|
In Armenianհայ
|
Adopt a Project
Donors
Applicants
Մամլո հաղորդագրություններ
Հայտարարություններ
Լուրերի արխիվ
Ակնարկ
Տեսանյութեր

Search News

Որոնում
Ամիս
Տարի
ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ Մամլո հաղորդագրություններ Մեկնարկեց ՙՀայաստան՚ համահայկական հիմնադրամի եւ ՙՀայփոստ՚-ի համատեղ նոր ձեռնարկը
2008-10-15
Մեկնարկեց ՙՀայաստան՚ համահայկական հիմնադրամի եւ ՙՀայփոստ՚-ի համատեղ նոր ձեռնարկը
ՙՀայաստան՚ համահայկական հիմնադրամը եւ ՙՀայփոստ՚ ՓԲԸ-ն սկսել են իրականացնել բարեգործական դրամահավաք` ՙՀեռուստամարաթոն 2008՚-ին ընդառաջ: Համատեղ դրամահավաքի քարոզարշավը պաշտոնպես մեկնարկեց այսօր` ՙՀամագ
ՙՀայաստան՚ համահայկական հիմնադրամը եւ ՙՀայփոստ՚ ՓԲԸ-ն սկսել են իրականացնել բարեգործական դրամահավաք` ՙՀեռուստամարաթոն 2008՚-ին ընդառաջ: Համատեղ դրամահավաքի քարոզարշավը պաշտոնպես մեկնարկեց այսօր` ՙՀամագործակցության հուշագրի՚ երկկողմ վավերացմամբ:

Հուշագրում մասնավորապես նշվում է. ՙԱռաջնորդվելով հայրենիքի շենացման գերնպատակի շուրջ համայն հայությանը համախմբելու իր առաքելությամբ` ՙՀայաստան՚ համահայկական հիմնադրամը ՙՀայփոստ՚ ՓԲԸ-ի հետ համատեղ մշակել է կանխիկ նվիրատվությունների փոխանցման նոր, հեշտացված կարգ՚: Համաձայն ներդրվող մեխազիմի` առաջիկա երեք ամսիների ընթացքում ցանկացողները կարող են մասնակցել Հիմնադրամի դրամահավաքին` կանխիկ նվիրատվություններ կատարելով ՙՀայփոստ՚-ի ցանկացած բաժանմունքում:

Հուշագրի կնքման հրապարակային արարողությունը տեղի ունեցավ Հանրապետության հրապարակում գտնվող ՙՀայփոստի՚ թիվ 10 բաժանմունքում: Իր ելույթում ՙՀայփոստի՚ կորպորատիվ զարգացման գծով գլխավոր տնօրենի տեղակալ Արման Խաչատուրյանը մասնավորապես նշեց. ՙՙՀայաստան՚ համահայկական հիմնադրամն անգնահատելի ներդրում է ունեցել Հայաստանի եւ Արցախի պետականությունների կայացման, զարգացման եւ ամրապնդման գործում: Մենք հպարտ ենք, որ միանում ենք հիմնադրամի գործընկեր-հովանավորների մեծ ընտանիքին՚:
Իր պատասխան խոսքով հիմնադրամի գործադիր տնօրենի պաշտոնակատար Արա Վարդանյանը շնորհակալություն հայտնեց հյուրընկալող կողմին, այնուհետ հավելեց. ՙՀիմնադրամի համար այսօր շատ մեծ իրադարձություն է: Տարիներ շարունակ Հայաստանում եւ Արցախում մենք ունեցել ենք նույն խնդիրը` ինչպես հասանելի լինել շարքային մարդկանց համար, ովքեր ցանկանում են մասնակցել դրամահավաքին` տաս դրամով, հազար դրամով, կամ հարյուր հազար դրամով: Այն մարդկանց համար, ովքեր չունեն բանկային հաշվներ, միակ ձեւը մնում էր ֆիզիկապես գալ հիմնադրամի գրասենյակ եւ նվիրատվություն կատարել: Այսօր, շնորհիվ ՙՀայփոստի՚ այդ խնդիրը Հայաստանում լուծված է՚:

ՙՀայփոստ՚-ը կիրականացնի նաեւ տեղեկատվական թերթիկների մեծածավալ առաքում եւ կտեղադրի համատեղ քարոզարշավին նվիրված իրազեկման պաստառներ` Հայաստանի ողջ տարածքով սփռված իր 885 փոստային բաժանմունքներում եւ 41 հենակետերում:
Հավաքագրված գումարները կուղղվեն Հիմնադրամի ՙԳյուղերի զարգացման ծրագրին՚, որի նպատակն է վերականգնել Հայաստանի սահմանամերձ գյուղական համայնքները` ենթակառուցվածքների վերակառուցման եւ տեղերում տնտեսական ակտիվության խթանման միջոցով: Իր գործունեության 16 տարիների ընթացքում Հիմնադրամն արդեն իսկ իրականացրել է շուրջ 185 միլիոն դոլարի ծրագրեր` մշտապես կարեւորելով հայրենիքում եւ սփյուռքում բնակվող շուրջ 250 000 նվիրատուների տրամադրած յուրաքանչյուր լուման: Նվիրատուների մասնակցությունից է կախված, թե քանի դպրոց եւ մանկապարտեզ, հիվանդանոց ու ճանապարհ, ջրագիծ ու գազատար կկառուցի Հիմնադրամը գյուղական համայնքներում:

Հիշեցնենք, որ Հիմնադրամն ամենամյա հեռուստամարաթոններ կազմակերպում է սկսած 1996-ից: ՙՀեռուստամարաթոն 2008՚-ի գլխավոր հովանավորն է ՙՎիվաՍել-ՄՏՍ՚-ը, հովանավորները` ՙԱրդշինինվեստբանկ՚ ՓԲԸ, ՙՀայփոստ՚ ՓԲԸ, ՙԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ ԲԱՆԿ՚: Այն կանցկացվի նոյեմբերի 27-ին Լոս Անջելեսում:

Նկարներ
  

Այլ Նորություններ

2017-09-15
Խաղի միջոցով ուսման վարձավճար հաղթելու աննախադեպ միջոց՝ #CampՏեղ

2017-09-11
Սոսում նոր դպրոց և մարզադահլիճ բացվեցին

2017-09-05
Խաչարձանում ևս մեկ ընտանիք ջերմոց ստացավ

2017-09-04
Գրենական պիտույքներ՝ Խաչարձանի երեխաներին

2017-09-01
Վարդենիս-Մարտակերտ ճանապարհը պաշտոնապես բացվեց

2017-08-29
Եղիցի տուն․ ևս մեկ տանիք՝ ևս մեկ ընտանիքի

2017-08-28
Գյումրիի դոմիկներում ապրող 30-րդ ընտանիքը տուն ստացավ

2017-08-16
Հիմնադրամի առաջին խոշոր ծրագրերից «Զանգեզուրը» 25 տարեկան է

2017-08-15
Նվերներ իշխանասարցի երեխաներին՝ բրիտանահայերի կողմից

2017-08-14
Գրենական պիտույքներ՝ Հարժիսի երեխաներին

մշակված է