|
In Armenianհայ
|
Adopt a Project
Donors
Applicants
Մամլո հաղորդագրություններ
Հայտարարություններ
Լուրերի արխիվ
Ակնարկ
Տեսանյութեր

Search News

Որոնում
Ամիս
Տարի
ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ Մամլո հաղորդագրություններ ՙՀայաստան՚ համահայկական հիմնադրամի նոր ծրագրերն Արցախում եւ Հայաստանում
2008-10-10
ՙՀայաստան՚ համահայկական հիմնադրամի նոր ծրագրերն Արցախում եւ Հայաստանում
ՙՀայաստան՚ համահայկական հիմնադրամը գյուղերի զարգացման ծրագրի շրջանակներում սկսում է իրականացնել նոր ծրագրեր Արցախի եւ Հայաստանի գյուղական համայնքներում:
ՙՀայաստան՚ համահայկական հիմնադրամը գյուղերի զարգացման ծրագրի շրջանակներում սկսում է իրականացնել նոր ծրագրեր Արցախի եւ Հայաստանի գյուղական համայնքներում:

Լեռնային Ղարաբաղի Մարտունու շրջանի` շուրջ 1300 բնակիչ ունեցող Բերդաշեն գյուղում ս. թ. սեպտեմբերից սկսվել է ջրամատակարարման համակարգի վերակառուցման ծրագիրը: Կվերակառուցվեն գյուղի երկու` ինքնահոս եւ ճնշումային ջրատարները, կվերանորոգվի ջրամատակարարման ներքին ցանցը: Հիմնադրամի Արգենտինայի տեղական մարմնի հովանավորությամբ իրականացվող այս ծրագիրը նախատեսվում է ավարտել 2009թ. հուլիսին:

Սպիտակաշեն գյուղում ինքնահոս ջրագծի կառուցմանը հաջորդեց նոր դպրոցի կառուցման ծրագիրը. ներկայումս իրականացվում են հողային աշխատանքները: Տորոնտոյի տեղական մարմնի հովանավորության շնորհիվ` դպրոցի 88 աշակերտները նոր ուսումնական տարում կուսանեն հարմարավետ պայմաններում:

Մինչեւ տարեւվերջ Հադրութի նոր վերակառուցված հիվանդանոցը կունենա ամբողջական կահավորում եւ կկարողանա բարեկեցիկ պայամաններում սպասարկել 40 հիվանդի: Ծրագիրն իրականացվում է Հիմնադրամի ԱՄՆ Արեւմտյան ափի տեղական մարմնի հովանավորությամբ:
Արցախում իրականացվող առողջապահական ծրագրերի շրջանակում մեկական շտապ օգնության մեքենա կտրամադրվի Ասկերան, Մարտունի, Շուշի շրջաններին:

Մրցույթներ են հայտարարվել Խնուշինակ, Մաճկալաշեն գյուղերի, Հադրութի շրջանի Վանաձոր գյուղի բուժկետերի կառուցման համար: Ծրագիրը համատեղ հովանավորվում է Հիմնադրամի ԱՄՆ Արեւմտյան ափի եւ Ֆրանսիայի տեղական մարմինների կողմից: Նախագծման փուլում է գտնվում ԼՂՀ Մարտունու շրջանի Ճարտար գյուղի դպրոցի կառուցման ծրագիրը:

ՙԳյուղական բնակավայրերի զարգացումը մեր հայրենիքի շենացման հիմքն է: Մենք պետք է հասնենք նրան, որ բոլոր գյուղերն ապահովված լինեն կենսական անհրաժեշտություն հանդիսացող ենթակառուցվածքներով՚,և ասում է Հիմնադրամի գործադիր տնօրենի պաշտոնակատար Արա Վարդանյանը:

Արցախում իրականացվող ծրագրերին համընթաց` վերակառուցման եւ վերանորոգման ծրագրեր են իրականացվում նաեւ Հայաստանում: Ընթացքի մեջ է Տավուշի մարզի Խաշթառակ գյուղի դպրոցի 3 մասնաշենքի, ներառյալ` մարզադահլիճի եւ հանդիսության սրահի հիմնանորոգումը: 2009թ. նոր ուսումնական տարում դպրոցը կհյուրընկալի նաեւ հարեւան համայնքների աշակերտներին: Հիմնանորոգման, ժամանակակից կահավորման եւ ջեռուցման համակարգի շնորհիվ` դպրոցի արդիականացված շենքն առավել հյուրընկալ կդառնա ուսուցիչների եւ շուրջ 600 դպրոցականի համար: Ծրագիրը համատեղ հովանավորում են Ֆրանսիայի, Գերմանիայի եւ Շվեյցարիայի տեղական մարմինները:

Շինարարության նախապատրաստական աշխատանքներ են ընթանում Դիտավան գյուղի վարչական շենքի հիմնանորոգման համար: Ս. թ. նոյեմբերին կավարտվի Երեւանի Նորքի Ինֆեկցիոն հիվանդանոցի Ա մասնաշենքի տանիքի վերանորոգումը: Նախորդ տարիներին 3 փուլով հիմնանորոգման ծրագրեր են իրականացվել հիվանդանոցի տարբեր մասնաշենքերում: Վերոհիշյալ ծրագրերը հովանավորում է Հիմնադրամի Բրազիլիայի տեղական մարմինը:

Իրանի անհատ բարերարների միջոցով կնախագծվի եւ կիրականացվի Գեղարքունի մարզի Խաչաղբյուր գյուղի միջնակարգ դպրոցի ջեռուցման ծրագիրը:

Լոռու մարզի Ապավեն գյուղում Տորոնտոյի տեղական մարմնի հովանավորությամբ կվերանորոգվի գյուղի ջրամատակարարման համակարգը:

Ընթացիկ ծրագրերից բացի` այժմ մրցույթներ են հայտարարվել Տավուշի մարզի Ակնաղբյուր գյուղի ջրամատակարարման ցանցի կառուցման եւ Խաշթառակ, Ակնաղբյուր, Լուսահովիտ, Դիտավան գյուղերի գազաֆիկացման համար:


Այլ Նորություններ

2017-09-15
Խաղի միջոցով ուսման վարձավճար հաղթելու աննախադեպ միջոց՝ #CampՏեղ

2017-09-11
Սոսում նոր դպրոց և մարզադահլիճ բացվեցին

2017-09-05
Խաչարձանում ևս մեկ ընտանիք ջերմոց ստացավ

2017-09-04
Գրենական պիտույքներ՝ Խաչարձանի երեխաներին

2017-09-01
Վարդենիս-Մարտակերտ ճանապարհը պաշտոնապես բացվեց

2017-08-29
Եղիցի տուն․ ևս մեկ տանիք՝ ևս մեկ ընտանիքի

2017-08-28
Գյումրիի դոմիկներում ապրող 30-րդ ընտանիքը տուն ստացավ

2017-08-16
Հիմնադրամի առաջին խոշոր ծրագրերից «Զանգեզուրը» 25 տարեկան է

2017-08-15
Նվերներ իշխանասարցի երեխաներին՝ բրիտանահայերի կողմից

2017-08-14
Գրենական պիտույքներ՝ Հարժիսի երեխաներին

մշակված է