|
In Armenianհայ
|
Adopt a Project
Donors
Applicants
Մամլո հաղորդագրություններ
Հայտարարություններ
Լուրերի արխիվ
Ակնարկ
Տեսանյութեր

Search News

Որոնում
Ամիս
Տարի
ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ Մամլո հաղորդագրություններ “Հայաստան” հիմնադրամի պատվիրակության այցը Տավուշի մարզ
2014-05-23
“Հայաստան” հիմնադրամի պատվիրակության այցը Տավուշի մարզ
Այսօր` մայիսի 23-ին “Հայաստան” համահայկական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի անդամներից, տեղական մարմինների ներկայացուցիչներից, բարերարներից եւ աշխատակիցներից կազմված պատվիրակությունը հաշվետու այցով եղավ Տավուշի մարզի Խաչարձան, Լուսաձոր եւ Դիտավան գյուղերում:

Շուրջ 400 բնակիչ ունեցող Խաչարձանում կառուցվել է բուժկետ եւ բազմաֆունկցիոնալ սրահ` արգենտինահայ բարերար Կալչիյանների ընտանիքի հովանավորությամբ: Նորակառույցը կահավորվել է եւ համալրվել խոհանոցային սարքավորումներով:
“Այսուհետ միայն ծայրահեղ անհրաժեշտության դեպքերում կարիք կլինի հասնել շրջկենտրոն”,- նկատեց համայնքի ղեկավար Գագիկ Շահնազարյանը: Գյուղապետի խոսքով համայնքի առաջնային խնդիրներից շարունակում է մնալ խմելու ջրի հարցը:

Լուսաձոր գյուղում Ֆրանսիայի տեղական մարմնի ֆինանսավորմամբ հիմնվել է ֆերմա, որին նվիրաբերվել է Շվեյցարիայից ու Դանիայից բերված 180 տոհմային կով: Հիմնադրամի գյուղերի զարգացման ծրագրի շրջանակներում Իտալիայի կառավարության ֆինանսավորմամբ ՄԱԿ-ի զարգացման ծրագիրը համայնքում իրականացրել է խմելու եւ ոռոգման ջրի, ինչպես նաեւ համայնքային կենտրոնի կառուցման ծրագրեր: Համայքն ունի շուրջ 700 բնակիչ:

Դիտավանում Կալչիյան ընտանիքի ֆինանսավորմամբ գյուղի 5 ընտանիքների համար կառուցվել են տնամերձ ջերմոցներ: Բնակիչ Հրաչ Ալիխանյանը պատմում է, որ առաջին տարին է, ինչ գործում է իր ջերմոցը: Լոլիկ, լոբի, սխտոր, ելակ ու կանաչի է աճեցնում, մոտ օրերս էլ առաջին բերքը կստանա:
Նշենք, որ 300 բնակիչ ունեցող Դիտավան համայնքը, շնորհիվ Հիմնադրամի արգենտինահայ բարերարներ Արմեն եւ Նատիա Էքսերճիէանների շարունակական աջակցության, այսօր ունի խմելու ջուր, գազ, համայնքային կենտրոն եւ դպրոց:
Ֆայլեր
բեռնել արեւմտահայերեն տարբերակը
 72 KB
Նկարներ

Այլ Նորություններ

2017-11-21
Դո, ռե, մի․․․ Չայկովսկու երաժշտական դպրոցում լսվում են նոր դաշնամուրների հնչյունները

2017-11-20
Եվրոպայի հայերը 1,23 միլիոն եվրո գումար կներդնեն Հեռուստամարաթոն 2017-ին

2017-11-16
Բրազիլահայերը 48000 ԱՄՆ դոլարի կներդնեն Հեռուստամարաթոն 2017-ին

2017-11-13
Գյումրու «Երեխաների տուն» մանկատունը միկրոավտոբուս ունեցավ

2017-11-13
Մխիթարյանի ֆուտբոլային շապիկը Կանադայում վաճառվել է 20 հազար ԱՄՆ դոլարով․ կանադահայերը 530 հազար ԱՄՆ դոլար կնվիրաբերեն Հիմնադրամին

2017-11-10
20 համակարգիչ՝ ինֆորմատիկայի քոլեջին

2017-11-09
Ամերիկացի պաշտոնյաները կոչ են անում միանալ «Հայաստան» համահայկական հիմնադրամի հեռուստամարաթոնին

2017-11-01
700 000 նվիրատու ամբողջ աշխարհում. բարերների համար Հիմնադրամն ամենավստահելի կառույցներից մեկն է

2017-10-23
Վարորդ Արամ․ «Գիտե՞ս՝ մենա՞կ քշել գիտենք․ 25 տարի աշխատելիս հա՛մ լուսանկարիչ ենք դարձել, հա՛մ օպերատոր, հա՛մ ծրագիր անող․․․»
#Հիմնադրամցիներ

2017-10-22
Մեկ դպրոցի կառուցում, երկուսի կահավորում Արցախի Քաշաթաղի շրջանում

մշակված է