|
In Armenianհայ
|
Adopt a Project
Donors
Applicants
Մամլո հաղորդագրություններ
Հայտարարություններ
Լուրերի արխիվ
Ակնարկ
Տեսանյութեր

Search News

Որոնում
Ամիս
Տարի
ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ Մամլո հաղորդագրություններ Դաշնակահար Ռոման Նամալյանն արժանացավ Հրայր եւ Մարթա Ալբարյանների անվան պարգեւին
2016-05-03
Դաշնակահար Ռոման Նամալյանն արժանացավ Հրայր եւ Մարթա Ալբարյանների անվան պարգեւին
Ս/թ մայիսի 3-ին "Հայաստան" հիմնադամի գործադիր վարչության գրասենյակում դաշնակահար Ռոման Նամալյանին շնորհվել է Հրայր եւ Մարթա Ալբարյանների անվան դիպլոմ եւ 500 ԱՄՆ դոլարին համարժեք դրամական պարգեւ: Շնորհալի դաշնակահարը Երեւանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի դաշնամուրի բաժնի 2-րդ կուրսի ուսանող է եւ արդեն հասցրել է մասնակցել բազմաթիվ միջազգային մրցույթների՝ զբաղեցնելով տարբեր մրցանակային տեղեր: Ռոմանը հպարտությամբ է հիշում 2014թ.-ին Թուքիայիում կայացած միջազգային մրցույթ-փառատոնը, որտեղ գրավել է 1-ին տեղը:

«Շատ եմ կարեւորում մասնագիտական գիտելիքների զարգացումը, եւ բարերար ամուսինների նվիրաբերած գումարով կհոգամ ուսման ծախսերս»,- Ալբարյան ընտանիքին ուղղված իր շնորհակալական խոսքում նշում է երիտասարդ երաժիշտը եւ տեղեկացնում, որ պատրաստվում է սեպտեմբերին մասնակցել Իտալիայում կայանալիք միջազգային մրցույթ-փառատոնին, որտեղից հույս ունի, որ դատարակաձեռն չի վերադառնա:
________________________

Արգենտինահայ բարերարների հովանավորությամբ հիմնված ամենամյա պարգեւին արժանացել են Կոնսերվատորիայի ուսանողներ՝ գալարափողահար Արմեն Կարագյանը /2015թ./, դաշնակահար Ժորա Սարգսյանը /2014թ./, թավջութակահար Հայկ Սուքիասյանը /2013թ./, վոկալիստ Արսեն Ստեփանյանը /2012թ./, ջութակահարուհի Աննա Մարգարյանը /2011թ./, սաքսոֆոնահար Դավիթ Մելքոնյանը /2010թ./, ջութակահարուհի Մերի Խոջայանը /2009թ./:
Նկարներ

Այլ Նորություններ

2017-11-21
Դո, ռե, մի․․․ Չայկովսկու երաժշտական դպրոցում լսվում են նոր դաշնամուրների հնչյունները

2017-11-20
Եվրոպայի հայերը 1,23 միլիոն եվրո գումար կներդնեն Հեռուստամարաթոն 2017-ին

2017-11-16
Բրազիլահայերը 48000 ԱՄՆ դոլարի կներդնեն Հեռուստամարաթոն 2017-ին

2017-11-13
Գյումրու «Երեխաների տուն» մանկատունը միկրոավտոբուս ունեցավ

2017-11-13
Մխիթարյանի ֆուտբոլային շապիկը Կանադայում վաճառվել է 20 հազար ԱՄՆ դոլարով․ կանադահայերը 530 հազար ԱՄՆ դոլար կնվիրաբերեն Հիմնադրամին

2017-11-10
20 համակարգիչ՝ ինֆորմատիկայի քոլեջին

2017-11-09
Ամերիկացի պաշտոնյաները կոչ են անում միանալ «Հայաստան» համահայկական հիմնադրամի հեռուստամարաթոնին

2017-11-01
700 000 նվիրատու ամբողջ աշխարհում. բարերների համար Հիմնադրամն ամենավստահելի կառույցներից մեկն է

2017-10-23
Վարորդ Արամ․ «Գիտե՞ս՝ մենա՞կ քշել գիտենք․ 25 տարի աշխատելիս հա՛մ լուսանկարիչ ենք դարձել, հա՛մ օպերատոր, հա՛մ ծրագիր անող․․․»
#Հիմնադրամցիներ

2017-10-22
Մեկ դպրոցի կառուցում, երկուսի կահավորում Արցախի Քաշաթաղի շրջանում

մշակված է