|
In Armenianհայ
|
Adopt a Project
Donors
Applicants
Մամլո հաղորդագրություններ
Հայտարարություններ
Լուրերի արխիվ
Ակնարկ
Տեսանյութեր

Search News

Որոնում
Ամիս
Տարի
ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ Մամլո հաղորդագրություններ Մսի կոմբինատից Մուշ․ կյանքի նոր էջ՝ նոր տանը
2017-07-21
Մսի կոմբինատից Մուշ․ կյանքի նոր էջ՝ նոր տանը
«Ջուր ունենք, բայց սառը, կիպիծելնիկով ենք տաքացնում։ Դե գազ չունենք, ձմեռն էլ փայտ ենք վառում։ Ինչ սկեսուրս մեզ տնից դուրս արեց, էստեղ ենք ապրում, ուրիշ տեղ գնալու վարձի փող չունենք», - Սիրուշ Տոնոյանը պատմելով ցույց է տալիս արդեն 12 տարի իր և իր հինգ երեխաների բնակավայրը դարձած տնակը։ Տնակը Գյումրիի Մսի կոմբինատ կոչվող ծայրամասում է, ամայի մի անկյունում։ Երեխաներին Սիրուշը միայնակ է մեծացնում․2005-ին նրա ամուսինը մեկնում է Ռուսաստան արտագնա աշխատանքի և չի վերադառնում՝ խզելով կապերը ընտանիքի հետ։ Նույն տարում Սիրուշի սկեսուրը իրեն էլ, մանկահասակ երեխաներին էլ դուրս է հանում տնից։

Սառը վերաբերմունքից սառը պատեր տեղափոխությունը ընտանիքի համար հեշտ չի անցնում, բայց միասին փորձում են հաղթահարել բարդությունները։ Ընտանիքի բոլոր անդամների մտքի կիզակետը միշտ եղել է Վարդանը, որը հաշմանդամություն ունի՝ մանկական պարալիչ։ 16-ամյա տղայի ձեռքերը և ոտքերը չեն աշխատում, խնդիրներ ունի հաղորդակցության հետ, սակայն ոչ շփման․ մարդամոտ է, հաճախ ժպտում է։ Ընտանիքին այցելած «Հայաստան» համահայկական հիմնադրամի ներկայացուցիչներից ամենաշատն իր անվանակցին է ժպտում․ Հիմնադրամի ծրագրերի համակարգող Վարդան Փարթամյանը զրուցում է երեխաների հետ, իսկ ԱՄՆ արևմտյան շրջանի տեղական մարմնի գործադիր տնօրեն Սարգիս Քոթանջյանը ընտանիքի մորը հարցնում նրանց կարիքներից։

Հիմնադրամի այցելությունը պսակվում է Վարդանին խաղալիք բեռնատար նվիրելով, որի բեռնախցիկի մեջ «կիպիծելնիկային» կյանքից փրկությունն էր՝ նոր բնակարանի բանալիի տեսքով։ Բազմանդամ ընտանիքին բնակարան նվիրող ամերիկահայ բարերար ամուսինները ցանկացել էին հրապարակավ անանուն մնալ, բայց Սիրուշը նրանց լավ գիտեր․ բարերարներն անձամբ այցելել էին ընտանիքի դոմիկ։

Բանալին հանձնելուն պես երկար զրույցներից զերծ են մնում՝ շուտ դուրս գալ այստեղից, գնալ հասնել նոր բնակարան։ Մսի կոմբինատից Մուշ 2 թաղամասի ճանապարհին հետզհետե բացվում էր ընտանիքի կյանքի նոր էջը։

Բնակարան մտնելուն պես Սիրուշի կրտսեր տղաները՝ 15-ամյա Սամվելը և 13-ամյա Էդգարը զննում են չորս սենյակները և արդեն ընտրում, թե որն է լինելու իրենցը։ Դոմիկում մեկ սենյակում ամբողջ ընտանիքով քնելուց հետո առանձին սենյակը դեռահասների համար ամենանվիրական բանը կարող է դառնալ։ Ավագ դստերն էլ՝ 19-ամյա Անիին ամենաշատը հետաքրքրում է խոհանոցը։

«Թող հին խնդիրները, չարչարանքները մնան հին տան, - նոր հյուրասենյակում նստած ասում է Սիրուշը, - իմ երեխաների համար միջավայրի փոփոխությունը շատ կարևոր էր, իրենց ամբողջ կյանքն առջևում է, իսկ առնետների հետ ի՞նչ ապագա․․․»։

Հիմնադրամն ընտանիքին իր հոգածության ներքո է պահելու անգամ բնակարանամուտից հետո․ Վարդանը բարերարների ֆինանսավորմամբ նոր քայլակ կունենա, իսկ Անին կկարողանա վճարել իր բուհի վարձը։
Նկարներ

Այլ Նորություններ

2017-10-02
Գյումրիի դոմիկներում ապրող 31-րդ ընտանիքը տուն ստացավ

2017-09-29
Անվճար վիրահատություններ և բուժում Նոյեմբերյանում՝ ամերիկացի բժիշկների կողմից

2017-09-28
Խաչարձանցի երիտասարդները արգենտինահայերի հետ քննարկեցին գյուղի ապագան

2017-09-27
Արցախի Նորագյուղում մանկապարտեզ բացվեց

2017-09-15
Խաղի միջոցով ուսման վարձավճար հաղթելու աննախադեպ միջոց՝ #CampՏեղ

2017-09-11
Սոսում նոր դպրոց և մարզադահլիճ բացվեցին

2017-09-05
Խաչարձանում ևս մեկ ընտանիք ջերմոց ստացավ

2017-09-04
Գրենական պիտույքներ՝ Խաչարձանի երեխաներին

2017-09-01
Վարդենիս-Մարտակերտ ճանապարհը պաշտոնապես բացվեց

2017-08-29
Եղիցի տուն․ ևս մեկ տանիք՝ ևս մեկ ընտանիքի

մշակված է