|
In Armenianհայ
|
Adopt a Project
Donors
Applicants
Մամլո հաղորդագրություններ
Հայտարարություններ
Լուրերի արխիվ
Ակնարկ
Տեսանյութեր

Search News

Որոնում
Ամիս
Տարի
ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ Մամլո հաղորդագրություններ Տարեվերջին կգործի Ստեփանակերտի նոր ուռուցքաբանական կենտրոնը
2017-08-01
Տարեվերջին կգործի Ստեփանակերտի նոր ուռուցքաբանական կենտրոնը
60-ականներին Խորհրդային կառավարությունը Ստեփանակերտ քաղաքում ուռուցքաբանական հիվանդանոց հիմնելու որոշում կայացրեց։ Հիվանդանոցի շենքն ի սկզբանե հիվանդանոցային պայմաններ չի ունեցել, հարմարեցվել է։ Մոտ 900 քաղաքացու սպասարկող հիվանդանոցն այսօր ավելի քան անմխիթար վիճակում է, բայց դեռևս շարունակում է շահագործվել։
2017-ի ապրիլի 2-ին «Հայաստան» համահայկական հիմնադրամի ֆրանսահայ բարերար և հովանավոր Ռիշար Օհանեսյանի ներկայությամբ հանդիսությամբ բացվեց Ստեփանակերտի նոր՝ ժամանակակից պայմաններին համապատասխան ուռուցքաբանական կենտրոնը։
2017-ի հուլիսին «Հայաստան» համահայկական հիմնադրամի արգենտինահայ բարերարները այցելեցին Ստեփանակերտի՝ դեռևս չգործող ուռոցքաբանական կենտրոնը։ Ուռուցքաբանական կենտրոնի գլխավոր բժիշկ Արմեն Հայրիյանը նշեց, որ կենտրոնը կբացվի տարեվերջին, երբ ժամանեն արտերկրից պատվիրված տեխնոլոգիական սարքերը։ Վարդան և Գոհարիգ Օհանեսյանների անվան հիվանդանոց դիմող քաղաքացիներն նախկինի պես այլևս ստիպված չեն լինելու բարդ վիրահատությունների համար Երևան մեկնել․ նոր հիվանդանոցը հնարավորություն է տալու մասնագետներին քիմիոթերապիա և բարդ վիրահատություններ անցկացնել։ Արցախում ուռուցքային հիվանդություններից ամենատարածվածներն են կրծքագեղձի, թոքի, արգանդզի վզիկի քաղցկեղները։
Նկարներ

Այլ Նորություններ

2015-10-23
"Հայաստան" հիմնադրամի Տորոնտոյի տեղական մարմնի ամենամյա դրամահավաք-ճաշկերույթն աննախադեպ արդյունք է արձանագրել

2015-10-20
37 տեսակի մասնագիտական պիտույքներ` Երեւանի 12 արվեստի դպրոցներին

2015-10-15
Ստեփանակերտում կառուցվում է ուռուցքաբանական կենտրոն

2015-09-19
Շուշիում բացվեց արհեստագործական ուսումնարան
Շուշիում վերականգնվում են արհեստագործական ավանդույթները

2015-09-02
"Հայաստան" հիմնադրամի գործադիր տնօրեն Արա Վարդանյանը պարգեւատրվել է "Վաչագան Բարեպաշտ" մեդալով

2015-08-14
Խաչարձանի դպրոցի վերակառուցմանը կհաջորդեն այլ ձեռնարկներ

2015-07-17
Բնակարաններ Գյումրիի անօթեւան ընտանիքներին

2015-07-07
Կիպրահայ համայնքն աջակցում է համակարգչային գիտելիքների զարգացմանն Արցախում

2015-06-29
Կիրանցի մշակելի հողատարածքներն ավելացել են 100 հեկտարով

2015-06-27
"Հայաստան" հիմնադրամը Քարին Տակում համայնքային կենտրոն է կառուցել

մշակված է