|
In Armenianհայ
|
Adopt a Project
Donors
Applicants
Մամլո հաղորդագրություններ
Հայտարարություններ
Լուրերի արխիվ
Ակնարկ
Տեսանյութեր

Search News

Որոնում
Ամիս
Տարի
ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ Մամլո հաղորդագրություններ Տարեվերջին կգործի Ստեփանակերտի նոր ուռուցքաբանական կենտրոնը
2017-08-01
Տարեվերջին կգործի Ստեփանակերտի նոր ուռուցքաբանական կենտրոնը
60-ականներին Խորհրդային կառավարությունը Ստեփանակերտ քաղաքում ուռուցքաբանական հիվանդանոց հիմնելու որոշում կայացրեց։ Հիվանդանոցի շենքն ի սկզբանե հիվանդանոցային պայմաններ չի ունեցել, հարմարեցվել է։ Մոտ 900 քաղաքացու սպասարկող հիվանդանոցն այսօր ավելի քան անմխիթար վիճակում է, բայց դեռևս շարունակում է շահագործվել։
2017-ի ապրիլի 2-ին «Հայաստան» համահայկական հիմնադրամի ֆրանսահայ բարերար և հովանավոր Ռիշար Օհանեսյանի ներկայությամբ հանդիսությամբ բացվեց Ստեփանակերտի նոր՝ ժամանակակից պայմաններին համապատասխան ուռուցքաբանական կենտրոնը։
2017-ի հուլիսին «Հայաստան» համահայկական հիմնադրամի արգենտինահայ բարերարները այցելեցին Ստեփանակերտի՝ դեռևս չգործող ուռոցքաբանական կենտրոնը։ Ուռուցքաբանական կենտրոնի գլխավոր բժիշկ Արմեն Հայրիյանը նշեց, որ կենտրոնը կբացվի տարեվերջին, երբ ժամանեն արտերկրից պատվիրված տեխնոլոգիական սարքերը։ Վարդան և Գոհարիգ Օհանեսյանների անվան հիվանդանոց դիմող քաղաքացիներն նախկինի պես այլևս ստիպված չեն լինելու բարդ վիրահատությունների համար Երևան մեկնել․ նոր հիվանդանոցը հնարավորություն է տալու մասնագետներին քիմիոթերապիա և բարդ վիրահատություններ անցկացնել։ Արցախում ուռուցքային հիվանդություններից ամենատարածվածներն են կրծքագեղձի, թոքի, արգանդզի վզիկի քաղցկեղները։
Նկարներ

Այլ Նորություններ

2015-06-18
Ֆրանսահայ համայնքի ջանքերով Արցախի 3 գյուղերում կառուցվում են համայնքային կենտրոններ

2015-05-27
Կայացել է «Հայաստան» համահայկական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի 24-րդ նիստը

2015-05-26
Տեղի է ունեցել ՀՀ Նախագահի 2014 թվականի մրցանակների հանձնման արարողությունը

2015-05-25
"Հայաստան" հիմնադրամը Շիրակի մարզում

2015-05-25
Հանդիսավորությամբ բացվեց Սասունիկ համայնքի նորակառույց մանկապարտեզը

2015-05-24
"Հայաստան" հիմնադրամը Տավուշի մարզում

2015-05-22
"Հայաստան" հիմնադրամը եւս երկու համայնքային կենտրոն բացեց Արցախում

2015-05-21
Մեկնարկել են "Հայաստան" հիմնադրամի պատվիրակության ամենամյա այցելություններն արցախյան եւ հայաստանյան ծրագրեր

2015-05-19
"Հայաստան" հիմնադրամի Մեծ Բրիտանիայի տեղական մարմինը հովանավորել է Սասունիկ գյուղի մանկապարտեզի կառուցումը

2015-05-15
Տորոնտոհայերն աջակցում են Իվանյան համայնքին

մշակված է