|
In Armenianհայ
|
Adopt a Project
Donors
Applicants
Մամլո հաղորդագրություններ
Հայտարարություններ
Լուրերի արխիվ
Ակնարկ
Տեսանյութեր

Search News

Որոնում
Ամիս
Տարի
ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ Մամլո հաղորդագրություններ Քարին տակն արդեն նոր մանկապարտեզ ունի
2017-07-10
Քարին տակն արդեն նոր մանկապարտեզ ունի
Գորշ և խրոխտ ժայռի անմիջապես ներքևում Քարին տակ գյուղն է: Քարինտակցիներն ասում են` թեև իրենց գյուղը ժայռի` քարի պատվին է կոչվում, այնուամենայնիվ 25 տարի առաջ արցախյան գոյամարտի ժամանակ անգամ բարձր ժայռը չէր պաշտպանում ադրբեջանական զորքի կրակոցներից:

Արցախյան պատերազմում խոշոր կորուստներ տված գյուղն այսօր վերածնվում է Սփյուռքի, Արցախի կառավարության և «Հայաստան» համահայկական հիմնադրամի հոգածության շնորհիվ: Արգենտինահայ բարերարների շնորհիվ 2010թ.-ից համայնքը զարգանում և բարգավաճում է. այսօր Քարին տակում կա համայնքային կենտրոն` գյուղապետարանով, բուժկետով, մշակույթի տնով, գրադարանով, վերանորոգվել է գյուղի ջրամակատակարարման համակարգը, կառուցվել է սպորտդահլիճ և դպրոցական հանդիսությունների սրահ:

Արգենտինահայերի ֆինանսավորմամբ չորրորդ խոշոր ծրագիրը գյուղի նոր մանկապարտեզի կառուցումն էր: «Հայաստան» համահայկական հիմնադրամի Հունաստանի և Կիպրոսի տեղական մարմինների, Արցախի կառավարության և արգենտինահայ բարերարների համատեղ գործակցության շնորհիվ գյուղի 42 փոքրիկները իսպառ կմոռանան Խորրհդային վաղ տարիներին` 1930-ականներին կառուցված անբարեկարգ հին մանկապարտեզի մասին:

Մանկապարտեզը հանդիսությամբ բացվեց հուլիսի 10-ին: Բացմանը ներկա և ողջույնի խոսք ասող արգենտինահայ բարերարներ Դեվեճիէան, Էքսերճիան և Շիմշիրօղլու ընտանիքներն ասում են` իրենք են համայնքին և Արցախի կառավարությանն առաջարկել գյուղում մանկապարտեզ կառուցել: «Գյուղում արդեն լուծվել էր կարևոր նշանակության և ժամանցի վայրերի, ջրի խնդիրը, բայց կար անբարեկարգ մանկապարտեզ: Մենք հուսով ենք, որ այս մանկապարտեզում քարինտակցի երեխաները, որոնք բոլորը պատերազմին մասնակցած հայրեր և պապիկներ ունեն, էլ ավելի կկապվեն իրենց հողին և կպաշտպանեն Արցախը», - նշեց բարերար Նշան Դեվեճիէանը:

Քարին տակի մանկապարտեզը «Հայաստան» համահայկական հիմնադրամի շինարար Հակոբ Գյուլգյուլյանի 96-րդ հանձնած կառույցն է: Կատակում է` մի քիչ չհերիքեց խորհրդանշական 100-ի համար: Մանկապարտեզը նախագծվել է երեխաներին համապարփակ հարմարություն ապահովելու համար: Մանկապարտեզում մի քանի խոշոր սրահ կա, ննջասենյակներ, ճաշարան, խոհանոց, սանհանգույցներ և այլն: Ամբողջովին գույքով, աքսեսուարներով և խաղալիքներով լի` մանկապարտեզը պաշտոնապես բացվում է և տրամադրվում տնօրեն Մանուշ Պետրոսյանի հոգածությանը:

660 բնակիչ ունեցող և ինչպես իրենք` գյուղացիներն են ասում, «արտահոսք» չունեցող Քարին տակի կենտրոնը` գյուղամեջը, այսօրվանից տեղափոխվում է` տեղակայվելով բարեկարգ համայնքային կենտրոնի և նորակառույց մանկապարտեզի շուրջ` գտնվելով նույն խրոխտ ժայռի` քարին տակ:
Նկարներ

Այլ Նորություններ

2008-12-24
“Հայաստան” համահայկական հիմնադրամն ավարտեց ԼՂՀ Հադրութի շրջանային հիվանդանոցի հիմնանորոգումն ու “Տող-Հադրութ” գազատարի շինարարությունը

2008-12-20
«Հայաստան» համահայկական հիմնադրամի աջակցությունը «Հայ Ձմեռ պապ-2009»-ին

2008-12-11
“Հայաստան” համահայկական հիմնադրամը նոր դպրոց է կառուցում ԼՂՀ Մարտունու շրջանի Սպիտակաշեն գյուղում
“Հայաստան” համահայկական հիմնադրամը Սպիտակաշեն գյուղում սկսել է նոր դպրոցի կառուցման աշխատանքները:

2008-12-08
Ամբողջացավ “Նորք” ինֆեկցիոն հիվանդանոցում “Հայաստան” համահայկական հիմնադրամի բարեկարգման ծրագիրը
Ավարտվեց Երեւանի “Նորք” ինֆեկցիոն կլինիկական հիվանդանոցի Բ մասնաշենքի 665 քառ.մ մակերեսով տանիքի նորոգումը

2008-11-28
“Հայաստան” համահայկական հիմնադրամի “Հեռուստամարաթոն 2008”-ի արդյունքում գրանցվել է ավելի քան 35 միլիոն ԱՄՆ դոլար
“Հեռուստամարաթոն 2008”-ն արձանագրեց 35 միլիոն 9156 ԱՄՆ դոլարի կատարված եւ խոստացված նվիրատվություններ

2008-11-26
“Հայաստան” համահայկական հիմնադրամի ”Հեռուստամարաթոն 2008"-ին մնացել են հաշված ժամեր
Հանրային hեռուստատեսության ուղիղ եթերով Հեռուստամարաթոնը կհեռարձակվի նոյեմբերի 27-ի երեկոյան ժամը 8-ից եւ կտեւի 12 ժամ

2008-11-25
“Շուշի” պարային համույթի ներդրումը Հեռուստամարաթոն 2008-ին
2000 ԱՄՆ դոլարի նվիրատվություն համույթի կողմից

2008-11-21
“Քեզ համար, Հայաստան” բարեգործական համերգ` նվիրված “Հայաստան” համահայկական հիմնադրամի “Հեռուստամարաթոն 2008”-ին
Երեւանի երեք երաժշտական կրթօջախների սաները նոյեմբերի 24-ին հանդես կգան բարեգործական համերգով, որի հասույթը կտրամադրվի “Հայաստան” համահայկական հիմնադրամին

2008-11-18
“Հայաստան” համահայկական հիմնադրամի համաեվրոպական “Հեռախոսամարաթոն-2008”-ի նախնական արդյունքը 1 200 000 եվրո է
Ֆրանսիայում կայացած հեռախոսամարաթոնի արդյունքում հայտարարել է 1 200 000 եվրո (շուրջ 1,5 միլիոն ԱՄՆ դոլար) նվիրատվությունների մասին

2008-11-12
ՙՀայաստան՚ համահայկական հիմնադրամը ծրագրեր է սկսում Լոռու մարզի սահմանամերձ գյուղերում
ՙՀայաստան՚ համահայկական հիմնադրամն ազդարարում է Լոռու մարզի Ապավեն եւ Ձորամուտ համայնքներում խմելու ջրի ցանցերի վերակառուցման ծրագրերի մեկնարկը:

մշակված է