|
In Armenianհայ
|
Adopt a Project
Donors
Applicants
Մամլո հաղորդագրություններ
Հայտարարություններ
Լուրերի արխիվ
Ակնարկ
Տեսանյութեր

Search News

Որոնում
Ամիս
Տարի
ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ Մամլո հաղորդագրություններ Կրթաթոշակ՝ Կոնսերվատորիայի լավագույն ուսանողին
2017-07-06
Կրթաթոշակ՝ Կոնսերվատորիայի լավագույն ուսանողին
Մայրիկից նվեր ստացած ջութակի հետ արդեն 8 տարի 20-ամյա Շուշանիկ Մուրադխանյանն անբաժան է․ ջութակն իր հետ միասին շրջել է Հայաստանով և աշխարհով մեկ՝ մասնակցելով տարբեր մրցույթների և փառատոնների։ Երաժշտության հանդեպ սերը Շուշանիկը ժառանգել է երաժիշտ ծնողներից։ «Շատ էի ուզում, որ կրտսեր եղբայրս էլ երաժշտությամբ զբաղվեր, հատկապես՝ թավջութակ նվագեր, բայց մամաս ասաց՝ տան մեջ երեք նվագող հերիք է», - պատմում է Շուշանիկն ու ժպտում։

Շուշանիկն այժմ սովորում է Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի 3-րդ կուրսում, սովորում է անվճար համակարգում։ Միայն լսարանային դասերը նրան չեն բավականացնում, հաճախում է նաև ջութակի մասնավոր պարապմունքների։ Հենց այդ պարապմունքների վրա է, որ Շուշանիկը նախատեսում է ծախսել Կոնսերվատորիայի «Լավագույն ուսանող» ճանաչվելու համար ստացած կրթաթոշակը՝ բարերարներ Հրայր և Մարթա Ալբարյանների կողմից։

2008 թվականից բարերարներ Հրայր և Մարթա Ալբարյանները «Հայաստան» համահայկական հիմնադրամի միջոցով անվանական կրթաթոշակ են հատկացնում Երևանի պետական կոնսերվատորիայի լավագույն ուսանողներին։ Ամեն տարի Կոնսերվատորիայի գերազանաց սովորող և հանրային ու համերգային ակտիվություն ցուցաբերող մեկ ուսանող ստանում է 500 ԱՄՆ դոլարին համարժեք գումար։ Կոնսերվատորիան ներկայացնում է լավագույն ուսանողների հայտերը Հիմնադրամին, իսկ բարերարներն ընտրում են կրթաթոշակ ստացողին։

Շուշանիկը Ալբարյանների կրթաթոշակ ստացող արդեն իններորդ ուսանողն է։ Կրթաթոշակ և շնորհավորական դիպլոմ ստանալու համար իր սիրելի ջութակի հետ Շուշանիկն այցելեց «Հայաստան» համահայկական հիմնադրամ, որտեղ նրան պարգևատրեց Հիմնադրամի Մարդասիրական ծրագրերի համակարգող Աիդա Խաչիկյանը։ Տիկին Խաչիկյանը զրուցեց Շուշանիկի հետ նրա մասնագիտական հաջողությունների, ապագայի պատկերացումների, նաև Հիմնադրամի ծրագրերի մասին։ Ջութակը հանդիպմանն անմասն չմնաց. Շուշանիկը զրույցի վերջում կատարեց իր սիրելի գործերից մեկը։
Նկարներ

Այլ Նորություններ

2017-09-15
Խաղի միջոցով ուսման վարձավճար հաղթելու աննախադեպ միջոց՝ #CampՏեղ

2017-09-11
Սոսում նոր դպրոց և մարզադահլիճ բացվեցին

2017-09-05
Խաչարձանում ևս մեկ ընտանիք ջերմոց ստացավ

2017-09-04
Գրենական պիտույքներ՝ Խաչարձանի երեխաներին

2017-09-01
Վարդենիս-Մարտակերտ ճանապարհը պաշտոնապես բացվեց

2017-08-29
Եղիցի տուն․ ևս մեկ տանիք՝ ևս մեկ ընտանիքի

2017-08-28
Գյումրիի դոմիկներում ապրող 30-րդ ընտանիքը տուն ստացավ

2017-08-16
Հիմնադրամի առաջին խոշոր ծրագրերից «Զանգեզուրը» 25 տարեկան է

2017-08-15
Նվերներ իշխանասարցի երեխաներին՝ բրիտանահայերի կողմից

2017-08-14
Գրենական պիտույքներ՝ Հարժիսի երեխաներին

մշակված է