|
In Armenianհայ
|
Adopt a Project
Donors
Applicants
Մամլո հաղորդագրություններ
Հայտարարություններ
Լուրերի արխիվ
Ակնարկ
Տեսանյութեր

Search News

Որոնում
Ամիս
Տարի
ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ Մամլո հաղորդագրություններ "Հայաստան" հիմնադրամի ուղերձը համայն հայությանը
2016-04-25
"Հայաստան" հիմնադրամի ուղերձը համայն հայությանը
Սիրելի հայրենակից,

Ապրիլի 1-ի լույս 2-ի գիշերն ադրբեջանական բանակը լայնածավալ հարձակում սկսեց Լեռնային Ղարաբաղի Հանրապետության դեմ՝ նպատակ ունենալով բնաջնջել արցախահայությանն ու բռնի ուժով տիրանալ մեր պատմական հողերին: Քառօրյա ռազմական գործողությունների ընթացքում թշնամին օգտագործեց իր ունեցած գրեթե բոլոր զինատեսակները, ներառյալ ծանր հրետանի և օդուժ: Թիրախ դարձան ոչ միայն մեր մարտական դիրքերը, այլեւ խաղաղ բնակավայրերը՝ Թալիշը, Մատաղիսը, Մարտակերտը և այլ համայնքներ շփման գծի երկայնքով:

Հայ զինվորի սուրբ արյան գնով կասեցվեց հարձակումը: Տալով հարյուրավոր զոհեր՝ թշնամին նահանջեց չհասնելով իր հանցավոր նպատակներին: Անմահացան բազմաթիվ հայորդիներ: Փառք ու պատիվ նրանց հայրերին, ուժ ու կորով նրանց մայրերին…

Որպես Լեռնային Ղարաբաղի Հանրապետության զարգացման եւ հզորացման անմիջական մասնակից եւ աշխարհասփյուռ հայության գործնական միասնականությունը խորհրդանշող ներկայացուցչական մարմին՝ "Հայաստան" համահայկական հիմնադրամը հայությանը դիմում է Արցախի շուրջ համախմբվելու կոչով: Այսօր Արցախը ձեր անմիջական աջակցության կարիքն ունի լուծելու մարդասիրական և ենթակառուցվածքների վերականգնմանն ուղղված հույժ կարեւոր խնդիրներ:

Ձեր նվիրատվությունները կարող եք փոխանցել "Հայաստան" համահայկական հիմնադրամի հաշվեհամարներին, կատարել առցանց https://donate.himnadram.org/ և կամ կանխիկ նվիրատվություն՝ այցելելով Հիմնադրամի գրասենյակ: Ծրագրերն ազատվում են վերադիր ծախսերից:

Կանխավ շնորհակալություն ենք հայտնում Հայրենիքի նկատմամբ ձեր հոգածության համար:

25 ապրիլի, 2016թ.
ՀԱՅԱՍՏԱՆ ՀԱՄԱՀԱՅԿԱԿԱՆ ՀԻՄՆԱԴՐԱՄ
___________________________________________________

Ձեր նվիրատվությունները ցանկացած բանկից կարող եք փոխանցել
Հիմնադրամի Կենտրոնական բանկի հաշվեհամարին՝
հ/հ 103003215672 (AMD)
հ/հ 103003615673 (USD)
SWIFT: CBRAAM22


Այլ Նորություններ

2017-11-21
Դո, ռե, մի․․․ Չայկովսկու երաժշտական դպրոցում լսվում են նոր դաշնամուրների հնչյունները

2017-11-20
Եվրոպայի հայերը 1,23 միլիոն եվրո գումար կներդնեն Հեռուստամարաթոն 2017-ին

2017-11-16
Բրազիլահայերը 48000 ԱՄՆ դոլարի կներդնեն Հեռուստամարաթոն 2017-ին

2017-11-13
Գյումրու «Երեխաների տուն» մանկատունը միկրոավտոբուս ունեցավ

2017-11-13
Մխիթարյանի ֆուտբոլային շապիկը Կանադայում վաճառվել է 20 հազար ԱՄՆ դոլարով․ կանադահայերը 530 հազար ԱՄՆ դոլար կնվիրաբերեն Հիմնադրամին

2017-11-10
20 համակարգիչ՝ ինֆորմատիկայի քոլեջին

2017-11-09
Ամերիկացի պաշտոնյաները կոչ են անում միանալ «Հայաստան» համահայկական հիմնադրամի հեռուստամարաթոնին

2017-11-01
700 000 նվիրատու ամբողջ աշխարհում. բարերների համար Հիմնադրամն ամենավստահելի կառույցներից մեկն է

2017-10-23
Վարորդ Արամ․ «Գիտե՞ս՝ մենա՞կ քշել գիտենք․ 25 տարի աշխատելիս հա՛մ լուսանկարիչ ենք դարձել, հա՛մ օպերատոր, հա՛մ ծրագիր անող․․․»
#Հիմնադրամցիներ

2017-10-22
Մեկ դպրոցի կառուցում, երկուսի կահավորում Արցախի Քաշաթաղի շրջանում

մշակված է