|
In Armenianհայ
|
Adopt a Project
Donors
Applicants
Մամլո հաղորդագրություններ
Հայտարարություններ
Լուրերի արխիվ
Ակնարկ
Տեսանյութեր

Search News

Որոնում
Ամիս
Տարի
ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ Մամլո հաղորդագրություններ ՙՀայաստան՚ համահայկական հիմնադրամն ավարտել է Մատաղիսի մանկապարտեզի վերակառուցման ու կահավորման ծրագիրը
2008-07-15
ՙՀայաստան՚ համահայկական հիմնադրամն ավարտել է Մատաղիսի մանկապարտեզի վերակառուցման ու կահավորման ծրագիրը
ՙՀայաստան՚ համահայկական հիմնադրամն ավարտել է ԼՂՀ Մարտակերտի շրջանի Մատաղիս գյուղի մանկապարտեզի վերակառուցումն ու կահավորումը: Շուրջ 22 միլիոն ՀՀ դրամ արժողությամբ ծրագիրը ֆինանսավորվել է Հիմնադրամի Լի
ՙՀայաստան՚ համահայկական հիմնադրամն ավարտել է ԼՂՀ Մարտակերտի շրջանի Մատաղիս գյուղի մանկապարտեզի վերակառուցումն ու կահավորումը: Շուրջ 22 միլիոն ՀՀ դրամ արժողությամբ ծրագիրը ֆինանսավորվել է Հիմնադրամի Լիբանանի տեղական մարմնի կողմից:

2007 թվականին, երբ ՙՀայաստան՚ հիմնադրամի Տորոնտոյի հանձնախմբի ֆինանսավորմամբ կառուցվեց 120 աշակերտի համար նախատեսված ընդարձակ ժամանակակից դպրոցը, որոշվեց գյուղի նախկին դպրոցը վերակառուցել մանկապարտեզի:



Այժմ 30 երեխա կարող է հաճախել գյուղի նորակառույց մեկ հարկանի մանկապարտեզը: Հովանավորները նաեւ հոգացել են մանկապարտեզի կահավորման հարցը: Շենքի բակում կառուցվել է խաղահրապարակ:
Դայակներ ու դաստիարակներ ընտրելուն պես մանկապարտեզն իր դռները կբացի մանուկների առջեւ:

ՙԴժվար է ասել, թե ենթակառուցվածքների զարգացման ծրագրերի շարքում որոնք են ավելի կարեւոր, բայց մի բան հստակ կարող եմ ասել. երեխաների դաստիարակության եւ կրթության հետ կապված ծրագրերը առանձնահատուկ նշանակություն ունեն մեզ համար: Հպարտ ենք, որ մեր ջանքերի շնորհիվ այնպիսի փոքրիկ գյուղ, ինչպիսին Մատաղիսն է, ունեցավ եւ ժամանակակից գեղեցիկ դպրոց եւ հարմարավետ մանկապարտեզ՚,- ասաց ՙՀայաստան՚ համահայկական հիմնադրամի գործադիր տնօրենի պաշտոնակատար Արա Վարդանյանը:

Նկարներ
  

Այլ Նորություններ

2017-11-21
Դո, ռե, մի․․․ Չայկովսկու երաժշտական դպրոցում լսվում են նոր դաշնամուրների հնչյունները

2017-11-20
Եվրոպայի հայերը 1,23 միլիոն եվրո գումար կներդնեն Հեռուստամարաթոն 2017-ին

2017-11-16
Բրազիլահայերը 48000 ԱՄՆ դոլարի կներդնեն Հեռուստամարաթոն 2017-ին

2017-11-13
Գյումրու «Երեխաների տուն» մանկատունը միկրոավտոբուս ունեցավ

2017-11-13
Մխիթարյանի ֆուտբոլային շապիկը Կանադայում վաճառվել է 20 հազար ԱՄՆ դոլարով․ կանադահայերը 530 հազար ԱՄՆ դոլար կնվիրաբերեն Հիմնադրամին

2017-11-10
20 համակարգիչ՝ ինֆորմատիկայի քոլեջին

2017-11-09
Ամերիկացի պաշտոնյաները կոչ են անում միանալ «Հայաստան» համահայկական հիմնադրամի հեռուստամարաթոնին

2017-11-01
700 000 նվիրատու ամբողջ աշխարհում. բարերների համար Հիմնադրամն ամենավստահելի կառույցներից մեկն է

2017-10-23
Վարորդ Արամ․ «Գիտե՞ս՝ մենա՞կ քշել գիտենք․ 25 տարի աշխատելիս հա՛մ լուսանկարիչ ենք դարձել, հա՛մ օպերատոր, հա՛մ ծրագիր անող․․․»
#Հիմնադրամցիներ

2017-10-22
Մեկ դպրոցի կառուցում, երկուսի կահավորում Արցախի Քաշաթաղի շրջանում

մշակված է