|
In Armenianհայ
|
Adopt a Project
Donors
Applicants
Մամլո հաղորդագրություններ
Հայտարարություններ
Լուրերի արխիվ
Ակնարկ
Տեսանյութեր

Search News

Որոնում
Ամիս
Տարի
ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ Մամլո հաղորդագրություններ Հետազոտությունների նոր և գերժամանակակից հարթակ ԵՊՀ-ում
2017-06-19
Հետազոտությունների նոր և գերժամանակակից հարթակ ԵՊՀ-ում
Ամառային արձակուրդներից վերադարձող ապագա կենսաբանները հետազոտությունների նոր և գերժամանակակից հարթակ կունենան. հունիսի 17-ին Երևանի պետական համալսարանի կենսաբանության ֆակուլտետի գենետիկայի և բջջաբանության ամբիոնում բացվեց մոլեկուլային գենետիկայի լաբորատորիա: Լաբորատորիան հագեցած է նորագույն սարքավորումներով, որոնցից մեկի շնորհիվ կարելի է չափել արյան ԴՆԹ-ի խտությունը, հայտնաբերել դրանում մուտացիաներ, բազմացնել նմուշը: Մեկ այլ սարքավորում թույլ է տալիս ուսումնասիրել բույսերի գենետիկան, բացահայտել բույսերի կայունությունը տարբեր հիվանդությունների նկատմամբ:

Լաբորատորիան կրելու է հայտնի ֆրանսահայ կենսաբան, անցյալ տարի կյանքից հեռացած դոկտոր Քրիստոֆ Թերզյանի անունը: Լաբորատորիայի բացումը հնարավոր է դարձել «Հայաստան» համահայկական հիմնադրամի ֆինանսավորման շնորհիվ. մոտ 26 միլիոն դրամ տրամադրել է հիմնադրամի Ֆրանսիայի տեղական մարմնի բարերար Ժակլին Թերզյանը՝ Քրիստոֆ Թերզյանի մայրը:

Թերզյանի մայրը և դուստրերը լաբորատորիայի բացման համար ժամանել էին Ֆրանսիայից: Զգացմունքների արտահայտման մեջ զուսպ Ժակլին Թերզյանը՝ Քրիստոֆ Թերզյանի մայրը, նշանավորում է լաբորատորիայի բացումը՝ կտրելով կարմիր ժապավենը: Թերզյանի դուստրերը՝ Լյուսի և Լուէն Թերզյանները, հայտնում են իրենց ուրախությունը՝ հայրիկի գործի շարունակականության առթիվ:

Ֆակուլտետի գենետիկայի և բջջաբանության ամբիոնի վարիչ Ռուբեն Հարությունյանը պատմում է. «Երբ 90-ականներին Քրիստոֆ Թերզյանը գալիս էր Հայաստան՝ դասախոսություններ կարդալու, երազում էր ժամանակակից լաբորատորիայի և Հայաստանում զարգացած գենետիկայի մասին»:

Այժմ մեծ գիտնականի երազանքը իրականացման ճանապարհին է: Միջոցառմանը ներկա բժշկական գենետիկայի և առողջության առաջնային պահպանման կենտրոնի գենետիկ, գիտաշխատող Թամարա Սարգսյանը ձեռքին պահում է մեկ տասնամյակի վաղեմության նկար. պատկերվածների մեջ ինքն է և դոկտոր Թերզյանը: Թամարա Սարգսյանն ասում է. «Հայաստանը գենետիկայի ուղղությամբ մասնագիտացված կենտրոն դժվար թե ունենար, եթե տարիներ շարունակ չստանար ֆրանսահայ կենսաբանի աջակցությունն ու ֆինանսավորումը»:

«Հայաստան» համահայկական հիմնադրամի ծրագրերի և արտաքին կապերի բաժնի պետ Վարդան Փարթամյանը ծրագրի մասին խոսելիս պատմում է. «Անմիջապես ընդառաջել ենք բարերար Ժակլին Թերզյանի հայտնած ցանկությանը, այն է՝ որդու գործը շարունակող լաբորատորիա բացել Երևանի պետական համալսարանում»: Փարթամյանը նշում է՝ լաբորատորիայի վրա ծախսվել է 26 միլիոն դրամ, որից 24 միլիոն դրամը Հայաստանում նմանը չունեցող սարքավորումների ձեռք բերման, իսկ 2 միլիոնը՝ լաբորատորիայի վերանորոգման և կահավորման վրա:
Նկարներ

Այլ Նորություններ

2017-08-08
Օգտվել արևից և չվնասել ծառերը. Խաշթառակն արևային ջրատաքացուցիչներ կունենա

2017-08-07
Տաք ջուր և էներգիա՝ անմիջապես արևից. արևային էներգետիկան Էկո Տավուշում

2017-08-03
Հայկական կաթնամթերք՝ ֆրանսիական տեխնոլոգիայով

2017-08-02
Արհեստագործությունը՝ որպես արվեստ․ Եզնիկ Մոզյան ուսումնարանը շարունակում է առաջադիմել

2017-08-01
Տարեվերջին կգործի Ստեփանակերտի նոր ուռուցքաբանական կենտրոնը

2017-07-28
Սպորտգույք՝ գյումրեցի պարաօլիմպիկ մարզիկին

2017-07-26
Իջևանում 150 երեխայի համար նախատեսված մանկապարտեզ կկառուցվի

2017-07-24
Հակոբյանների բազմանդամ ընտանիքը բարերարի շնորհիվ նոր տուն ունի

2017-07-21
Մսի կոմբինատից Մուշ․ կյանքի նոր էջ՝ նոր տանը

2017-07-21
82-ամյա նվիրատուն․ 1000 դրամ՝ յուրաքանչյուր թոշակից

մշակված է