայաստան" հիմնադրամի Տորոնտոյի տեղական մարմնի ամենամյա դրամահավաք-ճաշկերույթն աննախադեպ արդյունք է արձանագրել
Հիմնադրամի Տորոնտոյի տեղական մարմինը հոկտեմբերի 18-ին իր ամենամյա դրամահավաք-ճաշկերույթն է անցկացրել Տորոնտոյի Հայ համայնքի կենտրոնում: Միջոցառմանը ներկա էին Հիմնադրամի ավելի քան 330 աջակիցներ եւ պաշտոնատար անձիք:

Հայոց ցեղասպանության 100 ամյակին նվիրված երեկույթը, որը կրում էր "Ցեղասպանությունից վերածնունդ" խորագիրը, անցկացվեց Կանադայում Հայաստանի արտակարգ եւ լիազոր դեսպան Արմեն Եգանյանի հովանու ներքո: Դեսպանը, բարձր գնահատելով Հիմնադրամի 23 տարվա գործունեությունը եւ դերը Հայաստանի ու Արցախի առաջընթացում, կոչ արեց ներկաներին ակտիվորեն մասնակցել Հիմնադրամի հայանպաստ ծրագրերին եւ գերազանցել նախորդ դրամահավաքի արդյունքը:

Կանադահայ երգչուհի Արմենիա Սարկիսյանի կատարմամբ հնչեցին Կանադայի, Հայաստանի ու Լեռնային Ղարաբաղի օրհներգերը, ինչից հետո մասնակիցները լռության րոպեով հարգեցին 1.5 միլիոն հայ նահատակների հիշատակը:
Հայ առաքելական եկեղեցու Կանադայի թեմի առաջնորդ Տեր Աբգար եպիսկոպոս Հովակիմյանի օրհնությունից հետո Հիմնադրամի Տորոնտոյի տեղական մարմնի ատենապետ Մկրտիչ Մկրտիչյանը ներկայացրեց տորոնտոհայերի ջանքերով կյանքի կոչված 49 ձեռնարկներից վերջին հինգը` Արցախի Իվանյան գյուղում մանկապարտեզի եւ համայնքային կենտրոնի (Կյանքի կենտրոն) կառուցումը, Շոշ գյուղի դպրոցի վերակառուցումը, Նոր Մարաղա գյուղի համար շտապօգնության մեքենայի ձեռքբերումը եւ Հայաստանի Նալբանդյան գյուղի դպրոցի հիմնանորոգումը:
Երեկոյի ընթացքում "Բարերար" մեդալով պարգեւատրվեց Հիմնադրամի Տորոնտոյի տեղական մարմնի նվիրատուներ Արմեն եւ Պերճուհի Նաբանդյանների ընտանիքը, ինչպես նաեւ տիկին Սեդա Ֆրանկյանը, ով Հիմնադրամի երկարամյա աջակից ու բարերար երջանկահիշատակ Ժան Ֆրանկյանի քույրն է:
Միջոցառման պատվո հյուրն էր Գանձասարի հերոս, Դադիվանքի հոգեւոր հովիվ Տեր Հովհաննես քահանա Հովհաննիսյանը, ով իր հիշողությունները պատմեց արցախյան ազատամարտից եւ կոչ արեց ներկաներին սատարել Հիմնադրամի ազգաշեն գործին:
Դրամահավաք-ճաշկերույթի ավարտին արձանագրվեց 585.000 ԱՄՆ դոլարի նվիրատվություն: Հասույթը ներառում է նաեւ երեկոյի ընթացքում անցկացված աճուրդում 20.000 ԱՄՆ դոլարով վաճառված` հայտնի ֆուտբոլիստ Հենրիկ Մխիթարյանի մարզաշապիկի գումարը:

Ատենապետ Մկրտիչ Մկրտիչյանը հայտարարեց, որ նվիրաբերված գումարով Տորոնտոյի տեղական մարմինը չորս նոր ծրագիր կնախաձեռնի Արցախում` կկառուցի երկու համայնքային կենտրոն եւ տներ բազմազավակ անապահով երկու ընտանիքի համար:
Տորոնտոյի տեղական մարմնի դրամահավաքը շարունակվում է: Ատենապետը հույս է հայտնում, որ մինչեւ Հեռուստամարաթոնի օրը` նոյեմբերի 26-ը, հանգանակությունների թիվը կավելանա:

Հեռուստամարաթոն 2015-ի գլխավոր հովանավոր - ՀԱՅԲԻԶՆԵՍԲԱՆԿ
Հովանավոր - ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ ԲԱՆԿ
Գործընկեր - ՀԱՅՓՈՍՏ

Նկարներ

Այլ Նորություններ

2017-11-13
Գյումրու «Երեխաների տուն» մանկատունը միկրոավտոբուս ունեցավ

2017-11-10
20 համակարգիչ՝ ինֆորմատիկայի քոլեջին

2017-11-09
Ամերիկացի պաշտոնյաները կոչ են անում միանալ «Հայաստան» համահայկական հիմնադրամի հեռուստամարաթոնին

2017-11-01
700 000 նվիրատու ամբողջ աշխարհում. բարերների համար Հիմնադրամն ամենավստահելի կառույցներից մեկն է

2017-10-23
Վարորդ Արամ․ «Գիտե՞ս՝ մենա՞կ քշել գիտենք․ 25 տարի աշխատելիս հա՛մ լուսանկարիչ ենք դարձել, հա՛մ օպերատոր, հա՛մ ծրագիր անող․․․»
#Հիմնադրամցիներ

2017-10-22
Մեկ դպրոցի կառուցում, երկուսի կահավորում Արցախի Քաշաթաղի շրջանում

2017-10-02
Գյումրիի դոմիկներում ապրող 31-րդ ընտանիքը տուն ստացավ

2017-09-29
Անվճար վիրահատություններ և բուժում Նոյեմբերյանում՝ ամերիկացի բժիշկների կողմից

2017-09-28
Խաչարձանցի երիտասարդները արգենտինահայերի հետ քննարկեցին գյուղի ապագան

2017-09-27
Արցախի Նորագյուղում մանկապարտեզ բացվեց

մշակված է