|
In Armenianհայ
|
Adopt a Project
Donors
Applicants
Մամլո հաղորդագրություններ
Հայտարարություններ
Լուրերի արխիվ
Ակնարկ
Տեսանյութեր

Search News

Որոնում
Ամիս
Տարի
ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ Մամլո հաղորդագրություններ ՀՀ ԱԺ Նախագահի նվիրատվությունը Հայաստանի եւ Արցախի ազատամարտիկների երեխաներին
2008-07-22
ՀՀ ԱԺ Նախագահի նվիրատվությունը Հայաստանի եւ Արցախի ազատամարտիկների երեխաներին
Տիգրան Թորոսյանը ՀՀ Ազգային Ժողովի Նախագահի ֆոնդից երեք միլիոն դրամ նպատակային հատկացում է կատարել ՙՀայաստան՚ համահայկական հիմնադրամին:
Տիգրան Թորոսյանը ՀՀ Ազգային Ժողովի Նախագահի ֆոնդից երեք միլիոն դրամ նպատակային հատկացում է կատարել ՙՀայաստան՚ համահայկական հիմնադրամին:


ՀՀ ԱԺ Նախագահ Տիգրան Թորոսյան
Գումարն ամբողջությամբ կուղղվի ՙՆպաստներ Հայաստանի եւ Արցախի զոհված եւ առաջին կարգի հաշմանդամ ազատամարտիկների երեխաներին՚ ծրագրին եւ կբավականացնի մեկ ամսվա նպաստն ամբողջությամբ տրամադրելու համար: Հիմնադրամի գործադիր տնօրենի պաշտոնակատար Արա Վարդանյանին ուղղված իր պաշտոնական գրության մեջ ԱԺ Նախագահը համոզմունք է հայտնել, որ ՙԱյս ծրագրի անխափան իրագործումը մեր պետության պարտքն է եւ մեր բոլորի պատվի խնդիրը՚:

ՙՆպաստներ Հայաստանի եւ Արցախի զոհված եւ առաջին կարգի հաշմանդամ ազատամարտիկների երեխաներին՚ ծրագիրն իրականացվում է շուրջ տասներեք տարի, որի շրջանակներում վճարումները հիմնականում կատարվում են Հիմնադրամում ստեղծված տասներկու մնայուն ֆոնդերից առաջացած տոկոսների հաշվին, ինչպես նաեւ Իզմիրլյան հիմնադրամի, Մեծ Բրիտանիայի, Ավստրիայի եւ Ֆրանսիայի տեղական մարմինների կողմից տարին մեկ անգամ հատկացվող գումարներից եւ այլ նպատակային նվիրատվություններից:

Հիշեցնենք, որ մոսկվայաբնակ պրոֆեսոր Յուրի Բարսեղովն այս տարի իրեն շնորհված Հանրապետության Նախագահի մրցանակի դրամական պարգեւը սիրով տրամադրել է ծրագրին: Դրան հաջորդել է ՎիվաՍելի նվիրաբերած գումարի մի մասի հատկացումն այս ծրագրի կարիքներին:

Վերջերս Հիմնադրամի գործադիր տնօրենի պաշտոնակատար Արա Վարդանյանը Հայաստանի եւ Արցախի բոլոր նպաստառու ընտանիքներին նամակ հղեց, որը Հայաստանում ՀայՓոստ կազմակերպությունն անվարձահատույց փոխանցել է բոլոր հասցեատերերին: Նամակում նա մասնավորապես շնորհակալություն է հայտնել ծրագրի բոլոր նվիրատուներից: Իր հավաստմամբ` ՙԳումարային օժանդակությունից զատ Հիմնադրամը պարտավոր է փոխանցել նպաստառուներին այն մարդկային ջերմությունն ու երախտագիտության զգացողությունը, որ մեր նվիրատուները տածում եմ ազատամարտիկների ընտանիքների նկատմամբ: Այս իմաստով նույնպես չափազանց գնահատելի է ԱԺ Նախագահ, Հիմնադրամի Հոգաբարձուների Խորհրդի անդամ Տիգրան Թորոսյանի վերաբերմունքը՚:


Այլ Նորություններ

2017-11-21
Դո, ռե, մի․․․ Չայկովսկու երաժշտական դպրոցում լսվում են նոր դաշնամուրների հնչյունները

2017-11-20
Եվրոպայի հայերը 1,23 միլիոն եվրո գումար կներդնեն Հեռուստամարաթոն 2017-ին

2017-11-16
Բրազիլահայերը 48000 ԱՄՆ դոլարի կներդնեն Հեռուստամարաթոն 2017-ին

2017-11-13
Գյումրու «Երեխաների տուն» մանկատունը միկրոավտոբուս ունեցավ

2017-11-13
Մխիթարյանի ֆուտբոլային շապիկը Կանադայում վաճառվել է 20 հազար ԱՄՆ դոլարով․ կանադահայերը 530 հազար ԱՄՆ դոլար կնվիրաբերեն Հիմնադրամին

2017-11-10
20 համակարգիչ՝ ինֆորմատիկայի քոլեջին

2017-11-09
Ամերիկացի պաշտոնյաները կոչ են անում միանալ «Հայաստան» համահայկական հիմնադրամի հեռուստամարաթոնին

2017-11-01
700 000 նվիրատու ամբողջ աշխարհում. բարերների համար Հիմնադրամն ամենավստահելի կառույցներից մեկն է

2017-10-23
Վարորդ Արամ․ «Գիտե՞ս՝ մենա՞կ քշել գիտենք․ 25 տարի աշխատելիս հա՛մ լուսանկարիչ ենք դարձել, հա՛մ օպերատոր, հա՛մ ծրագիր անող․․․»
#Հիմնադրամցիներ

2017-10-22
Մեկ դպրոցի կառուցում, երկուսի կահավորում Արցախի Քաշաթաղի շրջանում

մշակված է