|
In Armenianհայ
|
Adopt a Project
Donors
Applicants
Մամլո հաղորդագրություններ
Հայտարարություններ
Լուրերի արխիվ
Ակնարկ
Տեսանյութեր

Search News

Որոնում
Ամիս
Տարի
ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ Մամլո հաղորդագրություններ Տարեվերջին կգործի Ստեփանակերտի նոր ուռուցքաբանական կենտրոնը
2017-08-01
Տարեվերջին կգործի Ստեփանակերտի նոր ուռուցքաբանական կենտրոնը
60-ականներին Խորհրդային կառավարությունը Ստեփանակերտ քաղաքում ուռուցքաբանական հիվանդանոց հիմնելու որոշում կայացրեց։ Հիվանդանոցի շենքն ի սկզբանե հիվանդանոցային պայմաններ չի ունեցել, հարմարեցվել է։ Մոտ 900 քաղաքացու սպասարկող հիվանդանոցն այսօր ավելի քան անմխիթար վիճակում է, բայց դեռևս շարունակում է շահագործվել։
2017-ի ապրիլի 2-ին «Հայաստան» համահայկական հիմնադրամի ֆրանսահայ բարերար և հովանավոր Ռիշար Օհանեսյանի ներկայությամբ հանդիսությամբ բացվեց Ստեփանակերտի նոր՝ ժամանակակից պայմաններին համապատասխան ուռուցքաբանական կենտրոնը։
2017-ի հուլիսին «Հայաստան» համահայկական հիմնադրամի արգենտինահայ բարերարները այցելեցին Ստեփանակերտի՝ դեռևս չգործող ուռոցքաբանական կենտրոնը։ Ուռուցքաբանական կենտրոնի գլխավոր բժիշկ Արմեն Հայրիյանը նշեց, որ կենտրոնը կբացվի տարեվերջին, երբ ժամանեն արտերկրից պատվիրված տեխնոլոգիական սարքերը։ Վարդան և Գոհարիգ Օհանեսյանների անվան հիվանդանոց դիմող քաղաքացիներն նախկինի պես այլևս ստիպված չեն լինելու բարդ վիրահատությունների համար Երևան մեկնել․ նոր հիվանդանոցը հնարավորություն է տալու մասնագետներին քիմիոթերապիա և բարդ վիրահատություններ անցկացնել։ Արցախում ուռուցքային հիվանդություններից ամենատարածվածներն են կրծքագեղձի, թոքի, արգանդզի վզիկի քաղցկեղները։
Նկարներ

Այլ Նորություններ

2012-08-06
«Հայաստան» հիմնադրամը հիմնանորոգել է Գյումրիի «Երեխաների տուն» մանկատունը
«Հայաստան» համահայկական հիմնադրամը հանդիսավոր պայմաններում բացեց Գյումրիի «Երեխաների տուն» մանկատան հիմնանորոգված երկու մասնաշենքերը

2012-07-31
Նախագահը մասնակցել է «Հայաստան» համահայկական հիմնադրամի Մեծ Բրիտանիայի գրասենյակի կողմից կազմակերպված ընդունելությանը
Սերժ Սարգսյանը շնորհակալություն է հայտնել բոլոր նրանց, ովքեր աշխատանք են տանում համայնքային կամ համահայկական կառույցներում

2012-07-17
"Հայաստան" հիմնադրամը Հադրութ քաղաքում խմելու ջրի ներքին ցանց է կառուցում
Ընթացքում են ջրի խնդրի լուծմանն ուղղված ծրագրերը Հայաստանում եւ Արցախում

2012-07-04
Հիմնադրամի Մոնրեալի տեղական մարմինը երրորդ փուլով շարունակում է Աբովյան քաղաքի ծննդատան հիմնանորոգման ֆինանսավորումը

2012-06-27
"Հայաստան" հիմնադրամի Տորոնտոյի տեղական մարմինն Արցախում երկու համայնքային կենտրոն կկառուցի
Ավելի քան 315.000 ԱՄՆ դոլար է հավաքագրվել դրամահավաք-ճաշկերույթի արդյունքում

2012-06-18
"Հայաստան" հիմնադրամը շարունակում է ընդունել առցանց նվիրատվություններ

2012-06-15
"Հայաստան" հիմնադրամը մեկնարկել է Լեռնային Ղարաբաղի Մարտունի քաղաքի խմելու ջրի ցանցի վերակառուցման երկրորդ փուլը

2012-05-30
Տեղի է ունեցել «Հայաստան» համահայկական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նիստը

2012-05-29
21 լավագույններին շնորհվեցին Հայաստանի Հանրապետության Նախագահի 2011 թվականի մրցանակներ

2012-05-28
"Հայաստան" համահայկական հիմնադրամը բացեց Երեւանի Շենգավիթի հիմնանորոգված մանկապարտեզը
Շարունակվում են Հիմնադրամի ծրագրերի բացման արարողություններն ու այցելությունները

մշակված է