|
In Armenianհայ
|
Adopt a Project
Donors
Applicants
Մամլո հաղորդագրություններ
Հայտարարություններ
Լուրերի արխիվ
Ակնարկ
Տեսանյութեր

Search News

Որոնում
Ամիս
Տարի
ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ Մամլո հաղորդագրություններ Քարին տակն արդեն նոր մանկապարտեզ ունի
2017-07-10
Քարին տակն արդեն նոր մանկապարտեզ ունի
Գորշ և խրոխտ ժայռի անմիջապես ներքևում Քարին տակ գյուղն է: Քարինտակցիներն ասում են` թեև իրենց գյուղը ժայռի` քարի պատվին է կոչվում, այնուամենայնիվ 25 տարի առաջ արցախյան գոյամարտի ժամանակ անգամ բարձր ժայռը չէր պաշտպանում ադրբեջանական զորքի կրակոցներից:

Արցախյան պատերազմում խոշոր կորուստներ տված գյուղն այսօր վերածնվում է Սփյուռքի, Արցախի կառավարության և «Հայաստան» համահայկական հիմնադրամի հոգածության շնորհիվ: Արգենտինահայ բարերարների շնորհիվ 2010թ.-ից համայնքը զարգանում և բարգավաճում է. այսօր Քարին տակում կա համայնքային կենտրոն` գյուղապետարանով, բուժկետով, մշակույթի տնով, գրադարանով, վերանորոգվել է գյուղի ջրամակատակարարման համակարգը, կառուցվել է սպորտդահլիճ և դպրոցական հանդիսությունների սրահ:

Արգենտինահայերի ֆինանսավորմամբ չորրորդ խոշոր ծրագիրը գյուղի նոր մանկապարտեզի կառուցումն էր: «Հայաստան» համահայկական հիմնադրամի Հունաստանի և Կիպրոսի տեղական մարմինների, Արցախի կառավարության և արգենտինահայ բարերարների համատեղ գործակցության շնորհիվ գյուղի 42 փոքրիկները իսպառ կմոռանան Խորրհդային վաղ տարիներին` 1930-ականներին կառուցված անբարեկարգ հին մանկապարտեզի մասին:

Մանկապարտեզը հանդիսությամբ բացվեց հուլիսի 10-ին: Բացմանը ներկա և ողջույնի խոսք ասող արգենտինահայ բարերարներ Դեվեճիէան, Էքսերճիան և Շիմշիրօղլու ընտանիքներն ասում են` իրենք են համայնքին և Արցախի կառավարությանն առաջարկել գյուղում մանկապարտեզ կառուցել: «Գյուղում արդեն լուծվել էր կարևոր նշանակության և ժամանցի վայրերի, ջրի խնդիրը, բայց կար անբարեկարգ մանկապարտեզ: Մենք հուսով ենք, որ այս մանկապարտեզում քարինտակցի երեխաները, որոնք բոլորը պատերազմին մասնակցած հայրեր և պապիկներ ունեն, էլ ավելի կկապվեն իրենց հողին և կպաշտպանեն Արցախը», - նշեց բարերար Նշան Դեվեճիէանը:

Քարին տակի մանկապարտեզը «Հայաստան» համահայկական հիմնադրամի շինարար Հակոբ Գյուլգյուլյանի 96-րդ հանձնած կառույցն է: Կատակում է` մի քիչ չհերիքեց խորհրդանշական 100-ի համար: Մանկապարտեզը նախագծվել է երեխաներին համապարփակ հարմարություն ապահովելու համար: Մանկապարտեզում մի քանի խոշոր սրահ կա, ննջասենյակներ, ճաշարան, խոհանոց, սանհանգույցներ և այլն: Ամբողջովին գույքով, աքսեսուարներով և խաղալիքներով լի` մանկապարտեզը պաշտոնապես բացվում է և տրամադրվում տնօրեն Մանուշ Պետրոսյանի հոգածությանը:

660 բնակիչ ունեցող և ինչպես իրենք` գյուղացիներն են ասում, «արտահոսք» չունեցող Քարին տակի կենտրոնը` գյուղամեջը, այսօրվանից տեղափոխվում է` տեղակայվելով բարեկարգ համայնքային կենտրոնի և նորակառույց մանկապարտեզի շուրջ` գտնվելով նույն խրոխտ ժայռի` քարին տակ:
Նկարներ

Այլ Նորություններ

2017-03-01
Անդրանիկ Պաղտասարեան, բարերար եւ գործարար /ԱՄՆ/. շնորհավորական ուղերձ «Հայաստան» հիմնադրամի 25-ամյակի առթիվ

2017-03-01
Հրայր Հովնանյան, բարերար. շնորհավորական ուղերձ «Հայաստան» հիմնադրամի 25-ամյակի առթիվ

2017-02-21
Հիմնադրամն ախտորոշիչ բուժլաբորատորիա է հիմնել Գյումրիի «Երեխաների տուն» մանկատանը

2017-02-08
«Հայաստան» հիմնադրամի ԱՄՆ արեւմտյան ափի տեղական մարմինն աջակցում է հաշմանդամ ազատամարտիկներին

2017-02-03
«Հայաստան» հիմնադրամը վերականգնում է Մատաղիս համայնքը

2017-02-01
Ընդլայնվում են «Հայաստան» հիմնադրամի համագործակցության շրջանակները Հնդկաստանի կառավարության հետ

2017-01-24
«Հայաստան» հիմնադրամի ԱՄՆ արեւելյան շրջանի տեղական մարմինը Գլադիս Բարսամյանի անվան կրթաթոշակ կշնորհի հայ կին իրավաբաններին
Նյութը տրամադրել է Հիմնադրամի ԱՄՆ արեւելյան շրջանի տեղական մարմինը

2017-01-12
«Հայաստան» հիմնադրամը շարունակում է աջակցել Հայաստանի Ազգային գրադարանին

2017-01-10
«Հայաստան» հիմնադրամը շարունակում է աջակցել Չայկովսկու անվան երաժշտական դպրոցին

2016-12-20
Ջերմոցներ՝ եւս 59 ընտանիքի համար

մշակված է