|
In Armenianհայ
|
Adopt a Project
Donors
Applicants
Մամլո հաղորդագրություններ
Հայտարարություններ
Լուրերի արխիվ
Ակնարկ
Տեսանյութեր

Search News

Որոնում
Ամիս
Տարի
ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ Մամլո հաղորդագրություններ Հակոբյանների բազմանդամ ընտանիքը բարերարի շնորհիվ նոր տուն ունի
2017-07-24
Հակոբյանների բազմանդամ ընտանիքը բարերարի շնորհիվ նոր տուն ունի
Հինգ հոգուց բաղկացած Հակոբյանների ընտանիքը 5 տարի շարունակ բնակվում էր Արտիմեդ գյուղում անբարեկարգ և խարխուլ մի տնակում։ 3 մանկահասակ երեխաների հայրը՝ Կարեն Հակոբյանը, ունենալով առողջական խնդիրներ, գումար էր վաստակում հարևանների հողերը մշակելով, ինչը պարբերական բնույթ չէր կրում։ Ընտանիքն ապրում էր՝ հույսը դնելով ամսական 36000 դրամ նպաստի վրա։

Ընտանիքի հոգսաշատ առօրյա մասին այս տարվա մայիսին «Արմենիա» հեռուստաընկերության «Սուր անկյուն» հաղորդաշարը տեսանյութ էր պատրաստել, որն արձագանք էր ստացել «Հայաստան» համահայկական հիմնադրամի կանադահայ բարերարներից մեկի մոտ, որը ցանկացել է անանուն մնալ։ Տեսնելով ընտանիքի ծանր կացությունը՝ բարերարը որոշում էր կայացրել աջակցել ընտանիքին՝ նրանց համար նոր տուն գնելով։ Տան ընտրության հնարավորությունը տրվել էր հենց ընտանիքին․ բարերարի շնորհիվ ընտանիքը ձեռք էր բերել Էջմիածին քաղաքում 22000 դոլար արժողությամբ տունը։

Հուլիսի 24-ին տեղի ունեցավ ընտանիքի բնակարանամուտը։ Կարեն Հակոբյանի և «Հայաստան» համահայկական հիմնադրամի տնօրենի խորհրդական Աիդա Խաչիկյանի ձեռքով կտրվեց տան դռանը կապած կարմիր ժապավենը՝ ազդարարելով վերջ «դոմիկային» կյանքին։ 5 սենյակ և փոքր հողատարածք ունեցող տանն ընտանիքն ապրելու է այսօրվանից՝ նախկին կեցավայրից տեղափոխելով իրենց իրերը։
«Հայաստան» համահայկական հիմնադրամի տնօրենի խորհրդական Աիդա Խաչիկյանն ընտանիքին նոր տան բանալիները հանձնելուց բացի փոխանցեց նաև կանադահայ բարերարի կողմից տրամադրված 3000 դոլարին համարժեք գումար, որն ընտանիքը կարող է ծախսել իր կարիքների համար։
Նկարներ

Այլ Նորություններ

2017-08-16
Հիմնադրամի առաջին խոշոր ծրագրերից «Զանգեզուրը» 25 տարեկան է

2017-08-15
Նվերներ իշխանասարցի երեխաներին՝ բրիտանահայերի կողմից

2017-08-14
Գրենական պիտույքներ՝ Հարժիսի երեխաներին

2017-08-08
Օգտվել արևից և չվնասել ծառերը. Խաշթառակն արևային ջրատաքացուցիչներ կունենա

2017-08-07
Տաք ջուր և էներգիա՝ անմիջապես արևից. արևային էներգետիկան Էկո Տավուշում

2017-08-03
Հայկական կաթնամթերք՝ ֆրանսիական տեխնոլոգիայով

2017-08-02
Արհեստագործությունը՝ որպես արվեստ․ Եզնիկ Մոզյան ուսումնարանը շարունակում է առաջադիմել

2017-08-01
Տարեվերջին կգործի Ստեփանակերտի նոր ուռուցքաբանական կենտրոնը

2017-07-28
Սպորտգույք՝ գյումրեցի պարաօլիմպիկ մարզիկին

2017-07-26
Իջևանում 150 երեխայի համար նախատեսված մանկապարտեզ կկառուցվի

մշակված է