|
In Armenianհայ
|
Adopt a Project
Donors
Applicants
Մամլո հաղորդագրություններ
Հայտարարություններ
Լուրերի արխիվ
Ակնարկ
Տեսանյութեր

Search News

Որոնում
Ամիս
Տարի
ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ Մամլո հաղորդագրություններ Իջևանում 150 երեխայի համար նախատեսված մանկապարտեզ կկառուցվի
2017-07-26
Իջևանում 150 երեխայի համար նախատեսված մանկապարտեզ կկառուցվի
Իջևան քաղաքի կենտրոնում խոյացող երեքհարկանի շենքի ճաքած պատերից ճչում է խորհրդային շունչը։ Շուրջ 120 երեխայի առօրյայի մաս դարձած թիվ 8 մանկապարտեզն է։ Երբ հարցնում ենք, թե երբ է կառուցվել մանկապարտեզի շենքը, դայակներից 50-ամյա տիկին Նարինեն տխուր ժպտում է․ «Դե պատկերացրեք, ես էլ եմ էս նույն մանկապարտեզը եկել»։ Հարցին՝ ի՞նչ է փոխվել այդ ժամանակներից, տիկին Նարինեն կարողանում է հստակ հիշատակել նախորդ տարի գազաֆիկացման անցկացումը։
Խորհրդային հսկայից քաղաքը, երեխաները և դայակները շուտով կազատվեն․ «Հայաստան» համահայկական հիմնադրամը քաղաքի կենտրոնում նոր և եվրոպական չափանիշներին համապատասխան մանկապարտեզ է կառուցում։ Մանկապարտեզը նախատեսված է լինելու 150 երեխայի համար։ Մանկապարտեզի կառուցման ֆինանսավորումն իրականացվել է ամերիկահայ բարերարներ Ռեյմընդ և Անի Հարթունյանների, Գրիշա Սուքիասյանի և Սոնիկ Արթունյանի հովանավորությամբ։
Հուլիսի 26-ին կառուցվելիք մնակապարտեզի տարածքում տեղի ունեցավ դրա հիմնաքարի տեղադրման և հիմնարկեքի արարողություն։ Մանկապարտեզի հովանավորներ Հարթունյան ամուսինները հիմնարկեքին ներկա էին իրենց մանկահասակ զավակների՝ Նաիրիի, Դվինի և Մեղեդիի հետ։ Փոքրիկներն իրենց ծնողների հետ միասին տեղադրեցին մանկապարտեզի հիմնաքարն առ այն, որ իրենց իջևանցի տարեկիցները մեկ տարի անց արդեն հաճախելու են բարեկարգ և հարմարավետ մանկապարտեզ։
Մանկապարտեզի հիմնարկեքի արարողությանը ներկա էին նաև Տավուշի մարզպետ Հովիկ Աբովյանը, Իջևանի քաղաքապետ Վարդան Ղալումյանը, «Հայաստան» համահայկական հիմնադրամի տնօրեն Արա Վարդանյանը և Հիմնադրամի ԱՄՆ արևմտյան շրջանի տնօրեն Սարգիս Քոթանջյանը։
Նկարներ

Այլ Նորություններ

2017-08-16
Հիմնադրամի առաջին խոշոր ծրագրերից «Զանգեզուրը» 25 տարեկան է

2017-08-15
Նվերներ իշխանասարցի երեխաներին՝ բրիտանահայերի կողմից

2017-08-14
Գրենական պիտույքներ՝ Հարժիսի երեխաներին

2017-08-08
Օգտվել արևից և չվնասել ծառերը. Խաշթառակն արևային ջրատաքացուցիչներ կունենա

2017-08-07
Տաք ջուր և էներգիա՝ անմիջապես արևից. արևային էներգետիկան Էկո Տավուշում

2017-08-03
Հայկական կաթնամթերք՝ ֆրանսիական տեխնոլոգիայով

2017-08-02
Արհեստագործությունը՝ որպես արվեստ․ Եզնիկ Մոզյան ուսումնարանը շարունակում է առաջադիմել

2017-08-01
Տարեվերջին կգործի Ստեփանակերտի նոր ուռուցքաբանական կենտրոնը

2017-07-28
Սպորտգույք՝ գյումրեցի պարաօլիմպիկ մարզիկին

2017-07-24
Հակոբյանների բազմանդամ ընտանիքը բարերարի շնորհիվ նոր տուն ունի

մշակված է