|
In Armenianհայ
|
Adopt a Project
Donors
Applicants
Մամլո հաղորդագրություններ
Հայտարարություններ
Լուրերի արխիվ
Ակնարկ
Տեսանյութեր

Search News

Որոնում
Ամիս
Տարի
ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ Մամլո հաղորդագրություններ Կայացավ ՀՀ Նախագահի ամենամյա կրթական պարգեւի հանձնման արարողությունը
2008-10-01
Կայացավ ՀՀ Նախագահի ամենամյա կրթական պարգեւի հանձնման արարողությունը
Սեպտեմբերի 30-ին տեղի ունեցավ ՏՏ ոլորտում լավագույն ուսանողներին տրվող ՀՀ Նախագահի ամենամյա կրթական պարգեւների շնորհման հանդիսավոր արարողությունը: Նշված ոլորտի Հայաստանի լավագույն 29 ուսանողներն ու աշ
Սեպտեմբերի 30-ին տեղի ունեցավ ՏՏ ոլորտում լավագույն ուսանողներին տրվող ՀՀ Նախագահի ամենամյա կրթական պարգեւների շնորհման հանդիսավոր արարողությունը: Նշված ոլորտի Հայաստանի լավագույն 29 ուսանողներն ու աշակերտներն արժանացան մրցանակների: Միջոցառումն, ինչպես միշտ, իրականացվեց ՙՀայաստան՚ համահայկական հիմնադրամի եւ ՙՍինոփսիս՚ ընկերության համատեղ ուժերով` ՀՀ Նախագահի բարձր հովանու ներքո:
ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանի մասնակցությունն արարողությանը մրցանակակիրներն ընդունեցին մեծ ոգեւորությամբ: Նախագահը եւս մեկ անգամ հավաստեց Հայաստանի համար տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի զարգացման կարեւորությունը, ողջունեց պարգեւի արժանացածներին, սիրով պատասխանեց նրանց հարցերին, իսկ վերջում, ի հիշատակ օրվա, լուսանկարվեց նրանց հետ:
29 մրցանակակիրներն ընտրվել էին 134 թեկնածուից, որոնցից 85-ն ուսանող էին, իսկ 51-ն աշակերտ: Արդյունքում պարգեւատրվեցին 20 ամենաարժանավոր ուսանողները` Հյաստանի Պետական Ճարտարագիտական համալսարանից, Երեւանի պետական համալսարանից, Հայաստանի ամերիկյան համալսարանից եւ Հայ-Ռուսական (Սլավոնական) համալսարանից: Պարգեւի արժանացան նաեւ 9 աշակերտ, ովքեր ընտրվել էին մասնագիտացված կրթօջախներից` ՀՊՃՀ հենակետային վարժարանից, Ա. Շահինյանի անվ. ֆիզիկա-մաթեմատիկական մասնագիտացված կրթահամալիրից, ՙՔվանտ՚ վարժարանից, ՙԱնանիա Շիրակացի՚ ճեմարանից,. Գյումրու ՙՖոտոն՚ եւ Վանաձորի ՙԷվրիկա՚ քոլեջներից:
Այս տարի ավելացվել էր ՙԳլխավոր մրցանակ՚ անվանակարգը, որում հաղթող ճանաչվեց Նարեկ Սարիբեկյանը Հայ-Ռուսական Սլավոնական համալսարանից: Անակնկալ էր նաեւ ՙԼավագույն ուսանողուհի՚ անվանակարգում Գյումրու ՙՖոտոն՚ քոլեջի աշակերտուհի Նաիրա Մկրտչյանի պարգեւատրումը: Բանն այն է, որ ուսանողուհու համար նախատեսված անվանակարգում պարգեւարտվեց աշակերտուհի` շնորհիվ իր բացառիկ օժտվածության եւ գիտելիքների:
ՙՀայաստան՚ համահայկական հիմնադրամի գործադիր տնօրենի պաշտոնակատար, նախագահական կրթական պարգեւների խորհրդի համանախագահ Արա Վարդանյանն իր ելույթում անդրադարձավ վերջին տարիներին ՏՏ ոլորտում տեղի ունեցող առաջընթացին: Նրա հավաստմամբ` եթե Հայաստանն այս ոլորտում նախկինում առավելապես ընկալվում էր որպես էժան աշխատուժ ապահովող, այսօր արդեն դիտարկվում է որպես միջազգայնորեն մրցունակ, որակյալ մասնագետների երկիր: Մրցանակակիրներին ուղղված իր ողջույնի խոսքում նա նաեւ նշեց. ՙԱյս պարգեւն անչափ պարտավորեցնող է: Վստահ եմ, որ դուք մեծ դերակատարում կունենաք Հայաստանի ՏՏ ոլորտի վաղվա օրվա կերտման մեջ, եթե շարունակեք առաջ շարժվել պարտքի նման բարձր գիտակցմամբ՚:
Հիշեցնենք, որ 2005 թ.-ին ՀՀ նախկին Նախագահ Ռ. Քոչարյանի հավանությամբ ՙՀայաստան՚ համահայկական հիմնադրամը համաձայնագիր կնքեց ՙՍինոփսիս՚ ընկերության հետ ՏՏ ոլորտում Հայաստանի լավագույն ուսանողների համար կրթական պարգեւ սահմանելու վերաբերյալ: Այնուհետ մրցանակաբաշխությունը դարձավ ամենամյա` հետզհետե ընդարձակելով մասնակից կրթօջախների եւ անվանակարգերի թիվը: Ստեղծվեց նախագահական կրթական պարգեւների խորհուրդ` երկու կողմերի համանախագահության սկզբունքով: ՙՀայաստան՚ համահայկական հիմնադրամի գործադիր տնօրենի խորհրդական Արմինա Դարբինյանը ստանձնեց ՀՀ Նախագահի կրթական պարգեւների խորհրդի պատասխանատու քարտուղարի աշխատանքը: Նա նաեւ ավանդաբար վարում է այս գեղեցիկ միջոցառումը: Տիկին Դարբինյանն ամփոփեց ՙՍինոփսիս՚ ընկերության հետ անցած 4 տարիների արդյունավետ համագործակցության ուղին, եւ հիշեցրեց ներկաներին, որ ՙ16 տարի շարունակ Հիմնադրամն իրագործում է նաեւ կրթության, գիտության եւ մշակույթի աջակցման մի շարք կարեւորագույն ծրագրեր եւ մշտապես տաղանդավորների եւ շնորհալիների կողքին է՚:


Նկարներ
 

Այլ Նորություններ

2017-09-15
Խաղի միջոցով ուսման վարձավճար հաղթելու աննախադեպ միջոց՝ #CampՏեղ

2017-09-11
Սոսում նոր դպրոց և մարզադահլիճ բացվեցին

2017-09-05
Խաչարձանում ևս մեկ ընտանիք ջերմոց ստացավ

2017-09-04
Գրենական պիտույքներ՝ Խաչարձանի երեխաներին

2017-09-01
Վարդենիս-Մարտակերտ ճանապարհը պաշտոնապես բացվեց

2017-08-29
Եղիցի տուն․ ևս մեկ տանիք՝ ևս մեկ ընտանիքի

2017-08-28
Գյումրիի դոմիկներում ապրող 30-րդ ընտանիքը տուն ստացավ

2017-08-16
Հիմնադրամի առաջին խոշոր ծրագրերից «Զանգեզուրը» 25 տարեկան է

2017-08-15
Նվերներ իշխանասարցի երեխաներին՝ բրիտանահայերի կողմից

2017-08-14
Գրենական պիտույքներ՝ Հարժիսի երեխաներին

մշակված է