|
|
![]() |
ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐ
Նախագահի մրցանակ «Հանրապետության նախագահի մրցանակը» հիմնվել է 2001 թվականին` Պողոսյան հիմնադրամի հովանավորությամբ:
Մրցանակը` համանուն վկայագրի, շքանշանի և 5.000 (հինգ հազար) ԱՄՆ դոլարին համարժեք դրամ պարգևի ձևով, շնորհվում է յուրաքանչյուր տարի` արվեստի, մշակույթի և գիտության ոլորտում նշանակալի ներդրում ունեցած գործիչներին: Լավագույն աշխատանքներն ընտրում են մրցութային հանձնաժողովները: «Հայաստան» համահայկական հիմնադրամն ընդունում է մրցույթի ներկայացվող հայտերը և աշխատանքները, կազմակերպում և համակարգում է մրցանակաբաշխության գործընթացը: Ամենամյա մրցանակաբաշխությունը տեղի է ունենում ՀՀ նախագահի նստավայրում: Հաղթողներին մրցանակներ է հանձնում անձամբ հանրապետության նախագահը: 2004 թվականին հիմնվեց նաև «Հանրապետության նախագահի երիտասարդական մրցանակը», որը ևս հովանավորում է Պողոսյան հիմնադրամը: Մրցույթին կարող են մասնակցել, որպես կանոն, Հայաստանի հանրապետության քաղաքացի հանդիսացող 18-25 տարեկան երիտասարդները: Մրցանակը` համանուն վկայագրի, շքանշանի և 2.500 (երկուսուկես հազար) ԱՄՆ դոլարին համարժեք դրամ պարգևի ձևով, շնորհվում է յուրաքանչյուր տարի: 2005 թվականին հիմնվեց «Դասական երաժշտության բնագավառում Հանրապետության նախագահի երիտասարդական մրցանակը», որը նույնպես հովանավորում է Պողոսյան հիմնադրամը: Մրցույթին կարող են մասնակցել, որպես կանոն, Հայաստանի հանրապետության քաղաքացի հանդիսացող 18-27 տարեկան երիտասարդ կատարողները: Մրցանակը` համանուն վկայագրի, շքանշանի և 5.000 (հինգ հազար) ԱՄՆ դոլարին համարժեք դրամ պարգևի ձևով, շնորհվում է յուրաքանչյուր տարի: 2005 թվականին Պողոսյան հիմնադրամի հովանավորությամբ հիմնվել է ևս մի մրցանակ, որը կշնորհվի «Հայոց ցեղասպանության ճանաչման գործում նշանակալի ավանդ ներդրած անձանց»: Սույն անվանակարգում շնորհվում է երկու մրցանակ, մեկը` Հայաստանի Հանրապետության քաղաքացի կամ ծագումով հայ գործչի կամ Հայաստանի Հանրապետության կազմակերպությանը, մյուսը` օտարազգի գործչի կամ օտարերկրյա կազմակերպությանը: Մրցանակը` համանուն վկայագրի, շքանշանի և 10.000 (տասը հազար) ԱՄՆ դոլար դրամական պարգևի ձևով, շնորհվում է յուրաքանչյուր տարի: |
![]() |
||