|
In Armenianհայ
|
Adopt a Project
Donors
Applicants
Մամլո հաղորդագրություններ
Հայտարարություններ
Լուրերի արխիվ
Ակնարկ
Տեսանյութեր

Search News

Որոնում
Ամիս
Տարի
ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ Մամլո հաղորդագրություններ Քարին տակն արդեն նոր մանկապարտեզ ունի
2017-07-10
Քարին տակն արդեն նոր մանկապարտեզ ունի
Գորշ և խրոխտ ժայռի անմիջապես ներքևում Քարին տակ գյուղն է: Քարինտակցիներն ասում են` թեև իրենց գյուղը ժայռի` քարի պատվին է կոչվում, այնուամենայնիվ 25 տարի առաջ արցախյան գոյամարտի ժամանակ անգամ բարձր ժայռը չէր պաշտպանում ադրբեջանական զորքի կրակոցներից:

Արցախյան պատերազմում խոշոր կորուստներ տված գյուղն այսօր վերածնվում է Սփյուռքի, Արցախի կառավարության և «Հայաստան» համահայկական հիմնադրամի հոգածության շնորհիվ: Արգենտինահայ բարերարների շնորհիվ 2010թ.-ից համայնքը զարգանում և բարգավաճում է. այսօր Քարին տակում կա համայնքային կենտրոն` գյուղապետարանով, բուժկետով, մշակույթի տնով, գրադարանով, վերանորոգվել է գյուղի ջրամակատակարարման համակարգը, կառուցվել է սպորտդահլիճ և դպրոցական հանդիսությունների սրահ:

Արգենտինահայերի ֆինանսավորմամբ չորրորդ խոշոր ծրագիրը գյուղի նոր մանկապարտեզի կառուցումն էր: «Հայաստան» համահայկական հիմնադրամի Հունաստանի և Կիպրոսի տեղական մարմինների, Արցախի կառավարության և արգենտինահայ բարերարների համատեղ գործակցության շնորհիվ գյուղի 42 փոքրիկները իսպառ կմոռանան Խորրհդային վաղ տարիներին` 1930-ականներին կառուցված անբարեկարգ հին մանկապարտեզի մասին:

Մանկապարտեզը հանդիսությամբ բացվեց հուլիսի 10-ին: Բացմանը ներկա և ողջույնի խոսք ասող արգենտինահայ բարերարներ Դեվեճիէան, Էքսերճիան և Շիմշիրօղլու ընտանիքներն ասում են` իրենք են համայնքին և Արցախի կառավարությանն առաջարկել գյուղում մանկապարտեզ կառուցել: «Գյուղում արդեն լուծվել էր կարևոր նշանակության և ժամանցի վայրերի, ջրի խնդիրը, բայց կար անբարեկարգ մանկապարտեզ: Մենք հուսով ենք, որ այս մանկապարտեզում քարինտակցի երեխաները, որոնք բոլորը պատերազմին մասնակցած հայրեր և պապիկներ ունեն, էլ ավելի կկապվեն իրենց հողին և կպաշտպանեն Արցախը», - նշեց բարերար Նշան Դեվեճիէանը:

Քարին տակի մանկապարտեզը «Հայաստան» համահայկական հիմնադրամի շինարար Հակոբ Գյուլգյուլյանի 96-րդ հանձնած կառույցն է: Կատակում է` մի քիչ չհերիքեց խորհրդանշական 100-ի համար: Մանկապարտեզը նախագծվել է երեխաներին համապարփակ հարմարություն ապահովելու համար: Մանկապարտեզում մի քանի խոշոր սրահ կա, ննջասենյակներ, ճաշարան, խոհանոց, սանհանգույցներ և այլն: Ամբողջովին գույքով, աքսեսուարներով և խաղալիքներով լի` մանկապարտեզը պաշտոնապես բացվում է և տրամադրվում տնօրեն Մանուշ Պետրոսյանի հոգածությանը:

660 բնակիչ ունեցող և ինչպես իրենք` գյուղացիներն են ասում, «արտահոսք» չունեցող Քարին տակի կենտրոնը` գյուղամեջը, այսօրվանից տեղափոխվում է` տեղակայվելով բարեկարգ համայնքային կենտրոնի և նորակառույց մանկապարտեզի շուրջ` գտնվելով նույն խրոխտ ժայռի` քարին տակ:
Նկարներ

Այլ Նորություններ

2010-11-17
2010-ի համահայկական դրամահավաքի շրջանակում Մոսկվայում տեղի է ունեցել բարեգործական գալա-ճաշկերույթ

2010-11-15
Նոյեմբերի 11-ին եւ 12-ին Արգենտինայում անցկացվեց դրամահավաք-հեռախոսամարաթոն. Համաեվրոպական հեռախոսամարաթոնը կանցկացվի նոյեմբերի 18-ից 21-ը Փարիզում

2010-11-11
Հայկական Բարեգործական Ընդհանուր Միությունը դիմում է իր անդամներին և բարեկամներին "Հայաստան" համահայկական հիմնադրամի նոյեմբերի 25-ի հեռուստամարաթոնին աջակցելու կոչով

2010-11-08
Իրանահայ համայնքը վերականգնում է Նռնաձոր համայնքը

2010-10-28
"Նախագահի մրցանակի" 10-ամյակի առթիվ կազմակերպվել է ցուցահանդես-վաճառք
Ցուցահանդեսում ներկայացված են Նախագահի մրցանակի կերպարվեստի ոլորտի դափնեկիրների աշխատանքները

2010-10-19
ՀՅԴ-ն կոչ է անում ակտիվորեն մասնակցել «Հայաստան» համահայկական հիմնադրամի դրամահավաքին

2010-10-18
"Հայաստան" հիմնադրամի Ֆրանսիայի տեղական մարմնի ֆինանսավորմամբ Գորիսում կառուցվել է սրտաբանական կենտրոն

2010-10-11
"Հայաստան" համահայկական հիմնադրամը շահագործման է հանձնում Նոյեմբերյանի քաղաքային հիվանդանոցը
Հովանավորներն են Գերմանիայի, Շվեյցարիայի, Ավստրալիայի եւ Լիբանանի տեղական մարմինները եւ Լիբանանի վարչապետը

2010-10-01
Հիմնադրամի Հունաստանի տեղական մարմնի առաջին գալա-ճաշկերույթը

2010-09-30
Հեռուստամարաթոն 2010-ի գլխավոր հովանավորը ՎիվաՍել-ՄՏՍ-ն է
5 տարի շարունակ ՎիվաՍԵլ-ՄՏՍ-ը հանդես է գալիս որպես հեռուստամարաթոնի հովանավոր

մշակված է