|
In Armenianհայ
|
Adopt a Project
Donors
Applicants
Մամլո հաղորդագրություններ
Հայտարարություններ
Լուրերի արխիվ
Ակնարկ
Տեսանյութեր

Search News

Որոնում
Ամիս
Տարի
ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ Մամլո հաղորդագրություններ ԼՂՀ Ակնաղբյուր գյուղում հանդիսությամբ բացվեցին ջրամատակարարման համակարգը եւ համայնքային կենտրոնը
2014-05-21
ԼՂՀ Ակնաղբյուր գյուղում հանդիսությամբ բացվեցին ջրամատակարարման համակարգը եւ համայնքային կենտրոնը
Մայիսի 21-ին "Հայաստան" հիմնադրամի պատվիրակությունը, որի քառօրյա այցը արցախյան ծրագրեր գլխավորում է Հիմնադրամի գործադիր տնօրեն Արա Վարդանյանը, ԼՂՀ Հադրութի շրջանի Ակնաղբյուր գյուղում հանդիսությամբ բացեց համայնքի համար կարեւորագույն երկու ենթակառուցվածք` ջրամատակարարման համակարգը եւ համայնքային կենտրոնը: Ջրամատակարարման համակարգը կյանքի է կոչվել Հիմնադրամի Ֆրանսիայի եւ Բրազիլիայի տեղական մարմինների համաֆինանսավորմամբ, իսկ համայնքային կենտրոնը` Ֆրանսիայի տեղական մարմնի հովանավորությամբ: Ծրագրերը համաֆինանսավորվել են ԼՂՀ կառավարության կողմից:

Հանդիսությանը ներկա գտնվեցին ԼՂՀ վարչապետ Արայիկ Հարությունյանը, Հադրութի վարչական շրջանի ղեկավար Վալերի Գեւորգյանը, համայնքի ներկայացուցիչներ, հյուրեր:

Շնորհիվ շահագործման հանձնված ջրամատակարարման համակարգի, որը ներառում է վերանորոգված խորքային հորեր, կառուցված երկու ջրամբար եւ վերակառուցված ներքին ցանց, համայնքի 330 բնակիչներն արդեն իրենց տներում ունեն կանոնավոր ջրամատակարարում:

Նորակառույց համայնքային կենտրոնն էլ նոր շունչ կհաղորդի համայնքին: Այս համալիր կառույցում կենտրոնացված են գյուղապետարանը, 150 հոգու համար նախատեսված միջոցառումների սրահը, բուժկետը, գրադարանը, համակարգչային սենյակն ու խաղասրահը: Շենքն ապահովված է էլեկտրական ջեռուցման եւ օդափոխության համակարգերով:

"Այսօր կրկնակի տոն է մեզ համար: Գյուղում միաժամանակ երկու ենթակառուցվածք ենք բացում, որոնք էապես փոխում են բնակիչների կյանքը: Վստահ եղեք, ձեր ապագան այս հողում է",- բացման խոսքում ասաց "Հայաստան" հիմնադրամի գործադիր տնօրեն Արա Վարդանյանը:

Ակնաղբյուրում բնակվող բանաստեղծ Սոկրատ Խանյանն իր անձնական գադարանից 3000 գիրք նվիրեց նորաբաց գրադարանին:

Բացման արարողություններից հետո Հիմնադրամի պատվիրակությունն այցելեց Ասկերանի շրջանի Շոշ, Մարտունու շրջանի Թաղավարդ եւ Կարմիր Շուկա գյուղերում կառուցվող համայնքային կենտրոններ: Ուշագրավ է, որ այս կենտրոնների կառուցումը եւս հովանավորում է ֆրանսիայի հայ համայնքն իր ամենամյա հեռախոսամարաթոնների արդյունքում հավաքագրած գումարներով:

"Գյուղական համայնքների տնտեսության զարգացումը, գործընկերային հարաբերությունների խթանումը տեղի բնակչության կենսամակարդակը բարձրացնելու եւ արտագաղթը կանխելու լավագույն միջոցն է",- կարծում է Հիմնադրամի Ֆրանսիայի տեղական մարմնի ատենապետ Պետրոս Թերզյանը:

Վաղը` մայիսի 22-ին, պատվիրակությունը կայցելի Ստեփանակերտի Սայաթ-Նովայի անվան երաժշտական քոլեջ, որը վաղուց արդեն արդիականցման խնդիր ուներ: Դեռ խորհրդային ժամանակներում կառուցված ընդարձակ կառույցը վերանախագծվել է` համապատասխանեցվելով արդի պահանջներին, եւ հիմնովին վերակառուցվում է: Ուժեղացվել են շենքի հիմքերը, կառուցվում է նոր մասնաշենք: Վերակառուցվել եւ կահավորվել են 170 հանդիսատեսի համար նախատեսված համերգասրահն ու սպորտդահլիճը: Ներկայումս կատարվում են արտաքին հարդարման աշխատանքները: Շենքը վերակառուցվում է ռուսաստանաբնակ հայ գործարար Արմեն Շախազիզյանի ֆինանսավորմամբ:

Այնուհետև պատվիրակությունը կմեկնի Շուշի ծանոթանալու Հիմնադրամի`պատմական քաղաքի վերածննդին ուղղված ծրագրերին. այստեղ կառուցման փուլում են Եզնիկ Մոզյանի անվան արհեստագործական ուսումնարանն ու Երեխաների խնամքի եւ պաշտպանության գիշերօթիկ հաստատությունը:
Ֆայլեր
բեռնել արեւմտահայերեն տարբերակը
 82 KB
Նկարներ

Այլ Նորություններ

2017-09-15
Խաղի միջոցով ուսման վարձավճար հաղթելու աննախադեպ միջոց՝ #CampՏեղ

2017-09-11
Սոսում նոր դպրոց և մարզադահլիճ բացվեցին

2017-09-05
Խաչարձանում ևս մեկ ընտանիք ջերմոց ստացավ

2017-09-04
Գրենական պիտույքներ՝ Խաչարձանի երեխաներին

2017-09-01
Վարդենիս-Մարտակերտ ճանապարհը պաշտոնապես բացվեց

2017-08-29
Եղիցի տուն․ ևս մեկ տանիք՝ ևս մեկ ընտանիքի

2017-08-28
Գյումրիի դոմիկներում ապրող 30-րդ ընտանիքը տուն ստացավ

2017-08-16
Հիմնադրամի առաջին խոշոր ծրագրերից «Զանգեզուրը» 25 տարեկան է

2017-08-15
Նվերներ իշխանասարցի երեխաներին՝ բրիտանահայերի կողմից

2017-08-14
Գրենական պիտույքներ՝ Հարժիսի երեխաներին

մշակված է