|
In Armenianհայ
|
Adopt a Project
Donors
Applicants
Մամլո հաղորդագրություններ
Հայտարարություններ
Լուրերի արխիվ
Ակնարկ
Տեսանյութեր

Search News

Որոնում
Ամիս
Տարի
ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ Մամլո հաղորդագրություններ Արգենտինահայերի ֆինանսավորմամբ Տավուշում բացվեց 100-րդ ջերմոցը
2017-07-12
Արգենտինահայերի ֆինանսավորմամբ Տավուշում բացվեց 100-րդ ջերմոցը
Տավուշի Դիտավան գյուղում դժվարարտասանելի Էքսերճիէան ազգանունը վարժ գիտեն անգամ մանուկները. 2007-ին արգենտինահայ բարերար Արմեն և Նատիա Էքսերճիէնները սկսեցին համապարփակ կերպով աջակցել գյուղին։ Դիտավանն այսօր ունի բարեկարգ դպրոց, համայնքային կենտրոն, ջրամատակարարման համակարգ։ Դիտավանին բաժին հասավ նաև Տավուշի մարզի 11 գյուղում արգենտինահայ բարերարների ֆինանսավորմամբ կառուցված ջերմոցներից 100-րդը։

Հուլիսի 12-ին արգենտինահայ բարերարներ Էքսերճիէան, Դեվեճիէան, Շիմշիրօղլու ընտանիքների, «Հայաստան» համահայկական հիմնադրամի ներկայացուցիչների, Հիմնադրամի Արգենտինայի տեղական մարմնի ներկայացուցիչների ներկայությամբ կայացավ 100-րդ ջերմոցի բացումը։ Ինչպես և ջերմոցներից յուրաքանչյուրը, այդպես էլ 100-րդը նվիրվեց մեկ ընտանիքի։

Ջերմոցի շահառու Մարինե Մեսրոպյանի ընտանիքը բաղկացած է հինգ անդամից։ Ընտանիքը ջերմոցը նվեր ստանալուն զուգահեռ հողագործության դասընթացներ է անցել «ստաժավոր» ջերմոցապահների՝ այն ընտանիքների մոտ, որոնք իրենց ջերմոցը գործարկում են արդեն երրորդ տարին։ Բացման արարողությանը արգենտինահայ բարերար Պողոս Էքսերճիէանը շեշտեց, որ թեև բացմանը ներկա են մի քանի արգենտինահայ ընտանիքներ միայն, սակայն Արգենտինայի ամբողջ հայ համայնքն է խոշոր նվիրատվություններ արել Տավուշի մարզի ընտանիքների համար կայուն եկամուտի հնարավորություն ապահովելու համար։

«Հայաստան» համահայկական հիմնադրամն իր արգենտինահայ բարերարների ֆինանսավորմամբ կյանքի է կոչել 100քմ մակերեսով, մետաղյա կառուցվածքով և բարձրորակ ծածկով 100 ջերմոցների ծրագիրը Տավուշի Դիտավան, Ոսկեվան, Արծվաբերդ, Կոթի, Ներքին Ծաղկավան, Բերդավան, Այգեհովիտ, Կողբ, Զորական, Կիրանց համայնքներում։ Յուրաքանչյուր ջերմոց արժեցել է 5500 ԱՄՆ դոլար։ Ջերմոցների արդյունավետ շահագործման նպատակով նախնական փուլում գյուղացիներին նվիրաբերվում են սածիլներ և տրամադրվում է անվճար խորհրդատվություն։
Նկարներ

Այլ Նորություններ

2011-09-24
Երկու բացում` մեկ օրում. Հիմնադրամը սահմանամերձ Արծնիում վերանորոգել է համայնքային կենտրոնը եւ գազատար կառուցել

2011-09-17
«Հայաստան» համահայկական հիմնադրամը պաշտոնապես բացեց Շուշի քաղաքի Պռոշյան փողոցը

2011-09-15
«Հայաստան» համահայկական հիմնադրամի Ֆրանսիայի տեղական մարմնի հովանավորությամբ Աշոցքում դպրոց է կառուցվում

2011-09-02
«Հայաստան» համահայկական հիմնադրամի գործադիր տնօրեն Արա Վարդանյանը պարգեւատրվել է Երախտագիտության մեդալով

2011-08-31
«Հայաստան» համահայկական հիմնադրամը 40 000 տետր է նվիրաբերել Երեւանի մի քանի տասնյակ դպրոցի

2011-08-30
Հիմնադրամը դպրոցական պիտույքներ նվիրաբերեց Ղազանչի եւ Խաշթառակ գյուղերի 134 աշակերտի

2011-08-03
«Հայաստան» հիմնադրամի Ֆրանսիայի տեղական մարմնի հովանավորությամբ Տող գյուղը կունենա շուրջօրյա ջրամատակարարում

2011-07-28
Հիմնադրամի երիտասարդ նվիրատուն

2011-07-15
«Հայաստան» համահայկական հիմնադրամի Մեծ Բրիտանիայի տեղական մարմնի հովանավորությամբ հիմնանորոգվում է Կապանի բժշկական կենտրոնի մանկական բաժանմունքը

2011-06-30
«Հայաստան» համահայկական հիմնադրամի Տորոնտոյի տեղական մարմնի կազմակերպած դրամահավաք ճաշկերույթը մեծ հաջողություն է գրանցել
Նվիրաբերվել է 130.000 ԱՄՆ դոլար Շուշիի մշակույթի տան վերակառուցման եւ եւս 300.000 ԱՄՆ դոլար անհատ բարերարի կողմից Երեւանում հիվանդանոցի ու ծերանոցի նորոգման համար

մշակված է