|
In Armenianհայ
|
Adopt a Project
Donors
Applicants
Մամլո հաղորդագրություններ
Հայտարարություններ
Լուրերի արխիվ
Ակնարկ
Տեսանյութեր

Search News

Որոնում
Ամիս
Տարի
ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ Մամլո հաղորդագրություններ Հանդիսավորությամբ բացվեց Բավրայի նորակառույց համայնքային կենտրոնը
2014-05-06
Հանդիսավորությամբ բացվեց Բավրայի նորակառույց համայնքային կենտրոնը
Այսօր Շիրակի մարզի Բավրա գյուղում հադիսավորությամբ բացվեց նորակառույց համայնքային կենտրոնը: Բացման արարողությանը մասնակցում էր «Հայաստան» համահայկական հիմնադրամի գործադիր տնօրեն Արա Վարդանյանի գլխավորած պատվիրակությունը, որի կազմում էին ծրագրի հովանավոր Նշան Դեվեճիէանը եւ արգենտինահայ բարերարներն` իրենց ընտանիքներով:
Հանդիսությանը ներկա էին ՀՀ փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարար Արմեն Գեւորգյանը, Շիրակի մարզպետ Ֆելիքս Ցոլակյանը, համայնքի ղեկավարը, հյուրեր:

Երկհարկանի համայնքային կենտրոնում կգործեն գյուղապետարանը, գրադարանը, համակարգչային սենյակն ու հանդիսությունների սրահը:

Համայնքային կենտրոնն արգենտինահայ Նշան Դեվեճիէան ընտանիքի հովանավորած միակ ծրագիրը չէ այս համայնքում: Տարեսկզբին հիմնովին կահավորվել եւ համակարգչային տեխնիկայով է համալրվել Բավրայի դպրոցը:
Որպես արվածի գնահատանք, Դեվեճիէան ընտանիքին շնորհվեց Բավրայի Պատվավոր քաղաքացու կոչում եւ նվիրաբերեվեց 300ք.մ հողատարածք համայնքում:

Բարերարի որդու` Դանիել Դեվեճիէանի հովանավորությամբ էլ իրականացվում է «5000 սպորտային գնդակ» ծրագիրը, որի շրջանակներում Հայաստանի բոլոր մարզային դպրոցներին այս օրերին նվիրաբերվում են սպորտային գնդակներ: Այսօր ծրագրի շահառու դարձավ եւս 151 դպրոց, որոնց նվիրաբերվեց 625 գնդակ:

«Չնայած ճանապարհի դժվարությանը տիկինս եւս մեծ ցանկություն ուներ մասնակցելու օրվա հանդիսությանը եւ թեկուզ մի հատիկ ավազ դնելու այս հողում»,- իր խոսքում ասաց Նշան Դեվեճիէանը: Բարերարը ցանկացավ, որ նորակառույցը լինի երջանկության կենտրոն համայնքի համար:

«Երկու տարի առաջ, Արգենտինայում մեր բարերարների հետ հանդիպումից հետո մի շարք ծրագրեր են կյանքի կոչվել Հայաստանում եւ Արցախում: Մեր կառույցը մեկ հայի ձեռք է մեկնած մյուսին: Այսօր արգենտինահայերը ձեռք են մեկնել Բավրայի մեր հայրենակիցներին եւ թող այս կենտրոնը նրանց համար դառնա նոր կյանքի սկիզբ»,- ասաց Հիմնադրամի գործադիր տնօրեն Արա Վարդանյանը: Հիմնադրամի ղեկավարը հուշամեդալներ հանձնեց Հիմնադրամի բարերարներ Նշան Դեվեճիէանին եւ նրա տիկնոջը, Քիրքոր Շիմշիրօղլուն, Էքզերճիէան եղբայրներին:

Համայնքի ղեկավար Մկրտիչ Պետրոսյանն էլ իր շնորհակալական խոսքում նշեց, որ համայնքը խորապես գնահատում է, որ Հայաստանի հյուսիսային դարպաս հանդիսացող Բավրա գյուղն արժանացել է Հիմնադրամի եւ բարերարների ուշադրությանը:

«1956թ-ից այս կողմ սա առաջին նորակառույցն է Բավրայում: Կցանկանայի, որ ամեն մի նոր կառույցի հետ ամրապնդվեր գյուղացու հավատն իր հող ու ջրի նկատմամբ»,- իր խոսքում նշեց Շիրակի մարզպետ Ֆելիքս Ցոլակյանը:

Հայ-վրացական սահմանից շուրջ կես կմ հեռավորության վրա գտնվող Բավրա համայնքում բնակվում է շուրջ 570 մարդ:

Ֆայլեր
բեռնել արեւմտահայերեն տարբերակը
 69 KB
Նկարներ

Այլ Նորություններ

2017-11-23
Արի Հիմնադրամ՝ Հեռուստամարաթոնը նշելու

2017-11-21
Դո, ռե, մի․․․ Չայկովսկու երաժշտական դպրոցում լսվում են նոր դաշնամուրների հնչյունները

2017-11-20
Եվրոպայի հայերը 1,23 միլիոն եվրո գումար կներդնեն Հեռուստամարաթոն 2017-ին

2017-11-16
Բրազիլահայերը 48000 ԱՄՆ դոլարի կներդնեն Հեռուստամարաթոն 2017-ին

2017-11-13
Գյումրու «Երեխաների տուն» մանկատունը միկրոավտոբուս ունեցավ

2017-11-13
Մխիթարյանի ֆուտբոլային շապիկը Կանադայում վաճառվել է 20 հազար ԱՄՆ դոլարով․ կանադահայերը 530 հազար ԱՄՆ դոլար կնվիրաբերեն Հիմնադրամին

2017-11-10
20 համակարգիչ՝ ինֆորմատիկայի քոլեջին

2017-11-09
Ամերիկացի պաշտոնյաները կոչ են անում միանալ «Հայաստան» համահայկական հիմնադրամի հեռուստամարաթոնին

2017-11-01
700 000 նվիրատու ամբողջ աշխարհում. բարերների համար Հիմնադրամն ամենավստահելի կառույցներից մեկն է

2017-10-23
Վարորդ Արամ․ «Գիտե՞ս՝ մենա՞կ քշել գիտենք․ 25 տարի աշխատելիս հա՛մ լուսանկարիչ ենք դարձել, հա՛մ օպերատոր, հա՛մ ծրագիր անող․․․»
#Հիմնադրամցիներ

մշակված է