|
In Armenianհայ
|
Adopt a Project
Donors
Applicants
Մամլո հաղորդագրություններ
Հայտարարություններ
Լուրերի արխիվ
Ակնարկ
Տեսանյութեր

Search News

Որոնում
Ամիս
Տարի
ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ Մամլո հաղորդագրություններ Արգենտինահայերի ֆինանսավորմամբ Տավուշում բացվեց 100-րդ ջերմոցը
2017-07-12
Արգենտինահայերի ֆինանսավորմամբ Տավուշում բացվեց 100-րդ ջերմոցը
Տավուշի Դիտավան գյուղում դժվարարտասանելի Էքսերճիէան ազգանունը վարժ գիտեն անգամ մանուկները. 2007-ին արգենտինահայ բարերար Արմեն և Նատիա Էքսերճիէնները սկսեցին համապարփակ կերպով աջակցել գյուղին։ Դիտավանն այսօր ունի բարեկարգ դպրոց, համայնքային կենտրոն, ջրամատակարարման համակարգ։ Դիտավանին բաժին հասավ նաև Տավուշի մարզի 11 գյուղում արգենտինահայ բարերարների ֆինանսավորմամբ կառուցված ջերմոցներից 100-րդը։

Հուլիսի 12-ին արգենտինահայ բարերարներ Էքսերճիէան, Դեվեճիէան, Շիմշիրօղլու ընտանիքների, «Հայաստան» համահայկական հիմնադրամի ներկայացուցիչների, Հիմնադրամի Արգենտինայի տեղական մարմնի ներկայացուցիչների ներկայությամբ կայացավ 100-րդ ջերմոցի բացումը։ Ինչպես և ջերմոցներից յուրաքանչյուրը, այդպես էլ 100-րդը նվիրվեց մեկ ընտանիքի։

Ջերմոցի շահառու Մարինե Մեսրոպյանի ընտանիքը բաղկացած է հինգ անդամից։ Ընտանիքը ջերմոցը նվեր ստանալուն զուգահեռ հողագործության դասընթացներ է անցել «ստաժավոր» ջերմոցապահների՝ այն ընտանիքների մոտ, որոնք իրենց ջերմոցը գործարկում են արդեն երրորդ տարին։ Բացման արարողությանը արգենտինահայ բարերար Պողոս Էքսերճիէանը շեշտեց, որ թեև բացմանը ներկա են մի քանի արգենտինահայ ընտանիքներ միայն, սակայն Արգենտինայի ամբողջ հայ համայնքն է խոշոր նվիրատվություններ արել Տավուշի մարզի ընտանիքների համար կայուն եկամուտի հնարավորություն ապահովելու համար։

«Հայաստան» համահայկական հիմնադրամն իր արգենտինահայ բարերարների ֆինանսավորմամբ կյանքի է կոչել 100քմ մակերեսով, մետաղյա կառուցվածքով և բարձրորակ ծածկով 100 ջերմոցների ծրագիրը Տավուշի Դիտավան, Ոսկեվան, Արծվաբերդ, Կոթի, Ներքին Ծաղկավան, Բերդավան, Այգեհովիտ, Կողբ, Զորական, Կիրանց համայնքներում։ Յուրաքանչյուր ջերմոց արժեցել է 5500 ԱՄՆ դոլար։ Ջերմոցների արդյունավետ շահագործման նպատակով նախնական փուլում գյուղացիներին նվիրաբերվում են սածիլներ և տրամադրվում է անվճար խորհրդատվություն։
Նկարներ

Այլ Նորություններ

2017-05-22
Հոգաբարձուների խորհրդի նիստին ընդառաջ «Հայաստան» հիմնադրամը մեկնարկել է հաշվետու այցերն Արցախում եւ Հայաստանում

2017-05-11
«Հայաստան» հիմնադրամը սատարում է տարեցների աջակցման «Հանգանակ» ծրագրին

2017-04-13
«Հայաստան» հիմնադրամը Ստեփանակերտում կառուցում է ձեռքի գնդակի մարզահրապարակ

2017-04-03
Ստեփանակերտում հանդիսավորությամբ բացվեց նորակառույց ուռուցքաբանական կենտրոնը

2017-03-27
Դասական երաժշտության բնագավառում կայացան Հայաստանի Հանրապետության նախագահի 2016 թվականի երիտասարդական մրցանակների ընտրական եւ եզրափակիչ փուլերի մրցույթ-համերգները

2017-03-22
«Հայաստան» համահայկական հիմնադրամի աջակցությունը սիրիահայերին

2017-03-13
«Հայաստան» հիմնադրամը կարուձեւի դասասենյակ է հիմնել Երեւանի թիվ 8 հատուկ դպրոցում

2017-03-06
«Հայաստան» հիմնադրամի օժանդակությամբ Արցախի երկու բուժհաստատություններ համալրվել են նորածնային ինկուբատորներով

2017-03-03
Նախագահ Սերժ Սարգսյանն այցելել է «Հայաստան» համահայկական հիմնադրամ
president.am

2017-03-03
ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյան. շնորհավորական ուղերձ «Հայաստան» հիմնադրամի 25-ամյակի առթիվ

մշակված է