|
In Armenianհայ
|
Adopt a Project
Donors
Applicants
23 տեղական մարմին և կազմակերպություն աշխարհի 20 երկրում

Հիմնադրամի աշխատանքներում ակտիվ մասնակցություն եւ մեծ ներդրում ունեն նրա 23 տեղական մարմինները, որոնք ներկայումս գործում են աշխարհի 20 երկրում.
Միացյալ Նահանգներում` Լոս Անջելեսում և Նյու Յորքում, Ֆրանսիայում, Կանադայում` Տորոնտոյում և Մոնրեալում, Մեծ Բրիտանիայում, Գերմանիայում, Հոլանդիայում, Շվեյցարիայում, Ավստրիայում, Շվեդիայում, Լիբանանում, Ավստրալիայում, Բրազիլիայում, Արգենտինայում` Բուենոս Այրեսում և Կորդոբայում, Հունաստանում, Կիպրոսում, Ուրուգվայում, Ռումինիայում, Ռուսաստանի Դաշնությունում, Իրանում և Իտալիայում: Վերջին 10 տեղական մարմինները բացվել են 2009-2012թթ. ընթացքում:

Տեղական մարմինները սերտորեն համագործակցում են իրենց երկրների հայ համայնքի եկեղեցական, հասարակական և բարեգործական կազմակերպությունների ներկայացուցիչների, ինչպես նաեւ սփյուռքահայ ճանաչված բարերարների եւ գործիչների հետ: Հիմնադրամի` Երեւանում գործող գործադիր վարչությունը եւ աշխարհասփյուռ տեղական մարմինները հաշվետու են հոգաբարձուների խորհրդին:




Հայաստան Համահայկական Հիմնադրամ Մեծ Բրիտանիա
Տնօրեն Արմինե Կարապետի
Հասցե Kensington, London W8 6TP, Great Britain
Հեռախոս (44208)993.22.66
Ֆաքս (44208) 993.22.66
Էլ փոստ a.carapeti@btinternet.com
Ինտերնետային կայք -
Տեղեկություն – «Հայաստան» համահայկական հիմնադրամի Մեծ Բրիտանիայի տեղական մարմինը հիմնադրվել է 1992 թ-ին: Այժմ այն ունի 7 անդամ`

• Արմինե Կարապետի (նախագահ և կոնտակտային անձ)
• Վերնոն Հովսեփյան փոխնագահա
• Հրաչ Թոքատլյան
• Տեր Շնորհք Բաղդասարյան
• Վիգեն Կուլիգյան
• Մելինա Կարապետի-Մարության
• Անահիտ Կազարյանց
• Ստիվ Մուրադյան
• Սիմոն Հարութունյան
• Ռիչարդ Անուշյան


«Հայաստան» համահայկական հիմնադրամի Մեծ Բրիտանիայի տեղական մարմնի կանանց օժանդակ խորհուրդը նույնպես հիմնադրվել է 1992 թ-ին:

10.000 հայ (մոտ 2500 ընտանիք) է բնակվում Մեծ Բրիտանիայում` հիմնականում Լոնդոնում եւ Մանչեսթրում: Համայնքում գործում է 3 առաքելական եկեղեցի` Սբ. Եղիշեն եւ Սբ. Սարգիսը Լոնդոնում եւ Սբ. Թրինիթի եղեկեցին Մանչեսթրում: «Գեւորգ Թահթա» կիրակնօրյա դպրոցը եւ «Հայկական դասեր» շաբաթօրյա դպրոցը հասանելի են համայնքին հայալեզու ուսուցման համար: Համայնքում գործում է նաեւ մոտ 15 կրոնական, բարեգործական, մշակութային, սպորտային, երիտասարդական եւ քաղաքական կազմակերպություն:

«Հայաստան» համահայկական հիմնադրամի Մեծ Բրիտանիայի տեղական մարմինը տարին 2 անգամ` հունվարին եւ օգոստոսին, Ազգային նվիրատվություն անելու կոչով դիմում է Մեծ Բրիտանիայի հայկական համայնքին: Այս կոչերն ամփոփում են «Հայաստան» համահայկական հիմնադրամի Գործադիր կոմիտեի զեկույցը, ինչպես նաեւ «Հայաստան» համահայկական հիմնադրամի Մեծ Բրիտանիայի տեղական մարմնի դրամահավաք միջոցառումները: Վերջինը կազմակերպում է այնպիսի դրամահավաք բարեգործական միջոցառումներ, ինչպիսիք են ընթիրքներ, ուղեւորություններ դեպի Հայաստան եւ Արցախ, համերգներ եւ երգի ու պարի բազմազան այլ ստեղծագործական երեկոներ` Հայաստանի անկախության օրը նշելու համար: Նրանք նաեւ հրապարակում են երկլեզու օրացույց, որն ամփոփում է «Հայաստան» համահայկական հիմնադրամի Գործադիր կոմիտեի զեկույցը, ինչպես նաեւ պարունակում է Հայաստանի եւ Արցախի բնության եւ ճարտարապետության վերջին պատկերները: Ամբողջ աշխարհի հայերի պարտականությունն է օժանդակել հայրենիքի վերակառուցման ծրագրերին` առանց որեւէ վերապահման: Իսկապես, «Հայաստան» համահայկական հիմնադրամը հիմնադրվել է հենց այս նպատակի համար: Տեղական հանձնախմբերի պարտականությունն է տարածել ազգային նվիրատվության գաղափարը հայկական համայնքներում այնպես, որ յուրաքանչյուր հայ իր մասնակցությունն ունենա այս լայն կառույցում` ցուցաբերելով իր բարոյական եւ ֆինանսական աջակցությունը մեր հայրենիքի զարգացմանը: Մեծ Բրիտանիայի տեղական հանձնախումբը հաջողել է իր այս առաքելության մեջ` ներգրավելով իր համայնքի 50 տոկոսին:
մշակված է