|
In Armenianհայ
|
Adopt a Project
Donors
Applicants
Մամլո հաղորդագրություններ
Հայտարարություններ
Լուրերի արխիվ
Ակնարկ
Տեսանյութեր

Search News

Որոնում
Ամիս
Տարի
ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ Մամլո հաղորդագրություններ Տարեվերջին կգործի Ստեփանակերտի նոր ուռուցքաբանական կենտրոնը
2017-08-01
Տարեվերջին կգործի Ստեփանակերտի նոր ուռուցքաբանական կենտրոնը
60-ականներին Խորհրդային կառավարությունը Ստեփանակերտ քաղաքում ուռուցքաբանական հիվանդանոց հիմնելու որոշում կայացրեց։ Հիվանդանոցի շենքն ի սկզբանե հիվանդանոցային պայմաններ չի ունեցել, հարմարեցվել է։ Մոտ 900 քաղաքացու սպասարկող հիվանդանոցն այսօր ավելի քան անմխիթար վիճակում է, բայց դեռևս շարունակում է շահագործվել։
2017-ի ապրիլի 2-ին «Հայաստան» համահայկական հիմնադրամի ֆրանսահայ բարերար և հովանավոր Ռիշար Օհանեսյանի ներկայությամբ հանդիսությամբ բացվեց Ստեփանակերտի նոր՝ ժամանակակից պայմաններին համապատասխան ուռուցքաբանական կենտրոնը։
2017-ի հուլիսին «Հայաստան» համահայկական հիմնադրամի արգենտինահայ բարերարները այցելեցին Ստեփանակերտի՝ դեռևս չգործող ուռոցքաբանական կենտրոնը։ Ուռուցքաբանական կենտրոնի գլխավոր բժիշկ Արմեն Հայրիյանը նշեց, որ կենտրոնը կբացվի տարեվերջին, երբ ժամանեն արտերկրից պատվիրված տեխնոլոգիական սարքերը։ Վարդան և Գոհարիգ Օհանեսյանների անվան հիվանդանոց դիմող քաղաքացիներն նախկինի պես այլևս ստիպված չեն լինելու բարդ վիրահատությունների համար Երևան մեկնել․ նոր հիվանդանոցը հնարավորություն է տալու մասնագետներին քիմիոթերապիա և բարդ վիրահատություններ անցկացնել։ Արցախում ուռուցքային հիվանդություններից ամենատարածվածներն են կրծքագեղձի, թոքի, արգանդզի վզիկի քաղցկեղները։
Նկարներ

Այլ Նորություններ

2014-11-24
Հեռախոսամարաթոն 2014-ն արձանագրել է ավելի քան 1.37 միլիոն եվրո նվիրատվության խոստում

2014-11-20
Գավառի մանկատանը գործում է կրթական կենտրոն

2014-11-17
Արգենտինահայ բարերար Հովսեփ Հիմիդյանն աջակցում է Երեւանի թիվ 8 հատուկ կրթահամալիրին

2014-11-10
Հեռուստամարաթոն 2014-ի նվիրատվություններով կամբողջականացվի Վարդենիս-Մարտակերտ ճանապարհի վերակառուցումը

2014-10-30
Նոր ծրագրեր Արցախում Տորոնտոյի հայ համայնքի նվիրատվություններով

2014-10-22
Կալչիյանների ընտանիքը շարունակում է աջակցել Խաչարձան համայնքին

2014-10-08
Սոս համայնքում դպրոց է կառուցվում

2014-10-06
Վիեննայի Շիրազի դպրոցի աշակերտների նվերը Երեւանի Շիրազի անվան դպրոցին

2014-09-22
Հիմնադրամի ամենախոշոր դպրոցը Հայաստանում

2014-09-10
Նորակառույց դպրոց Աշոցքում

մշակված է