|
In Armenianհայ
|
Adopt a Project
Donors
Applicants
Մամլո հաղորդագրություններ
Հայտարարություններ
Լուրերի արխիվ
Ակնարկ
Տեսանյութեր

Search News

Որոնում
Ամիս
Տարի
ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ Մամլո հաղորդագրություններ «Հայաստան» հիմնադրամը կարուձեւի դասասենյակ է հիմնել Երեւանի թիվ 8 հատուկ դպրոցում
2017-03-13
«Հայաստան» հիմնադրամը կարուձեւի դասասենյակ է հիմնել Երեւանի թիվ 8 հատուկ դպրոցում
«Հայաստան» համահայկական հիմնադրամը Խոսքի ծանր խանգարումներ ունեցող երեխաների Երեւանի թիվ 8 հատուկ դպրոցում հիմնել է կարուձեւի դասասենյակ՝ անհրաժեշտ կահույքով, կարի մեքենաներով, մասնագիտական գործիքներով ու նյութերով: Ծրագիրը ֆինանսավորել է Էյչ-Էս-Բի-Սի Հայաստան բանկը:

Դասավանդող մասնագետների հավաստմամբ՝ կարի եւ դիզայնի հմտությունների ձեռքբերումը օգնում է կրթօջախի սաներին ոչ միայն հետագա մասնագիտական կրթություն ձեռք բերել, այլեւ նպաստում է երեխաների բարդույթների հաղթահարմանն ու ինքնավստահության ամրապնդմանը:
Ավելի վաղ՝ 2014թ.ին, Հիմնադրամը, իր արգենտինահայ բարերար Հովսեփ Հիմիդյանի ֆինանսավորմամբ, դպրոցում հիմնել է խոհանոցային դասասենյակ, որտեղ ուսանած շրջանավարտներից մի քանիսն արդեն աշխատում են ռեստորանային ոլորտում:

«Միջնակարգ կրթությանը զուգահեռ մեր սաները սովորում են նաեւ կենցաղավարություն, ինչն օգտակար կլինի նախեւառաջ իրենց ընտանիքում եւ կօգնի նրանց կողմնորոշվել մասնագիտության ընտրության հարցում»,- ասում է դպրոցի տնօրեն Վարդուհի խեբոյանը: Նա ուրախությամբ է հետեւում, թե ինչպիսի ոգեւորվածությամբ են աշակերտները մասնակցում դասերին, օգնում միմյանց. կարուձեւի խմբակի սաները գոգնոցներ ու սփռոցներ են կարում իրենց խոհարար ընկերների համար, իսկ վերջիններս իրենց պատրաստած համեղ ուտեստներն են հյուրասիրում ապագա դերձակներին ու դիզայներներին:
Դպրոցում սովորում է 120 աշակերտ, այդ թվում՝ անապահով ընտանիքների, ինչպես նաեւ մարզերից եկած երեխաներ, որոնց կրթօջախն ապահովում է գիշերակացով:

Հիմնադրամը 2011թ.-ից սկսած պարբերաբար աջակցում է դպրոցին. հաստատությանը նվիրաբերվել են համակարգիչներ, գրենական պիտույքներ:
Նկարներ

Այլ Նորություններ

2017-05-22
Հոգաբարձուների խորհրդի նիստին ընդառաջ «Հայաստան» հիմնադրամը մեկնարկել է հաշվետու այցերն Արցախում եւ Հայաստանում

2017-05-11
«Հայաստան» հիմնադրամը սատարում է տարեցների աջակցման «Հանգանակ» ծրագրին

2017-04-13
«Հայաստան» հիմնադրամը Ստեփանակերտում կառուցում է ձեռքի գնդակի մարզահրապարակ

2017-04-03
Ստեփանակերտում հանդիսավորությամբ բացվեց նորակառույց ուռուցքաբանական կենտրոնը

2017-03-27
Դասական երաժշտության բնագավառում կայացան Հայաստանի Հանրապետության նախագահի 2016 թվականի երիտասարդական մրցանակների ընտրական եւ եզրափակիչ փուլերի մրցույթ-համերգները

2017-03-22
«Հայաստան» համահայկական հիմնադրամի աջակցությունը սիրիահայերին

2017-03-06
«Հայաստան» հիմնադրամի օժանդակությամբ Արցախի երկու բուժհաստատություններ համալրվել են նորածնային ինկուբատորներով

2017-03-03
Նախագահ Սերժ Սարգսյանն այցելել է «Հայաստան» համահայկական հիմնադրամ
president.am

2017-03-03
ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյան. շնորհավորական ուղերձ «Հայաստան» հիմնադրամի 25-ամյակի առթիվ

2017-03-02
«Հայաստան» համահայկական հիմնադրամը 25 տարեկան է

մշակված է