|
In Armenianհայ
|
Adopt a Project
Donors
Applicants
Մամլո հաղորդագրություններ
Հայտարարություններ
Լուրերի արխիվ
Ակնարկ
Տեսանյութեր

Search News

Որոնում
Ամիս
Տարի
ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ Մամլո հաղորդագրություններ Իջևանում 150 երեխայի համար նախատեսված մանկապարտեզ կկառուցվի
2017-07-26
Իջևանում 150 երեխայի համար նախատեսված մանկապարտեզ կկառուցվի
Իջևան քաղաքի կենտրոնում խոյացող երեքհարկանի շենքի ճաքած պատերից ճչում է խորհրդային շունչը։ Շուրջ 120 երեխայի առօրյայի մաս դարձած թիվ 8 մանկապարտեզն է։ Երբ հարցնում ենք, թե երբ է կառուցվել մանկապարտեզի շենքը, դայակներից 50-ամյա տիկին Նարինեն տխուր ժպտում է․ «Դե պատկերացրեք, ես էլ եմ էս նույն մանկապարտեզը եկել»։ Հարցին՝ ի՞նչ է փոխվել այդ ժամանակներից, տիկին Նարինեն կարողանում է հստակ հիշատակել նախորդ տարի գազաֆիկացման անցկացումը։
Խորհրդային հսկայից քաղաքը, երեխաները և դայակները շուտով կազատվեն․ «Հայաստան» համահայկական հիմնադրամը քաղաքի կենտրոնում նոր և եվրոպական չափանիշներին համապատասխան մանկապարտեզ է կառուցում։ Մանկապարտեզը նախատեսված է լինելու 150 երեխայի համար։ Մանկապարտեզի կառուցման ֆինանսավորումն իրականացվել է ամերիկահայ բարերարներ Ռեյմընդ և Անի Հարթունյանների, Գրիշա Սուքիասյանի և Սոնիկ Արթունյանի հովանավորությամբ։
Հուլիսի 26-ին կառուցվելիք մնակապարտեզի տարածքում տեղի ունեցավ դրա հիմնաքարի տեղադրման և հիմնարկեքի արարողություն։ Մանկապարտեզի հովանավորներ Հարթունյան ամուսինները հիմնարկեքին ներկա էին իրենց մանկահասակ զավակների՝ Նաիրիի, Դվինի և Մեղեդիի հետ։ Փոքրիկներն իրենց ծնողների հետ միասին տեղադրեցին մանկապարտեզի հիմնաքարն առ այն, որ իրենց իջևանցի տարեկիցները մեկ տարի անց արդեն հաճախելու են բարեկարգ և հարմարավետ մանկապարտեզ։
Մանկապարտեզի հիմնարկեքի արարողությանը ներկա էին նաև Տավուշի մարզպետ Հովիկ Աբովյանը, Իջևանի քաղաքապետ Վարդան Ղալումյանը, «Հայաստան» համահայկական հիմնադրամի տնօրեն Արա Վարդանյանը և Հիմնադրամի ԱՄՆ արևմտյան շրջանի տնօրեն Սարգիս Քոթանջյանը։
Նկարներ

Այլ Նորություններ

2017-11-24
«Բերքառատ Արցախը» հավաքագրեց 12.505.456 մլն ԱՄՆ դոլար

2017-11-23
Արի Հիմնադրամ՝ Հեռուստամարաթոնը նշելու

2017-11-21
Դո, ռե, մի․․․ Չայկովսկու երաժշտական դպրոցում լսվում են նոր դաշնամուրների հնչյունները

2017-11-20
Եվրոպայի հայերը 1,23 միլիոն եվրո գումար կներդնեն Հեռուստամարաթոն 2017-ին

2017-11-16
Բրազիլահայերը 48000 ԱՄՆ դոլարի կներդնեն Հեռուստամարաթոն 2017-ին

2017-11-13
Գյումրու «Երեխաների տուն» մանկատունը միկրոավտոբուս ունեցավ

2017-11-13
Մխիթարյանի ֆուտբոլային շապիկը Կանադայում վաճառվել է 20 հազար ԱՄՆ դոլարով․ կանադահայերը 530 հազար ԱՄՆ դոլար կնվիրաբերեն Հիմնադրամին

2017-11-10
20 համակարգիչ՝ ինֆորմատիկայի քոլեջին

2017-11-09
Ամերիկացի պաշտոնյաները կոչ են անում միանալ «Հայաստան» համահայկական հիմնադրամի հեռուստամարաթոնին

2017-11-01
700 000 նվիրատու ամբողջ աշխարհում. բարերների համար Հիմնադրամն ամենավստահելի կառույցներից մեկն է

մշակված է