|
In Armenianհայ
|
Adopt a Project
Donors
Applicants
Մամլո հաղորդագրություններ
Հայտարարություններ
Լուրերի արխիվ
Ակնարկ
Տեսանյութեր

Search News

Որոնում
Ամիս
Տարի
ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ Մամլո հաղորդագրություններ Արգենտինահայերի ֆինանսավորմամբ Տավուշում բացվեց 100-րդ ջերմոցը
2017-07-12
Արգենտինահայերի ֆինանսավորմամբ Տավուշում բացվեց 100-րդ ջերմոցը
Տավուշի Դիտավան գյուղում դժվարարտասանելի Էքսերճիէան ազգանունը վարժ գիտեն անգամ մանուկները. 2007-ին արգենտինահայ բարերար Արմեն և Նատիա Էքսերճիէնները սկսեցին համապարփակ կերպով աջակցել գյուղին։ Դիտավանն այսօր ունի բարեկարգ դպրոց, համայնքային կենտրոն, ջրամատակարարման համակարգ։ Դիտավանին բաժին հասավ նաև Տավուշի մարզի 11 գյուղում արգենտինահայ բարերարների ֆինանսավորմամբ կառուցված ջերմոցներից 100-րդը։

Հուլիսի 12-ին արգենտինահայ բարերարներ Էքսերճիէան, Դեվեճիէան, Շիմշիրօղլու ընտանիքների, «Հայաստան» համահայկական հիմնադրամի ներկայացուցիչների, Հիմնադրամի Արգենտինայի տեղական մարմնի ներկայացուցիչների ներկայությամբ կայացավ 100-րդ ջերմոցի բացումը։ Ինչպես և ջերմոցներից յուրաքանչյուրը, այդպես էլ 100-րդը նվիրվեց մեկ ընտանիքի։

Ջերմոցի շահառու Մարինե Մեսրոպյանի ընտանիքը բաղկացած է հինգ անդամից։ Ընտանիքը ջերմոցը նվեր ստանալուն զուգահեռ հողագործության դասընթացներ է անցել «ստաժավոր» ջերմոցապահների՝ այն ընտանիքների մոտ, որոնք իրենց ջերմոցը գործարկում են արդեն երրորդ տարին։ Բացման արարողությանը արգենտինահայ բարերար Պողոս Էքսերճիէանը շեշտեց, որ թեև բացմանը ներկա են մի քանի արգենտինահայ ընտանիքներ միայն, սակայն Արգենտինայի ամբողջ հայ համայնքն է խոշոր նվիրատվություններ արել Տավուշի մարզի ընտանիքների համար կայուն եկամուտի հնարավորություն ապահովելու համար։

«Հայաստան» համահայկական հիմնադրամն իր արգենտինահայ բարերարների ֆինանսավորմամբ կյանքի է կոչել 100քմ մակերեսով, մետաղյա կառուցվածքով և բարձրորակ ծածկով 100 ջերմոցների ծրագիրը Տավուշի Դիտավան, Ոսկեվան, Արծվաբերդ, Կոթի, Ներքին Ծաղկավան, Բերդավան, Այգեհովիտ, Կողբ, Զորական, Կիրանց համայնքներում։ Յուրաքանչյուր ջերմոց արժեցել է 5500 ԱՄՆ դոլար։ Ջերմոցների արդյունավետ շահագործման նպատակով նախնական փուլում գյուղացիներին նվիրաբերվում են սածիլներ և տրամադրվում է անվճար խորհրդատվություն։
Նկարներ

Այլ Նորություններ

2016-08-03
Բրիտանահայերն օժանդակում են Տավուշի մարզի Բաղանիս գյուղի դպրոցականներին

2016-07-18
Վարդենիս-Մարտակերտ ճանապարհի վերակառուցման աշխատանքներն առաջ են ընթանում

2016-07-01
Գերմանիայի հայ համայնքն օժանդակում է քառօրյա պատերազմում զոհված արցախցիների ընտանիքներին

2016-06-29
«Հայաստան» hիմնադրամը համայնքային կենտրոն է կառուցում Գետավանում

2016-06-20
Կարմիր Շուկայի նորաոճ համայնքային կենտրոնը ֆրանսահայերի նվերն է համայնքին

2016-06-01
«Հայաստան» հիմնադրամը շարունակում է սատարել Արցախի առողջապահական ոլորտին

2016-05-30
«Հայաստան» հիմնադրամի հաշվետու այցելություններն արցախյան ծրագրեր

2016-05-27
Կայացել է «Հայաստան» համահայկական հիմնադրամի Հոգաբարձուների խորհրդի և տեղական մարմինների 25-րդ համատեղ նիստը

2016-05-26
«Հայաստան» համահայկական հիմնադրամի մայիսյան այցելությունների մեկնարկը Հայաստանում

2016-05-26
Տեղի է ունեցել ՀՀ Նախագահի 2015 թվականի մրցանակների հանձնման արարողությունը

մշակված է