|
In Armenianհայ
|
Adopt a Project
Donors
Applicants
Մամլո հաղորդագրություններ
Հայտարարություններ
Լուրերի արխիվ
Ակնարկ
Տեսանյութեր

Search News

Որոնում
Ամիս
Տարի
ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ Մամլո հաղորդագրություններ Տարեվերջին կգործի Ստեփանակերտի նոր ուռուցքաբանական կենտրոնը
2017-08-01
Տարեվերջին կգործի Ստեփանակերտի նոր ուռուցքաբանական կենտրոնը
60-ականներին Խորհրդային կառավարությունը Ստեփանակերտ քաղաքում ուռուցքաբանական հիվանդանոց հիմնելու որոշում կայացրեց։ Հիվանդանոցի շենքն ի սկզբանե հիվանդանոցային պայմաններ չի ունեցել, հարմարեցվել է։ Մոտ 900 քաղաքացու սպասարկող հիվանդանոցն այսօր ավելի քան անմխիթար վիճակում է, բայց դեռևս շարունակում է շահագործվել։
2017-ի ապրիլի 2-ին «Հայաստան» համահայկական հիմնադրամի ֆրանսահայ բարերար և հովանավոր Ռիշար Օհանեսյանի ներկայությամբ հանդիսությամբ բացվեց Ստեփանակերտի նոր՝ ժամանակակից պայմաններին համապատասխան ուռուցքաբանական կենտրոնը։
2017-ի հուլիսին «Հայաստան» համահայկական հիմնադրամի արգենտինահայ բարերարները այցելեցին Ստեփանակերտի՝ դեռևս չգործող ուռոցքաբանական կենտրոնը։ Ուռուցքաբանական կենտրոնի գլխավոր բժիշկ Արմեն Հայրիյանը նշեց, որ կենտրոնը կբացվի տարեվերջին, երբ ժամանեն արտերկրից պատվիրված տեխնոլոգիական սարքերը։ Վարդան և Գոհարիգ Օհանեսյանների անվան հիվանդանոց դիմող քաղաքացիներն նախկինի պես այլևս ստիպված չեն լինելու բարդ վիրահատությունների համար Երևան մեկնել․ նոր հիվանդանոցը հնարավորություն է տալու մասնագետներին քիմիոթերապիա և բարդ վիրահատություններ անցկացնել։ Արցախում ուռուցքային հիվանդություններից ամենատարածվածներն են կրծքագեղձի, թոքի, արգանդզի վզիկի քաղցկեղները։
Նկարներ

Այլ Նորություններ

2014-03-30
Դասական երաժշտության բնագավառում ավարտվել է մրցապայքարը ՀՀ Նախագահի երիտասարդական մրցանակի համար

2014-03-28
Հիմնադրամի Ֆրանսիայի տեղական մարմինը 50 հազար եվրո է ուղղել Քեսաբի հայության կարիքներին

2014-03-20
Հիմնադրամը Շուշիում կառուցում է Երեխաների խնամքի եւ պաշտպանության գիշերօթիկ հաստատություն

2014-03-06
Հիմնադրամը շարունակում է աջակցությունը հայաստանյան կրթական հաստատություններին

2014-03-03
«Հայաստան» համահայկական հիմնադրամը 22 տարեկան է

2014-02-27
Ժորա Սարգսյանը ճանաչվել է Կոնսերվատորիայի լավագույն ուսանող

2014-02-20
Իրանահայ համայնքը մշտապես Հիմնադրամի կողքին է

2014-02-18
Հիմնադրամի Մեծ Բրիտանիայի տեղական մարմինը հովանավորում է Սասունիկի մանկապարտեզի կառուցումը

2014-02-05
Հիմնադրամը վերակառուցում է Ստեփանակերտի Սայաթ-Նովայի անվան երաժշտական քոլեջը

2014-01-29
Նոր հանգանակություներ` ուղղված սիրիահայության կարիքներին

մշակված է