|
In Armenianհայ
|
Adopt a Project
Donors
Applicants
Մամլո հաղորդագրություններ
Հայտարարություններ
Լուրերի արխիվ
Ակնարկ
Տեսանյութեր

Search News

Որոնում
Ամիս
Տարի
ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ Մամլո հաղորդագրություններ «Հայաստան» հիմնադրամը Ստեփանակերտում կառուցում է ձեռքի գնդակի մարզահրապարակ
2017-04-13
«Հայաստան» հիմնադրամը Ստեփանակերտում կառուցում է ձեռքի գնդակի մարզահրապարակ
«Հայաստան» համահայկական հիմնադրամն իր Ֆրանսիայի տեղական մարմնի հովանավորությամբ Ստեփանակերտում մեկնարկել է հանդբոլի մարզահրապարակի կառուցումը: Ծրագիրն իրականացվում է ֆրանսիացի գործարարների ֆինանսավորմամբ: Մայրաքաղաքի կենտրոնում կառուցվող մարզահրապարակը կունենա արհեստական խոտածածկով 800քմ դաշտ, 102 նստատեղ հանդիսատեսի համար, հանդերձարաններ: Մարզահրապարակի լուսավորումն ու կահավորումը կիրականացվեն արդի պահանջներին համապատասխան: Մարզադաշտը, որտեղ կարող են անցկացվել նաեւ ֆուտբոլի մարզումներ, կսպասարկի շրջակա դպրոցների ավելի քան 3000 աշակերտի:

«Անհամբեր սպասում ենք, թե երբ պատրաստ կլինի մարզակառույցը: Ֆրանսիայի հանդբոլի հավաքականը երկար տարիներ աշխարհի առաջատարն է, եւ ով գիտե, գուցե արցախցի պատանի հանդբոլիստները դառնան վաղվա չեմպիոններ»,- ասում է Հիմնադրամի Ֆրանսիայի տեղական մարմնի ատենապետ Պետրոս Թերզյանը:

2014թ.-ին էլ ֆրանսիացի գործարարների միջոցներով Հիմնադրամը մինի ֆուտբոլի դաշտ է կառուցել Մարտունու շրջանի Ճարտար քաղաքում, որտեղ իր պարապմունքներն է անցկացնում Արցախի ֆուտբոլի ուժեղագույն թիմերից մեկը՝ Ճարտարի հավաքականը: Ճարտարի մանկապարտեզը եւս ֆրանսիացի բարերարների նվերն է համայնքին:

Նկարներ
  

Այլ Նորություններ

2017-07-21
Մսի կոմբինատից Մուշ․ կյանքի նոր էջ՝ նոր տանը

2017-07-21
82-ամյա նվիրատուն․ 1000 դրամ՝ յուրաքանչյուր թոշակից

2017-07-20
Դոմիկից տուն․ Գյումրիում բազմանդամ ընտանիքը տուն կստանա

2017-07-17
Բարեգործություն՝ Telcell-ի տերմինալներով. Telcell-ը միանում է հայրենիքի բարենորոգմանը

2017-07-14
Աշոցքի հիվանդանոցն այսօրվանից տոմոգրաֆիկ հետազոտության սենյակ ունի

2017-07-14
Բավրայում հնդկացորենի վերամշակման գործարան է շահագործվում

2017-07-13
Բաղանիսն արգենտինահայերի աջակցությամբ ոռոգման ջուր կունենա

2017-07-12
Արգենտինահայերի ֆինանսավորմամբ Տավուշում բացվեց 100-րդ ջերմոցը

2017-07-10
Քարին տակն արդեն նոր մանկապարտեզ ունի

2017-07-06
Կրթաթոշակ՝ Կոնսերվատորիայի լավագույն ուսանողին

մշակված է