|
In Armenianհայ
|
Adopt a Project
Donors
Applicants
Մամլո հաղորդագրություններ
Հայտարարություններ
Լուրերի արխիվ
Ակնարկ
Տեսանյութեր

Search News

Որոնում
Ամիս
Տարի
ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ Մամլո հաղորդագրություններ ՙՀայաստան՚ համահայկական հիմնադրամը երկու նոր ծրագիր է սկսում Տավուշի մարզի Դիտավան գյուղում
2008-10-21
ՙՀայաստան՚ համահայկական հիմնադրամը երկու նոր ծրագիր է սկսում Տավուշի մարզի Դիտավան գյուղում
ՙՀայաստան՚ համահայկական հիմնադրամը շարունակում է իր առաքելությունը Հայաստանի սահմանամերձ գյուղերում, որոնք այսօր կանգնած են բազմաթիվ ենթակառուցվածքային եւ տնտեսական մարտահրավերների առջեւ:
ՙՀայաստան՚ համահայկական հիմնադրամը շարունակում է իր առաքելությունը Հայաստանի սահմանամերձ գյուղերում, որոնք այսօր կանգնած են բազմաթիվ ենթակառուցվածքային եւ տնտեսական մարտահրավերների առջեւ: Իր հովանու տակ վերցնելով Տավուշի մարզի 6 սահամանամերձ համայնքները` Հիմնադրամն աշխատում է արդյունավետ կերպով հաղթահարել շահառու գյուղերի զարգացումը խոչնդոտող խնդիրները: Որպես այս շարունակական նախաձեռնության մի մաս` Հիմնադրամն ազդարարեց 2 նախաձեռնության մեկնարկ Դիտավանի համայնքում: Շնորհիվ արգենտինահայ բարերաներ Արմեն եւ Նատիա Էքսէրճիէանների` գյուղը շուտով ապահովված կլինի բնական գազով ինչպես նաեւ կունենա վերակառուցված համայնքային վարչական շենք:
Այս 2 նախագծի համատեղ մեկնարկը Հիմնադրամի համապարփակ ռազմավարության մասն է, որի նպատակն է արդյունավետ եւ արագ լուծել այն բոլոր խնդիրները, որոնց այսօր հանդիպում են շահառու գյուղերի բնակիչները: Այս իմաստով` գյուղի գազաֆիկացումը գերակայությունների ցանկում առաջինն էր մի համայնքի համար, որտեղ բնակիչները կախված էին գրեթե միայն հարեւան անտառներից` որպես ջերմության աղբյուր ձմռան երկար ամիսներին: Սա հանգեցրել էր շրջանի շրջակա միջավայրի լուրջ վնասների: Բնական գազի բացակայությունը հանգեցրել է արտագաղթի այս փոքր սահամանամերձ գյուղից, երբ մարդիկ լքել են իրենց բնակավայրերը եւս մեկ ցուրտ ձմեռվա սպառնալիքից խուսափելու համար: Այս տարի ամեն ինչ կփոխվի` համայնքը կգազաֆիկացվի, եւ մարդիկ այլեւս ստիպված չեն լինի երկար ճանապարհ կտրել մինչեւ մոտակա անտառները` ընդամենն իրենց տները տաքացնելու համար:
Համայնքի վարչական շենքի վերակառուցման ծրագիրը համատեղելու է գյուղապետի գրասենյակի, համայնքային կենտրոնի, ինչպես նաեւ բուժկետի գործառույթները` դառնալով սոցիալական եւ վարչական կենտրոն գյուղի համար: Նորացված շենքը նաեւ ամբողջովին կվերանորոգվի եւ կհագեցվի արդի սարքավորումներով:

ՙԳյուղում մեծ ոգեւորություն է տիրում,- ասում է Դիտավանի գյուղապետ Սեյրան Սարգսյանը: - Մարդիկ վերջապես զգում են, որ ամեն ինչ փոխվում է դեպի լավը` շնորհիվ ՙՀայաստան՚ հիմնադրամի եւ մեր բարերաներ Արմեն եւ Նատիա Էքսէրճիէանների՚:

ՙԱյս 2 նախագծի ավարտը չի լուծի այն բոլոր խնդիրները, որ Դիտավանն ունի այսօր, բայց այն լուրջ եւ դրական ազդակ կլինի գյուղում ապրող ընտանիքների համար, որ նրանց համայնքն ապագա ունի: Այս նախաձեռնությունների իրականացումը հիմք կհանդիսանա, որպեսզի մենք Դիտավանի բնակիչների հետ միասին եւ բարերաների աջակցությամբ կառուցենք ծաղկող համայնք՚,- ասում է Հիմնադրամի գործադիր տնօրենի պաշտոնակատար Արա Վարդանյանը:



Նկարներ
  

Այլ Նորություններ

2017-11-21
Դո, ռե, մի․․․ Չայկովսկու երաժշտական դպրոցում լսվում են նոր դաշնամուրների հնչյունները

2017-11-20
Եվրոպայի հայերը 1,23 միլիոն եվրո գումար կներդնեն Հեռուստամարաթոն 2017-ին

2017-11-16
Բրազիլահայերը 48000 ԱՄՆ դոլարի կներդնեն Հեռուստամարաթոն 2017-ին

2017-11-13
Գյումրու «Երեխաների տուն» մանկատունը միկրոավտոբուս ունեցավ

2017-11-13
Մխիթարյանի ֆուտբոլային շապիկը Կանադայում վաճառվել է 20 հազար ԱՄՆ դոլարով․ կանադահայերը 530 հազար ԱՄՆ դոլար կնվիրաբերեն Հիմնադրամին

2017-11-10
20 համակարգիչ՝ ինֆորմատիկայի քոլեջին

2017-11-09
Ամերիկացի պաշտոնյաները կոչ են անում միանալ «Հայաստան» համահայկական հիմնադրամի հեռուստամարաթոնին

2017-11-01
700 000 նվիրատու ամբողջ աշխարհում. բարերների համար Հիմնադրամն ամենավստահելի կառույցներից մեկն է

2017-10-23
Վարորդ Արամ․ «Գիտե՞ս՝ մենա՞կ քշել գիտենք․ 25 տարի աշխատելիս հա՛մ լուսանկարիչ ենք դարձել, հա՛մ օպերատոր, հա՛մ ծրագիր անող․․․»
#Հիմնադրամցիներ

2017-10-22
Մեկ դպրոցի կառուցում, երկուսի կահավորում Արցախի Քաշաթաղի շրջանում

մշակված է