|
In Armenianհայ
|
Adopt a Project
Donors
Applicants
Մամլո հաղորդագրություններ
Հայտարարություններ
Լուրերի արխիվ
Ակնարկ
Տեսանյութեր

Search News

Որոնում
Ամիս
Տարի
ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ Մամլո հաղորդագրություններ Արգենտինահայերի ֆինանսավորմամբ Տավուշում բացվեց 100-րդ ջերմոցը
2017-07-12
Արգենտինահայերի ֆինանսավորմամբ Տավուշում բացվեց 100-րդ ջերմոցը
Տավուշի Դիտավան գյուղում դժվարարտասանելի Էքսերճիէան ազգանունը վարժ գիտեն անգամ մանուկները. 2007-ին արգենտինահայ բարերար Արմեն և Նատիա Էքսերճիէնները սկսեցին համապարփակ կերպով աջակցել գյուղին։ Դիտավանն այսօր ունի բարեկարգ դպրոց, համայնքային կենտրոն, ջրամատակարարման համակարգ։ Դիտավանին բաժին հասավ նաև Տավուշի մարզի 11 գյուղում արգենտինահայ բարերարների ֆինանսավորմամբ կառուցված ջերմոցներից 100-րդը։

Հուլիսի 12-ին արգենտինահայ բարերարներ Էքսերճիէան, Դեվեճիէան, Շիմշիրօղլու ընտանիքների, «Հայաստան» համահայկական հիմնադրամի ներկայացուցիչների, Հիմնադրամի Արգենտինայի տեղական մարմնի ներկայացուցիչների ներկայությամբ կայացավ 100-րդ ջերմոցի բացումը։ Ինչպես և ջերմոցներից յուրաքանչյուրը, այդպես էլ 100-րդը նվիրվեց մեկ ընտանիքի։

Ջերմոցի շահառու Մարինե Մեսրոպյանի ընտանիքը բաղկացած է հինգ անդամից։ Ընտանիքը ջերմոցը նվեր ստանալուն զուգահեռ հողագործության դասընթացներ է անցել «ստաժավոր» ջերմոցապահների՝ այն ընտանիքների մոտ, որոնք իրենց ջերմոցը գործարկում են արդեն երրորդ տարին։ Բացման արարողությանը արգենտինահայ բարերար Պողոս Էքսերճիէանը շեշտեց, որ թեև բացմանը ներկա են մի քանի արգենտինահայ ընտանիքներ միայն, սակայն Արգենտինայի ամբողջ հայ համայնքն է խոշոր նվիրատվություններ արել Տավուշի մարզի ընտանիքների համար կայուն եկամուտի հնարավորություն ապահովելու համար։

«Հայաստան» համահայկական հիմնադրամն իր արգենտինահայ բարերարների ֆինանսավորմամբ կյանքի է կոչել 100քմ մակերեսով, մետաղյա կառուցվածքով և բարձրորակ ծածկով 100 ջերմոցների ծրագիրը Տավուշի Դիտավան, Ոսկեվան, Արծվաբերդ, Կոթի, Ներքին Ծաղկավան, Բերդավան, Այգեհովիտ, Կողբ, Զորական, Կիրանց համայնքներում։ Յուրաքանչյուր ջերմոց արժեցել է 5500 ԱՄՆ դոլար։ Ջերմոցների արդյունավետ շահագործման նպատակով նախնական փուլում գյուղացիներին նվիրաբերվում են սածիլներ և տրամադրվում է անվճար խորհրդատվություն։
Նկարներ

Այլ Նորություններ

2013-07-30
Հիմնադրամի ԱՄՆ Արեւելյան շրջանի տեղական մարմինը եւ "Նորման Միլլեր" բարեգործական ֆոնդը աջակցում են ուսանողներին

2013-07-22
Հիմնադրամի ԱՄՆ Արեւելյան շրջանի տեղական մարմնի խորհրդի անդամ Արթուր Գրիգորյանն արժանացել է Հայաստանի Հանրապետության Նախագահի մրցանակի

2013-06-28
"Հայաստան" համահայկական հիմնադրամի ԱՄՆ Արեւմտյան շրջանն ընտրել է նոր ատենապետ

2013-06-26
Հիմնադրամը շարունակում է սիրիահայության աջակցությանն ուղղված ծրագրերը

2013-06-12
Տորոնտոյի տեղական մարմինը ստանձնել է իր թվով 44-րդ ծրագիրը

2013-06-03
"ԲԱՐԵՐԱՐ" քարտ ծրագրի շրջանակներում ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ ԲԱՆԿ-ն անակնկալ է մատուցել Մարի Իզմիրլյանի անվան մանկատան սաներին

2013-05-30
Կայացավ "Հայաստան" համահայկական հիմնադրամի Հոգաբարձուների խորհրդի 22-րդ նիստը

2013-05-29
Տեղի է ունեցել Հայաստանի Հանրապետության Նախագահի 2012 թվականի մրցանակների հանձնման արարողությունը

2013-05-27
"Հայաստան" հիմնադրամի պատվիրակության այցելությունները շարունակվում են Հայաստանում

2013-05-26
Հիմնադրամն ավարտել է ԼՂՀ Շուշիի շրջանի Քարին Տակ գյուղի խմելու ջրի համակարգի վերակառուցման ծրագրի առաջին փուլը

մշակված է