|
In Armenianհայ
|
Adopt a Project
Donors
Applicants
Մամլո հաղորդագրություններ
Հայտարարություններ
Լուրերի արխիվ
Ակնարկ
Տեսանյութեր

Search News

Որոնում
Ամիս
Տարի
ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ Մամլո հաղորդագրություններ Քարին տակն արդեն նոր մանկապարտեզ ունի
2017-07-10
Քարին տակն արդեն նոր մանկապարտեզ ունի
Գորշ և խրոխտ ժայռի անմիջապես ներքևում Քարին տակ գյուղն է: Քարինտակցիներն ասում են` թեև իրենց գյուղը ժայռի` քարի պատվին է կոչվում, այնուամենայնիվ 25 տարի առաջ արցախյան գոյամարտի ժամանակ անգամ բարձր ժայռը չէր պաշտպանում ադրբեջանական զորքի կրակոցներից:

Արցախյան պատերազմում խոշոր կորուստներ տված գյուղն այսօր վերածնվում է Սփյուռքի, Արցախի կառավարության և «Հայաստան» համահայկական հիմնադրամի հոգածության շնորհիվ: Արգենտինահայ բարերարների շնորհիվ 2010թ.-ից համայնքը զարգանում և բարգավաճում է. այսօր Քարին տակում կա համայնքային կենտրոն` գյուղապետարանով, բուժկետով, մշակույթի տնով, գրադարանով, վերանորոգվել է գյուղի ջրամակատակարարման համակարգը, կառուցվել է սպորտդահլիճ և դպրոցական հանդիսությունների սրահ:

Արգենտինահայերի ֆինանսավորմամբ չորրորդ խոշոր ծրագիրը գյուղի նոր մանկապարտեզի կառուցումն էր: «Հայաստան» համահայկական հիմնադրամի Հունաստանի և Կիպրոսի տեղական մարմինների, Արցախի կառավարության և արգենտինահայ բարերարների համատեղ գործակցության շնորհիվ գյուղի 42 փոքրիկները իսպառ կմոռանան Խորրհդային վաղ տարիներին` 1930-ականներին կառուցված անբարեկարգ հին մանկապարտեզի մասին:

Մանկապարտեզը հանդիսությամբ բացվեց հուլիսի 10-ին: Բացմանը ներկա և ողջույնի խոսք ասող արգենտինահայ բարերարներ Դեվեճիէան, Էքսերճիան և Շիմշիրօղլու ընտանիքներն ասում են` իրենք են համայնքին և Արցախի կառավարությանն առաջարկել գյուղում մանկապարտեզ կառուցել: «Գյուղում արդեն լուծվել էր կարևոր նշանակության և ժամանցի վայրերի, ջրի խնդիրը, բայց կար անբարեկարգ մանկապարտեզ: Մենք հուսով ենք, որ այս մանկապարտեզում քարինտակցի երեխաները, որոնք բոլորը պատերազմին մասնակցած հայրեր և պապիկներ ունեն, էլ ավելի կկապվեն իրենց հողին և կպաշտպանեն Արցախը», - նշեց բարերար Նշան Դեվեճիէանը:

Քարին տակի մանկապարտեզը «Հայաստան» համահայկական հիմնադրամի շինարար Հակոբ Գյուլգյուլյանի 96-րդ հանձնած կառույցն է: Կատակում է` մի քիչ չհերիքեց խորհրդանշական 100-ի համար: Մանկապարտեզը նախագծվել է երեխաներին համապարփակ հարմարություն ապահովելու համար: Մանկապարտեզում մի քանի խոշոր սրահ կա, ննջասենյակներ, ճաշարան, խոհանոց, սանհանգույցներ և այլն: Ամբողջովին գույքով, աքսեսուարներով և խաղալիքներով լի` մանկապարտեզը պաշտոնապես բացվում է և տրամադրվում տնօրեն Մանուշ Պետրոսյանի հոգածությանը:

660 բնակիչ ունեցող և ինչպես իրենք` գյուղացիներն են ասում, «արտահոսք» չունեցող Քարին տակի կենտրոնը` գյուղամեջը, այսօրվանից տեղափոխվում է` տեղակայվելով բարեկարգ համայնքային կենտրոնի և նորակառույց մանկապարտեզի շուրջ` գտնվելով նույն խրոխտ ժայռի` քարին տակ:
Նկարներ

Այլ Նորություններ

2016-11-02
Աղձք գյուղի երեխաները մանկապարտեզ կունենան

2016-10-31
«Հայաստան» հիմնադրամը նոյեմբերի 1-ին մեկնարկում է sms նվիրատվություններով դրամահավաքը

2016-10-26
Ավարտվեց «Գլենդեյլ-Ադվենտիստ» բժշկական կենտրոնի եւ «Հայաստան» հիմնադրամի ԱՄՆ արեւմտյան շրջանի տեղական մարմնի համատեղ մարդասիրական ձեռնարկը

2016-10-24
Տորոնտոյի «Հայաստան» հիմնադրամի ամենամյա դրամահավաք-ճաշկերույթն աննախադեպ արդյունք է արձանագրել՝ 1 միլիոն ԱՄՆ դոլար

2016-10-24
Վարդենիս-Մարտակերտ ավտոճանապարհի վերակառուցման աշխատանքները մոտենում են ավարտին

2016-10-20
«Հայաստան» հիմնադրամն իր դրամահավաք-2016 քարոզարշավը մեկնարկում է փոստային նվիրատվություններով

2016-10-14
«Գլենդեյլ-Ադվենտիստ» բժշկական կենտրոնի և «Հայաստան» հիմնադրամի ԱՄՆ արեւմտյան շրջանի տեղական մարմնի համատեղ մարդասիրական ձեռնարկը մեկնարկել է

2016-10-11
«Հայաստան» հիմնադրամը ևս մեկ համայնքային կենտրոն է կառուցում ֆրանսահայերի օժանդակությամբ

2016-10-05
Գերմանիայի հայ համայնքը բնակարան է նվիրել գյումրեցի Սուքիասյան ընտանիքին

2016-10-03
«Հայաստան» հիմնադրամի Հունաստանի տեղական մարմնի ատենապետ Վաչե Տեր-Կարապետյանը հանդիպեց գործադիր տնօրեն Արա Վարդանյանին

մշակված է