|
In Armenianհայ
|
Adopt a Project
Donors
Applicants
Հեռուստամարաթոն 2004
Նոյեմբերի 25-ին Լոս Անջելեսում տեղի ունեցավ Հիմնադրամի կողմից ավանդաբար կազմակերպվող ամենամյա հեռուստամարաթոնը: Չորրորդ տարին հեռուստամարաթոնից ստացված հասույթը ծառայեցվեց Արցախում խոշորագույն ծրագրի՝ ՙՀյուսիս-հարավ՚ ավտոմայրուղու կառուցմանը: Հեռուստամարաթոնն արձանագրեց ավելի քան 11 մլն դոլարի նվիրատվություն, ինչը հնարավորություն տվեց ավարտին մոտեցնել 160 կմ-անոց Հյուսիս-հարավ ավտոմայրուղու շինարարությունը, որի համար պահանջվում էր 12,5 մլն դոլար: Հեռուստամարաթոնն ապահովեց ողջ հայության մասնակցությունն այս ծրագրին. սփյուռքում, ՀՀ-ում եւ ԼՂՀ-ում հասարակության բոլոր շերտերն ընդգրկվեցին ավտոմայրուղու կառուցմանն օժանդակելու գործընթացում: ՀՀ-ն եւ ԼՂՀ-ն միասնաբար ապահովեցին 1 մլն 100 հզ դոլարի նվիրատություն: 800 հզ եվրոյի / ավելի քան 1 մլն դոլար / նվիրատվություն ապահովեց Ֆրանսիայում ավելի վաղ կազմակերպված հեռախոսամարաթոնը, շուրջ 15 մլն դրամի նվիրատվություն՝ հայաստանյան հեռախոսամարաթոնը:

Հեռուստամարաթոնի խոշոր նվիրատուների թվում են Լուիզ Սիմոն Մանուկյանը, Հրայր Հովնանյանը, Գեւորգ Հովնանյանը, Սարգիս Հակոբյանը, Էդուարդո Էռնեկյանը, Կարոլին Մուգարը, Արա Աբրահամյանը եւ այլք:

Հեռուստամարաթոնի հովանավորներ


Վոլեքս Գրուպ

Արդշինինվեստբանկ
 

Ագբա բանկ

Անելիք բանկ
 

Արցախ բանկ

Սիլ գրուպ
 
մշակված է