|
In Armenianհայ
|
Adopt a Project
Donors
Applicants
Մամլո հաղորդագրություններ
Հայտարարություններ
Լուրերի արխիվ
Ակնարկ
Տեսանյութեր

Search News

Որոնում
Ամիս
Տարի
ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ Մամլո հաղորդագրություններ «Հայաստան» հիմնադրամը Դիտավան համայնքում մեկնարկում է մարզահամալիրի կառուցումը
2017-06-08
«Հայաստան» հիմնադրամը Դիտավան համայնքում մեկնարկում է մարզահամալիրի կառուցումը
«Հայաստան» համահայկական հիմնադրամը Տավուշի մարզի Դիտավան համայնքում հիմնարկեքի արարողությամբ ազդարարեց մարզահամալիրի կառուցման մեկնարկը: Արարողությանը ներկա էր ծրագրի հովանավոր արգենտինահայ բարերար Նատիա Էքսերճիէանը դստեր հետ:
Ժամանակակից կառույցում /504քմ մակերեսով/ կանցկացվեն մարզական միջոցառումներ եւ պարապմունքներ, նախադպրոցական տարիքի երեխաների համար էլ կգործեն ուսումնական խմբակներ: Արտակարգ իրավիճակների դեպքում շենքի նկուղային հարկը սահմանամերձ գյուղի բնակչների համար կծառայի որպես ռմբապաստարան:

«Մեր աչքի առջեւ շենացող այս գյուղն իր ենթակառուցվածքային հագեցվածությամբ լավագույններից է ոչ միայն մարզում, այլ հանրապետությունում եւ այս գործում անգնահատելի է Էքսերճիէանների ներդրումը: Ուրախ ենք, որ տիկին Նատիան շարունակում է ամուսնու՝ լուսահոգի Արմէն Էքսերճիէանի բարի գործը՝ Դիտավանը դարձնելով օրինակելի ու կայուն զարգացող համայնք»,- ասում է «Հայաստան» հիմնադրամի գործադիր տնօրեն Արա Վարդանյանը:
Էքսերճիէան ընտանիքի շուրջ 1.5 միլիոն ԱՄՆ դոլար ներդրումներով 2007թ.-ից Հիմնադրամի կողմից իրականացված իրարահաջորդ ծրագրերի շնորհիվ՝ 412 բնակիչ ունեցող սահմանամերձ այս գյուղն այսօր ունի գազ, խմելու ջուր, նորակառույց դպրոց եւ համայնքային կենտրոն: Բարերար ընտանիքը նաեւ աջակցում է համայնքի նորաստեղծ եւ նորածին ունեցող ընտանիքներին, մասնակցում գյուղատնտեսական զարգացման ձեռնարկներին:
Որպես երախտագիտություն՝ Դիտավանի դպրոցը, կենտրոնական փողոցն ու հրապարակն անվանակոչվել են ի պատիվ Էքսերճիէանների, ովքեր նաեւ Դիտավանի պատվավոր քաղաքացիներ են:
Նկարներ

Այլ Նորություններ

2017-08-16
Հիմնադրամի առաջին խոշոր ծրագրերից «Զանգեզուրը» 25 տարեկան է

2017-08-15
Նվերներ իշխանասարցի երեխաներին՝ բրիտանահայերի կողմից

2017-08-14
Գրենական պիտույքներ՝ Հարժիսի երեխաներին

2017-08-08
Օգտվել արևից և չվնասել ծառերը. Խաշթառակն արևային ջրատաքացուցիչներ կունենա

2017-08-07
Տաք ջուր և էներգիա՝ անմիջապես արևից. արևային էներգետիկան Էկո Տավուշում

2017-08-03
Հայկական կաթնամթերք՝ ֆրանսիական տեխնոլոգիայով

2017-08-02
Արհեստագործությունը՝ որպես արվեստ․ Եզնիկ Մոզյան ուսումնարանը շարունակում է առաջադիմել

2017-08-01
Տարեվերջին կգործի Ստեփանակերտի նոր ուռուցքաբանական կենտրոնը

2017-07-28
Սպորտգույք՝ գյումրեցի պարաօլիմպիկ մարզիկին

2017-07-26
Իջևանում 150 երեխայի համար նախատեսված մանկապարտեզ կկառուցվի

մշակված է