|
In Armenianհայ
|
Adopt a Project
Donors
Applicants
Մամլո հաղորդագրություններ
Հայտարարություններ
Լուրերի արխիվ
Ակնարկ
Տեսանյութեր

Search News

Որոնում
Ամիս
Տարի
ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ Մամլո հաղորդագրություններ Քարին տակն արդեն նոր մանկապարտեզ ունի
2017-07-10
Քարին տակն արդեն նոր մանկապարտեզ ունի
Գորշ և խրոխտ ժայռի անմիջապես ներքևում Քարին տակ գյուղն է: Քարինտակցիներն ասում են` թեև իրենց գյուղը ժայռի` քարի պատվին է կոչվում, այնուամենայնիվ 25 տարի առաջ արցախյան գոյամարտի ժամանակ անգամ բարձր ժայռը չէր պաշտպանում ադրբեջանական զորքի կրակոցներից:

Արցախյան պատերազմում խոշոր կորուստներ տված գյուղն այսօր վերածնվում է Սփյուռքի, Արցախի կառավարության և «Հայաստան» համահայկական հիմնադրամի հոգածության շնորհիվ: Արգենտինահայ բարերարների շնորհիվ 2010թ.-ից համայնքը զարգանում և բարգավաճում է. այսօր Քարին տակում կա համայնքային կենտրոն` գյուղապետարանով, բուժկետով, մշակույթի տնով, գրադարանով, վերանորոգվել է գյուղի ջրամակատակարարման համակարգը, կառուցվել է սպորտդահլիճ և դպրոցական հանդիսությունների սրահ:

Արգենտինահայերի ֆինանսավորմամբ չորրորդ խոշոր ծրագիրը գյուղի նոր մանկապարտեզի կառուցումն էր: «Հայաստան» համահայկական հիմնադրամի Հունաստանի և Կիպրոսի տեղական մարմինների, Արցախի կառավարության և արգենտինահայ բարերարների համատեղ գործակցության շնորհիվ գյուղի 42 փոքրիկները իսպառ կմոռանան Խորրհդային վաղ տարիներին` 1930-ականներին կառուցված անբարեկարգ հին մանկապարտեզի մասին:

Մանկապարտեզը հանդիսությամբ բացվեց հուլիսի 10-ին: Բացմանը ներկա և ողջույնի խոսք ասող արգենտինահայ բարերարներ Դեվեճիէան, Էքսերճիան և Շիմշիրօղլու ընտանիքներն ասում են` իրենք են համայնքին և Արցախի կառավարությանն առաջարկել գյուղում մանկապարտեզ կառուցել: «Գյուղում արդեն լուծվել էր կարևոր նշանակության և ժամանցի վայրերի, ջրի խնդիրը, բայց կար անբարեկարգ մանկապարտեզ: Մենք հուսով ենք, որ այս մանկապարտեզում քարինտակցի երեխաները, որոնք բոլորը պատերազմին մասնակցած հայրեր և պապիկներ ունեն, էլ ավելի կկապվեն իրենց հողին և կպաշտպանեն Արցախը», - նշեց բարերար Նշան Դեվեճիէանը:

Քարին տակի մանկապարտեզը «Հայաստան» համահայկական հիմնադրամի շինարար Հակոբ Գյուլգյուլյանի 96-րդ հանձնած կառույցն է: Կատակում է` մի քիչ չհերիքեց խորհրդանշական 100-ի համար: Մանկապարտեզը նախագծվել է երեխաներին համապարփակ հարմարություն ապահովելու համար: Մանկապարտեզում մի քանի խոշոր սրահ կա, ննջասենյակներ, ճաշարան, խոհանոց, սանհանգույցներ և այլն: Ամբողջովին գույքով, աքսեսուարներով և խաղալիքներով լի` մանկապարտեզը պաշտոնապես բացվում է և տրամադրվում տնօրեն Մանուշ Պետրոսյանի հոգածությանը:

660 բնակիչ ունեցող և ինչպես իրենք` գյուղացիներն են ասում, «արտահոսք» չունեցող Քարին տակի կենտրոնը` գյուղամեջը, այսօրվանից տեղափոխվում է` տեղակայվելով բարեկարգ համայնքային կենտրոնի և նորակառույց մանկապարտեզի շուրջ` գտնվելով նույն խրոխտ ժայռի` քարին տակ:
Նկարներ

Այլ Նորություններ

2012-10-15
Ավարտվեց Հիմնադրամի 20-ամյակին նվիրված դրամահավաք-ճաշկերույթը Մոնրեալում

2012-10-14
Հիմնադրամի բարեգործական համերգները Գերմանիայում

2012-10-03
Քարավաճառ համայնքը խմելու ջուր կունենա

2012-09-26
Ստեփանակերտի տուն-ինտերնատի բնակիչները կապրեն բարեկարգ պայմաններում

2012-09-18
Տավուշի մարզի 72 դպրոցներին կնվիրաբերվի համակարգչային տեխնիկա եւ գույք
"Հայաստան" համահայկական հիմնադրամը, Հայաստանում Հնդկաստանի դեսպանությունը եւ "Վարդանյաններ" ՍՊԸ-ն հանդես են գալիս համատեղ ծրագրով

2012-09-10
Հանդիսավոր պայմաններում բացվեց Շուշիի Խ. Աբովյանի անվան դպրոցը

2012-09-05
Բավրա, Սարագյուղ եւ Լուսագյուղ համայնքների դպրոցները ստացել են դպրոցական գույք եւ պարագաներ

2012-08-27
"Նորման Միլլեր" բարեգործական ֆոնդի միջոցներով "Հայաստան" հիմնադրամն աջակցում է տեխնիկական բուհերի ուսանողներին

2012-08-21
"Հայաստան" հիմնադրամն ակնաբուժական ծրագիր է իրականացրել Շիրակի մարզի 21 համայնքներում

2012-08-10
«Հայաստան» համահայկական հիմնադրամը սիրիահայերին օգնելու նպատակով բանկային հաշվեհամար է բացել

մշակված է